Ռետրիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռետրիվեր
Տեսակշան տեսակ
Այլ անուններRetriever
ԲնաշխարհԱնգլիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
FCIԲաժին 8-րդ #
Շուն (Canis lupus familiaris)

Ռետրիվեր (անգլ.՝ retrieve գտնել, բերել), որսորդական շան տեսակ[1]։ Այդ ցեղատեսակի շների խնդիրն է գտնել և տիրոջը հասցնել վիրավոր որսը՝ առանց այն վնասելու։ Հետևաբար շունը պետք է լավ հոտառություն, ենթարկվող բնավորություն և փափուկ ծնոտ ունենա։

Անգլիայում՝ որսի ժամանակ, ռետրիվերներին օգտագործում էին որսորդական շների հետ մեկտեղ։ Ռետրիվերը պետք է գտներ վիրավոր թռչունին ջրում կամ բարձր խոտածածկույթում և այն տար անտառապահին[2]։

Այսօր ռետրիվերները Կինոլոգիական միջազգային ֆեդերացիա (ՇՄՖ) դասակարգմամբ դասվում են 8-րդ խմբի (ռետրիվեր, սպանիել, ջրային շներ) 1-ին սեկցիային (ռետրիվերներ) և միավորում են շների 6 տեսակ`

  • Լաբրադոր ռետրիվեր (անգլ.՝ labrador retriever)
  • Ոսկեգույն ռետրիվեր (անգլ.՝ golden retriever)
  • Ֆլեթ ռետրիվեր (անգլ.՝ flatcoated retriever)
  • Քյորլի ռետրիվեր (անգլ.՝ curlycoated retriever)
  • Նորշոտլանդական ռետրիվեր (անգլ.՝ nova scotia duck tolling retriever)
  • Չեսապիկ բեյ ռետրիվեր (անգլ.՝ chesapeake bay retriever)

Ռետրիվերի խմբի առավել հայտնի և սիրված տեսակներից են համարվում լաբրադորները և ոսկեգույն ռետրիվերները, իսկ վերջին տարիներին աշխարհում ավելի մեծ տարածում են գտել ֆլեթ ռետրիվերները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Golden Retriever Dog ==> +10.000 Free Articles, Videos & Pictures». Golden Retriever Dog And Puppies Information (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Л. Гибет. По следам Всероссийской выставки // Охота и охотничье хозяйство : журнал. —М., 2008. — № 3. — С. 22. — ISSN 0131-2596.