Jump to content

Ռեսենտիմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեսենտիմենտ (ֆր.՝ ressentiment /rəsɑ̃timɑ̃/ «վրդովմունք, վրեժխնդրություն, զայրույթ»), թշնամանքի զգացում այն բանի նկատմամբ, ինչը սուբյեկտը համարում է իր անհաջողությունների պատճառ («թշնամի»), անզոր նախանձ, «կյանքում կամ հասարակության մեջ սեփական կարգավիճակը բարձրացնելու չիրականացած փորձի անիմաստության ցավոտ գիտակցությունը»[1]։ «Թշնամու» նկատմամբ թուլության կամ թերարժեքության զգացումը, ինչպես նաև նախանձը հանգեցնում է «թշնամու» արժեհամակարգը ժխտող արժեհամակարգի ձևավորմանը։ Սուբյեկտը ստեղծում է «թշնամու» կերպար, որպեսզի ձերբազատվի սեփական անհաջողությունների մեղքից։

Ռեսենտիմենտ հասկացությունն առաջին անգամ ներմուծել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն իր «Բարոյականության ծագումնաբանության մասին» աշխատության մեջ։ Ըստ փիլիսոփայի՝ ռեսենտիմենտը ստրուկների բարոյախոսության որոշիչ հատկանիշն է, որը հակադրվում է տերերի բարոյախոսությանը։ Ռեսենտիմենտը, ըստ Նիցշեի, ակտիվորեն դրսևորվում է «ստրուկների ապստամբության» մեջ. «Բարոյախոսության մեջ ստրուկների ապստամբությունը սկսվում է նրանից, որ ռեսենտիմենտը ինքնին դառնում է ստեղծագործ և ստեղծում է արժեքներ...»[2]. այս տողերով փաստորեն, ներմուծվել է ռեսենտիմենտ հասկացությունը[3]։

Ռեսենտիմենտն ավելի բարդ հասկացություն է, քան նախանձը կամ հակակրանքը։ Ռեսենտիմենտի ֆենոմենը թերարժեքության զգացման սուբլիմացիայի մեջ է բարոյախոսության հատուկ համակարգի մեջ։

Ռուս գրականության մեջ ռեսենտիմենտի վառ արտահայտիչներից են Ֆեոդոր Դոստոևսկու հերոսներից՝ Ռասկոլնիկովը և Սմերդյակովը[4], Միխայիլ Բուլգակովի Շարիկովը «Շան սիրտը» վիպակից[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Словарь иностранных слов». Комлев Н. Г., 2006. (ռուս.)
  2. Ницше Ф. К генеалогии морали. //Ницше Ф. Соч. в 2 т. Т. 2. М., 1990. С. 424. (ռուս.)
  3. Апресян Р. Г. Ресентимент и историческая динамика морали Արխիվացված 2013-10-29 Wayback Machine // Этическая мысль. Вып. 2 / Отв. ред. Гусейнов, Абдусалам Абдулкеримович. - М.: Институт философии РАН|, 2001. - С. 27-40. (ռուս.)
  4. Бачинин В. А. О старорусском бунте 1831 года, ресентименте М. Шелера и подполье Ф. Достоевского Արխիվացված 2021-01-23 Wayback Machine // Человек. 2011. № 4. (ռուս.)
  5. Матвеев П. Е. Ресентимент героев русской литературы Արխիվացված 2021-01-09 Wayback Machine. (ռուս.)