Ռեջի Ֆիլս-Էյմ
| Ռեջի Ֆիլս-Էյմ | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25, 1961 |
| Ծննդավայր | Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոռնելի համալսարան |
| Մասնագիտություն | գործադիր տնօրեն և գործարար |
| Աշխատատու | Նինթենդո |
| Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
| Ստորագրություն | |
Ռեջինալդ «Ռեջի» Ֆիլս-Էմե (անգլ.՝ Reginald «Reggie» Fils-Aimé, (մարտի 25, 1961, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ) Ամերիկայի Նինթենդոի նախկին նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլս-Էմեն ծնվել է 1961 թվականի մարտի 25-ին, հայիթցի ներգաղթյալների ընտանիքում։ 1979 թվականին նա ընդունվել է Կոռնելի համալսարան, իսկ չորս տարի անց ստացել է կիրառական տնտեսագիտության բակալավրի աստիճան[1]։
Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո Ֆիլս-Էմեն աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Procter & Gamble-ը և Pizza Hut-ը, ինչպես նաև եղել է Guinness-ի մարքեթինգի ղեկավարը։ Ավելի ուշ նա միացել է Panda Express սննդի սպասարկման ընկերությանը, որտեղ զբաղեցրել է ավագ փոխնախագահի պաշտոնը։ VH1-ում աշխատելու ընթացքում նա կարողացել է 30%-ով բարձրացնել հեռուստաալիքի վարկանիշը՝ գրավելով երիտասարդ լսարան։
Nintendo
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլս-Էյմեն միացել է Նինթենդո-ին 2003 թվականի դեկտեմբերին՝ պատասխանատու լինելով վաճառքի և մարքեթինգի գործունեության համար Միացյալ Նահանգներում, Կանադայում և Լատինական Ամերիկայում: 2006 թվականի մայիսին նա դարձել է Ամերիկայի Նինթենդո-ի նախագահ և գլխավոր գործառնական տնօրեն՝ հաջորդելով Տացումի Կիմիշիմային[2]:
Ռեջին հռչակություն է ձեռք բերել E3 2007-ում, երբ բեմ բարձրանալով՝ Wii Balance Board-ը ցուցադրելու համար, նա արտաբերել է մի արտահայտություն, որը անմիջապես դարձել է հիշված պահ[3]: «Իմ մարմինը պատրաստ է»:
Նա հրաժարական տվեց 2019 թվականի փետրվարին և թողեց գործադիր տնօրենի պաշտոնը 2019 թվականի ապրիլի 15-ին[4]։ Նրան փոխարինեց Դուգ Բոուզերը, ով նախկինում Nintendo of America-ի վաճառքի և մարքեթինգի ղեկավարն էր[4]։
Nintendo-ից հեռանալուց հետո Ֆիլս-Էյմեն ստեղծեց իր սեփական էջը @Reggie անվամբ և կատարեց իր առաջին թվիթը՝ գրելով. «Բարև Twitter համայնք»[5]։
Nintendo-ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Nintendo-ից հեռանալուց հետո Ֆիլս-Էմեն սկսեց աշխատել Կոռնելի համալսարանի Չարլզ Դայսոնի կիրառական տնտեսագիտության և կառավարման դպրոցում[6] և նաև GameStop[7] մանրածախ առևտրի ցանցի և Spin Master[8] ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «THE BOSS; Life as the Regginator». The New York Times. 2007 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Reggie Fils-Aime promoted to NOA president - Joystiq». web.archive.org. 2006 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 14. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Chelsea Stark. «Nintendo's Reggie Fils-Aime says he loves all the company's games — except one». Mashable (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 4,0 4,1 Michael McWhertor (2019 թ․ փետրվարի 21). «Reggie Fils-Aime retiring from Nintendo» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Nintendo Life (2019 թ․ ապրիլի 15). «Reggie Fils-Aimé Opens His Own Official Twitter Account After Retiring As Nintendo Boss». Nintendo Life (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Former Nintendo of America President Reggie Fils-Aime to Teach at Cornell University - IGN» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «GameStop appoints Reggie Fils-Aimé to board of directors». VentureBeat (անգլերեն). 2020 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ rawmeatcowboy | Comments: 9. «Reggie Fils-Aime joins Spin Master's board of directors». GoNintendo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)