Ռետենցված ատամ
| Ենթակատեգորիա | failure of eruption of teeth, Ectopic tooth | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | դիմածնոտային վիրաբուժություն | |
Ռետենցված ատամ, մարդու ֆիզիոլոգիոանատոմիական զարգացման ընթացքում չծկթած ատամ[1]։ Ռետենցված ատամները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում, եթե չեն հեռացվում վիրաբուժական միջամտությամբ։ Ատամների ծկթման խանգարումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են՝ հարակից ատամները, խիտ ոսկրային հյուսվածքը, փափուկ հյուսվածքների գերաճը և ժառանգական անոմալիաները։ Ռետենցման ամենահաճախակի պատճառը ալվեոլյար ելունի անբավարար երկարությունն է․ այսինքն՝ ելունի երկարությունը փոքր է ատամնաշարի ընդհանուր երկարությունից (բոլոր ատամների մեդիոդիստալ երկարությունների հանրագումար)։ Ամենաշատը ռետենցվում են իմաստության ատամները (երրորդ մոլյար), քանի որ ծկթում են ամենաուշը։ Ստորինները ավելի շատ են ռետենցվում, քան վերինները[2]։
Որոշ ստոմատոլոգներ կարծում են, որ ռետենցված ատամները պետք է հեռացնել: Սա հաճախ ճիշտ է երրորդ մոլարների համար, որոնք առաջացնում են տարբեր խնդիրներ, ինչպիսիք են պերիկորոնիտը, հարակից երկրորդ մոլյարի ռեզորբցիան և այլն[3]: Այլ ռետենցված ատամները, հատկապես ժանիքները կամ կտրիչները, կարող են պահպանել և օրթոդոնտիկ բուժման միջոցով վերականգնել ատամնաշարը՝ պահպանելով նրանց մեխանիկական և գեղագիտական գործառույթները[4]: Որոշ դեպքերում ռետենցված ատամները կարող են չհեռացնել և թողնել տեղում, բայց պահանջվում են պարբերական զննումներ հնարավոր պաթոլոգիաների զարգացումների հայտնաբերման և կանխարգելման համար[5][6][7]: Անախտանշանային, ինտակտ ռետենցված ատամները հեռացման ցուցում չեն[8]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգումները թույլ են տալիս վիրաբույժին որոշել ռետենցված ատամի հեռացման բարդությունը: Բարդությունը որոշող հիմնական գործոնը հասանելիությունն է, որը պայմանավորված է հարակից ատամներով կամ այլ կառուցվածքներով, որոնք խոչընդոտում են մուտքի և հեռացման ուղուն[9]: Դասակարգումը հիմնված է ռենտգեն հետազոտությունների վերլուծության վրա: Ամենից հաճախ դիտարկվող գործոնները քննարկվում են ստորև:
Ատամի թեքվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժման մեթոդի ընտրության ամենից հաճախ օգտագործվող դասակարգման համակարգն է։ Կախված թեքության անկյունից՝ ատամը կարող է դասակարգվել որպես․
- Մեդիալ
- Հորիզոնական
- Ուղղահայաց
- Դիստալ
- Քմային
- Թշային
- Լեզվային
Ատամի փոխհարաբերությունը ստորին ծնոտի ճյուղի առաջային եզրին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակի դասակարգումը հիմնված է ռետենցված ատամի այն մասի վրա, որը ծածկված է ստորին ծնոտի ճյուղով: Այն հայտնի է որպես Պելի և Գրեգորիի դասակարգում։ Դասակարգվում է երեք դասի՝ առաջին, երկրորդ և երրորդ[10]։
Ատամի օկլուզիոն փոխհարաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետենցված ատամի խորությունը հարակից երկրորդ մոլարի նկատմամբ այս տեսակի դասակարգման հիմքն է: Սա նույնպես տրվել է Պելի և Գրեգորիի կողմից և հայտնի է որպես Պելի և Գրեգորիի A, B և C դասակարգում:
