Ռեսթոն (Վիրջինիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ռեսթոն
Reston town center.jpg
Կոորդինատներ: 38°57′16″ հս․ լ. 77°20′47″ ամ. ե. / 38.95444° հս․. լ. 77.34639° ավ. ե. / 38.95444; 77.34639
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էապրիլի 10, 1964 թ.
Մակերես40,530596 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն58 404 մարդ (2010)
Փոստային ինդեքսներ20190, 20191, 20194
Պաշտոնական կայքreston.org
##Ռեսթոն (Վիրջինիա) (ԱՄՆ)
Red pog.png

Ռեսթոն(англ. Reston), քաղաք ԱՄՆ–ում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսթոն քաղաքը գտնվում է Վիրջինիա նահանգի հյուսիս–արևելքում, Ֆերֆաքս շրջանի արևմտյան մասում։ 2010 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 58 404 մարդ։ Քաղաքի բնակչության խտությունը 1471 մարդ է/ կմ2 է։ Ռեսթոնը, այսպես կոչված, նախագծված քաղաք է, խիստ նախագծված կառուցվածքով և շենքերի արտաքին տեսքին ներկայացվող բարձր պահանջներով: Հատուկ քաղաքային վարչությունը՝ "Design Review Board"–ը, զբաղվում է արդեն գոյություն ունեցող տների կառուցման կամ վերակառուցման ցանկացած խնդիրների քննարկմամբ՝ ընդհուպ մինչև օգտագործվող ներկերի և դրանք արտադրողների հաստատումը։

Ռեսթոնում են գտնվում այնպիսի կորպորացիաների(աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների մեջ մտնող Fortune Global 500) կառավարությունները, ինչպիսիք են Sprint Nextel-ը և Sallie Mae-ն, ինչպես նաև վայրի կենդանիների պաշտպանության ամերիկյան կազմակերպության՝ National Wildlife Federation-ի կենտրոնակայանը: Քաղաքի մերձակայքում է գտնվում Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանը(Washington Dulles International Airport)՝ ԱՄՆ–ի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսթոն քաղաքը ծրագրվել է անշարժ գույքի խոշոր վաճառող Ռոբերտ է. Սայմոնի կողմից։ Քաղաքը հիմնադրվել է 1964 թվականի ապրիլի 17-ի նրա 50-ամյակի կապակցությամբ և անվանվել է նրա սկզբնատառերով (Robert E. Simon): Ռեսթոնը համարվում է առաջին ժամանակակից նախագծված քաղաքը ԱՄՆ–ում՝ իրականություն դարձած ըստ Սայմոնի նախագծի, երբ օրինակ փոքր հրապարակում կառուցվում էին բնակչության բարձր խտությամբ խոշոր բնակելի համալիրներ, որպեսզի պահպանվեն զգալի բաց տարածքներ, որոնք այնուհետև կարող էին օգտագործվել արդյունաբերական, մշակութային կամ սպորտային նպատակներով: Շնորհիվ նման ծրագրի իրականացման Ռեսթոնը ներկայումս շրջապատված է մեծ թվով անտառներով, որոնք հիանալի պայմաններ են ստեղծում քաղաքացիների հանգստի համար։