Ռեքս Կալամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեքս Կալամյան
անգլ.՝ Rex Kalamian
[[Պատկեր:
|220px| ]]
Ծննդավայր Լոս Անջելես[1]
Ազգություն ամերիկահայ
Դպրոց East Los Angeles College (1987–1989)
համալսարան Cal Poly Pomona (1989–1990)
Կարիերա սկիզբ 1990 (մարզչական)
Կարիերայի պատմություն

Ռեքս Կալամյան (անգլ.՝ Rex Kalamian, , Լոս Անջելես[1]), պրոֆեսիոնալ բասկետբոլի ամերիկահայ մարզիչ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբի մարզչի օգնականը և Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչը (2022 թվականի հունվարից)։ Նախկինում մարզիչ է աշխատել «Լոս Անջելես Կլիպերս», «Դենվեր Նագեթս», «Մինեսոտա Թիմբերվուլվզ», «Սակրամենտո Քինգս», «Օկլահոմա Սիթի Թանդեր», «Տորոնտո Ռեպտորս» և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում։ Հայտնի է «Լոս Անջելես Կլիպերսում» ինը տարվա աշխատանքով[2]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օկլահոմա Սիթի Թանդեր» (2009–2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալամյանը «Օկլահոմա Սիթի Թանդերում» անցկացրել է վեց մրցաշրջան, այդ թվում՝ վերջին երկուսը որպես Սքոթ Բրուքսի գլխավոր օգնական[3]։ Կալամյանի օրոք «Օկլահոմա Սիթի Թանդերը» կանոնավոր առաջնության ընթացքում գրանցել է 316-160 (.664) ցուցանիշը, իսկ հետմրցաշրջանային փուլում՝ 39-34 (.534)։ «Օկլահոմա Սիթին» փլեյ-օֆի շարքում հաղթել է 13 խաղից 8-ում։

Կալամյանն «Օկլահոմա Սիթիին» օգնել է երեք անգամ հասնել Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ և մեկ անգամ NBA-ի եզրափակիչ։ Կալամյանը մասնակցել է բոլոր աստղերի երկու խաղի (2012, 2014) որպես մարզչի օգնական և եղել է գլխավոր մարզիչ 2014 թվականի BBVA Compass Rising Stars Challenge-ի All-Star Weekend-ի ընթացքում, որը կայացել է Նոր Օռլեանում։

«Տորոնտո Ռեպտորս» (2015–2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 29-ին Կալամյանն աշխատանքի է անցել «Տորոնտո Ռեպտորս» ակումբում որպես մարզչի օգնական[4]։

«Լոս Անջելես Կլիպերս» (2018–2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 15-ին նա աշխատանքի է անցել «Լոս Անջելես Կլիպերսում» որպես մարզչի օգնական։

«Սակրամենտո Քինգս» (2020–2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 5-ին Կալամյանը նշանակվել է «Սակրամենտո Քինգս» ակումբի մարզչի օգնական[5]։

«Դետրոյթ Փիստոնս» (2021–2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 16-ին Կալամյանը նշանակվել է «Դետրոյթ Փիստոնսի» մարզչի օգնական։

«Միլուոկի Բաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարին Ռեքս Կալամյանը նշանակվել է «Միլուոքի Բաքս» ակումբի գլխավոր մարզիչ Դոք Ռիվերսի օգնական[6]։

Հայաստանի ազգային հավաքական (2022-ից մինչ օրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 20-ին Կալամյանը համաձայնել է դառնալ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը[7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում աշխատելը Կալամյանը երկու մրցաշրջան աշխատել է որպես օգնական իր նախկին դպրոցում՝ East Los Angeles College-ում։ Որպես խաղացող նա եղել է Արևելյան Լոս Անջելեսի թիմի ավագը, որտեղ երեքմիավորանոց նետումներով գլխավորել է Հարավային ափի կոնֆերենցիայի 1988-89 մրցաշրջանի աղյուսակը։

Ամերիկահայ Կալամյանը սովորել է East Los Angeles College-ում, բայց ավարտել է Cal Poly Pomona-ն՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան[9]։

Ռեքս Կալամյանը սեփական տուն ունի Սքոթսդեյլում (Արիզոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Report: Clippers assistant Rex Kalamian joining Sacramento Kings
  2. Westbrook, Kalamian give NBA Finals local flavor - Los Angeles Wave:Sports Արխիվացված Հունիս 6, 2014 archive.today
  3. «OKC Thunder coaching search: Five things to know about Rex Kalamian». Oklahoman.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  4. օգնական-coaches-072915 «Raptors Announce մարզչի օգնական Coaching Staff». NBA.com. 2015 թ․ հուլիսի 29. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. օգնական-coach «Kings Name Rex Kalamian մարզչի օգնական Coach». NBA.com. 2020 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «Ռեքս Կալամյանը նշանակվել է «Միլուոկի Բաքսի» մարզիչ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  7. Wojnarowski, Adrian [@wojespn] (January 20, 2022). «Detroit Pistons assistent Rex Kalamian has agreed to become the new head coach of the Armenian national team, Kalamian tells ESPN. His grandmother escaped the Armenian genocide as a teenager to come to the United States, and both his parents are Bronx-born Armenian-Americans» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է January 24, 2022-ին – via Թվիթթեր.
  8. Պաշտոնական․ Հայտնի մասնագետը գլխավորեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը
  9. NBA.com Rex Kalamian