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծկթած ատամները, որոնք հարակից են ռետենցված ատամներին, հակված են պարոդոնտալ հիվանդությունների: Քանի որ ամենաբարդ մաքրվող մակերեսը վերջին ատամների դիստալ մակերեսն է՝ ռետենցված ատամների առկայության դեպքում երկրորդ մոլյարների շուրջ միշտ լնդային բորբոքում է լինում: Նույնիսկ այս փոքր բորբոքումը կարող է բակտերիաներին հասանելիություն տալ արմատի մակերեսի ավելի մեծ մասին, ինչը հանգեցնում է պարոդոնտիտի վաղ ձևավորմանը՝ վնասելով ատամը: Նույնիսկ այն իրավիճակներում, երբ ակնհայտ կապ չկա բերանի խոռոչի և ռետենցված երրորդ մոլարի միջև՝ կարող է կարիես առաջանալ:
Պերիկորոնիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերիկորոնիտը ռետենցված ատամի պսակը շրջապատող փափուկ հյուսվածքների ներգրավմամբ բորբոքային պրոցես է և սովորաբար առաջանում է բերանի նորմալ միկրոֆլորայի պատճառով: Օրգանիզմում կա որոշակի հավասարակշռություն՝ օրգանիզմի իմունային համակարգի և բերանի միկրոֆլորայի միջև, բայց եթե օրգանիզմի իմունային համակարգը թուլանում է, օրինակ՝ գրիպի կամ վերին շնչուղիների ինֆեկցիաների դեպքում, առաջանում է պերիկորոնիտ: Մեկ այլ տարածված պատճառը ռետենցված կամ կիսառետենցված ատամը շրջապատող հյուսվածքի տակ սննդի կուտակումն է (որը կոչվում է օպերկուլում): Պերիկորոնիտը լինում է թեթև և ծանր։ Ամենաթեթև ձևով այն պարզապես ցավոտ տեղային հյուսվածքային այտուց է, մինչդեռ ծանր ձևերում այտուցը մեծ է և երբեմն նույնիսկ կարող է տրիզմ առաջացնել (բերանի բացման սահմանափակում):
Երբեմն ռետենցված ատամը ճնշում է հարակից ատամների արմատները՝ առաջացնելով ռեզորբցիա:
Ռետենցված ատամը զբաղեցնում է տարածություն, որը սովորաբար լցված է ոսկրով: Սա թուլացնում է ոսկրի այդ հատվածը և մեծացնում է ծնոտի կոտրվածքների ռիսկը:
Երբ ռետենցված ատամները ամբողջությամբ գտնվում են ալվեոլյար ելունում, նրանց շրջապատող ֆոլիկուլյար պարկը նույնպես պահվում է դրանց հետ միասին: Թեև մարդկանց մեծամասնության մոտ ատամնային ֆոլիկուլը պահպանում է իր սկզբնական չափը, երբեմն այն կարող է ենթարկվել բշտային դեգեներացիայի և վերածվել կերատոկիստայի:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենից հաճախ բուժառուները բողոքում են լնդերի տակ սննդի կուտակումից և ցավոտությունից, որը հաճախ կարող է սխալ ախտորոշվել որպես կոկորդային ինֆեկցիա: Թեթև դեպքերում տեսանելի է այտուց, իսկ ծանր դեպքերում մարդիկ դժվարանում են բացել բերանը: Ցավը միշտ առկա է։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված բժիշկ-ստոմատոլոգից, առողջապահական մարմիների առաջարկություններից և կոնկրետ իրավիճակից, ռետենցված ատամները կարող են հեռացվել կամ մնալ անփոփոխ[11]: Հեռացումը կարող է լինել պարզ կամ բարդ վիրաբուժական՝ կախված ատամների տեղակայությունից: Երբեմն վիրաբույժները պահպանում են ժանիքը՝ էսթետիկ նպատակներով: Մակերեսորեն տեղակայված ռետենցված ատամները հնարավոր է հեռացնել լազերային վիրաբուժական միջամտությամբ՝ առանց արյունահոսության[12][13][14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Miloro M, Ghali GE, Larsen P, Waite P (2004). Peterson's Principles of Oral and Maxillofacial Surgery. Vol. 1. B C Decker. ISBN 978-1-55009-234-9. Վերցված է 2015-08-22-ին.
- ↑ «Wisdom tooth removal». The National Health Service. 2017 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ Friedman JW (2007 թ․ սեպտեմբեր). «The prophylactic extraction of third molars: a public health hazard». American Journal of Public Health. 97 (9): 1554–1559. doi:10.2105/AJPH.2006.100271. PMC 1963310. PMID 17666691.
- ↑ «Impacted teeth including surgery for canine teeth». Cambridge University Hospitals. Cambridge, UK. Վերցված է 2015-08-22-ին.
- ↑ Ghaeminia H, Nienhuijs ME, Toedtling V, Perry J, Tummers M, Hoppenreijs TJ, և այլք: (2020 թ․ մայիս). «Surgical removal versus retention for the management of asymptomatic disease-free impacted wisdom teeth». The Cochrane Database of Systematic Reviews. 2020 (5) CD003879. doi:10.1002/14651858.CD003879.pub5. PMC 7199383. PMID 32368796.
- ↑ Anjrini AA, Kruger E, Tennant M (2015 թ․ հուլիս). «Cost effectiveness modelling of a 'watchful monitoring strategy' for impacted third molars vs prophylactic removal under GA: an Australian perspective». British Dental Journal. 219 (1): 19–23. doi:10.1038/sj.bdj.2015.529. PMID 26159980. S2CID 7178870.
- ↑ Kandasamy S (2011 թ․ հուլիս). «Evaluation and management of asymptomatic third molars: Watchful monitoring is a low-risk alternative to extraction». American Journal of Orthodontics and Dentofacial Orthopedics. 140 (1): 11–17. doi:10.1016/j.ajodo.2011.05.008. PMID 21724081.
- ↑ Mithridade D, Serge SM, Keyvan D, Nedjoua CO, Georgy D, Philippe R (2015 թ․ հունվար). «Unconventional Implant Placement IV. Implant Placement through Impacted Teeth to Avoid Invasive Surgery. Long-term Results of 3 Cases». The Open Dentistry Journal. 9: 15–20. doi:10.2174/1874210601509010015. PMC 4319210. PMID 25674167.
- ↑ Unwerawattana W (2006 թ․ սեպտեմբեր). «Common symptoms and type of impacted molar tooth in King Chulalongkorn Memorial Hospital». Journal of the Medical Association of Thailand = Chotmaihet Thangphaet. 89 Suppl 3: S134–9. PMID 17718279.
- ↑ Fragiskos FD (2007). Oral Surgery. Springer. էջ 126. ISBN 978-3-540-49975-6. Վերցված է 2015-08-22-ին.
- ↑ Parkin N, Benson PE, Thind B, Shah A, Khalil I, Ghafoor S (2017 թ․ օգոստոս). «Open versus closed surgical exposure of canine teeth that are displaced in the roof of the mouth». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (8) CD006966. doi:10.1002/14651858.CD006966.pub3. PMC 6483459. PMID 28828758.
- ↑ Borzabadi-Farahani A, Cronshaw M (2017). «Lasers in Orthodontics». In Coluzzi D, Parker S (eds.). Lasers in Dentistry—Current Concepts. Textbooks in Contemporary Dentistry. Springer, Cham. էջեր 247–271. doi:10.1007/978-3-319-51944-9_12. ISBN 978-3-319-51943-2.
- ↑ Borzabadi-Farahani A (2017 թ․ ապրիլ). «The Adjunctive Soft-Tissue Diode Laser in Orthodontics». Compendium of Continuing Education in Dentistry. 38 (eBook 5): e18–e31. PMID 28509563.
- ↑ Borchers A, Pieler T (2010 թ․ նոյեմբեր). «Programming pluripotent precursor cells derived from Xenopus embryos to generate specific tissues and organs». Genes. 1 (3): 413–426. doi:10.3390/photonics9040265. PMC 3966229. PMID 24710095.