Jump to content

Ռեշիդ Ակիֆ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեշիդ Ակիֆ փաշա
 
Կրթություն՝ Գալաթասարայի վարժարան
Մասնագիտություն՝ գրող
Ծննդյան օր 1863[1]
Ծննդավայր Յանինա
Վախճանի օր 1920[1]
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն
Հայր Mehmet Akif Pasha?

Ռեշիդ Ակիֆ փաշա (թուրքերեն՝ Reşit Akif Paşa, ալբ․՝ Reshid Aqif Pasha, 1863[1], Յանինա - 1920[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), ալբանական ծագումով օսմանյան պետական գործիչ Օսմանյան կայսրության վերջին տասնամյակների ընթացքում։ Որպես քաղաքական գործիչ իր ողջ կարիերայի ընթացքում Ռեշիդ Ակիֆ փաշան ծառայել է որպես նահանգապետ, ներքին գործերի նախարար և եղել է Պետական խորհրդում: Հայտնի է նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերաբերյալ կարևոր վկայություններով:

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեշիդ Ակիֆը ծնվել է 1863 թվականին, ներկայիս Հունաստանի Յանինա քաղաքում[2], ազգությամբ եղել է ալբանացի[3][4]։ Եղել է Օսմանյան պետական գործիչ, կառավարիչ Մեհմեդ Ալի փաշայի որդին։ Այնուհետև Ակիֆը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ)՝ սովորելու Գալաթասարայի միջնակարգ դպրոցում։ Քաղաքական գործիչ և Սեբաստիայի նահանգապետ է դարձել 1901 թվականին[5], կառավարիչ է եղել մինչև 1908 թվականը[6]։ Ի վերջո տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ 1909 թվականի օգոստոսի 6-ին՝ մի քանի ամսով նշանակվել է ներքին գործերի նախարար[7] հրաժարական է տվել առողջական պատճառներով[8][9], նույն թվականին դարձել է Օսմանյան կայսրության Սենատի անդամ[10]։

1918 թվականին Թալաթ փաշայի հրաժարականից հետո Ռեշիդ Աքիֆը նշանակվել է Ահմեդ Իզզեթ փաշայի կառավարությանն առընթեր Պետական խորհրդում։ Սակայն Իզզեթ փաշայի կաբինետը լուծարվեց, և Ակիֆ փաշան նշանակվելուց մի քանի շաբաթ անց կրկին հրաժարական է տվել[9]։ 1918 թվականին նշանակվել է Նախարարների նոր խորհրդում Դամաթ Ֆերիդ փաշայի կառավարությունում[9]։

Հայոց ցեղասպանության վկայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից "Մեկլիս-ի Այան Զաբիթ Սերիդեսի"թերթում հրապարակված Ռեշիդ Աքիֆ փաշայի վկայությունը

Ռեշիդ Ակիֆ փաշան հայտնի է 1918 թվականի նոյեմբերի 21-ին Օսմանյան խորհրդարանի նիստի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին կարևոր վկայություններով[11]։ Ակիֆ փաշան հայտարարել է, որ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում իր կարճատև պաշտոնավարման ընթացքում բացահայտել է հայերի տեղահանությանը վերաբերող փաստաթղթեր[12]։ Փաստաթղթերը ցույց են տվել այն գործընթացը, երբ պաշտոնական հայտարարություններում օգտագործվել է անորոշ տերմինաբանություն, իսկ այն փաստաթղերում որոնք ուղարկվել են անմիջապես Միության և առաջադիմության կոմիտեի շտաբից կամ հաճախ հենց Թալաթ փաշայի նստավայրից միայն պահանջել են «ջարդեր» իրականցնել[13]։

Ցուցմունք է տվել հետևյալ կերպ.

Մինչ ես համեստորեն զբաղեցնում էի նախարարների կաբինետի իմ վերջին պաշտոնը, որը տևեց ընդամենը 25-30 օր, ինձ հայտնի դարձան որոշ գաղտնիքներ։ Ես այս առումով տարօրինակ բանի հանդիպեցի: Դա պաշտոնական արտաքսման կարգադրություն էր, որը տրվել էր տխրահռչակ ներքին գործերի նախարարության կողմից և ուղարկվել գավառներ: Այնուամենայնիվ, այս պաշտոնական հրամանի հրապարակումից հետո [միության և առաջընթացի] Կենտրոնական կոմիտեն պարտավորվել է չարագուշակ շրջանաձև հրաման ուղարկել բոլոր կետերին [մարզերում]՝ կոչ անելով արագացնել ավազակների անիծյալ առաքելության իրականացումը։ Դրանից հետո ավազակները ձեռնամուխ եղան գործողությունների, որոնց արդյունքը եղավ դաժան կոտորածը[14]։

Շարունակել է ասելով. «Ես ամաչում եմ որպես մուսուլման, ամաչում եմ որպես օսմանյան պետական գործիչ, սա բիծ է Օսմանյան կայսրության հեղինակության վրա, այս հանցագործ մարդիկ...»[15]։

Վկայությունը համարվել է «չափազանց ուշագրավ» ժամանակակից տեղական մամուլի կողմից։ Այն ամբողջությամբ տպագրվել է բազմաթիվ թերթերի կողմից՝ իր «առանձնահատուկ կարեւորության» պատճառով։ Պատմաբան Վահագն Տատրյանը եզրակացրել է, որ իր հայտարարությունները Հայոց ցեղասպանության համակարգված սպանությունների «ամենամեղադրական ապացույցն են»[13]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեշիդ Ակիֆ փաշան մահացել է 1920 թվականի ապրիլի 15-ին Կոստանդնուպոլսում։ Լավագույնս հիշվում է որպես օսմանյան քաղաքական գործիչ, որը կարևոր վկայություններ է տվել Հայոց ցեղասպանության հետևանքով[13]։ Նրա անունով է կոչվում Թուրքիայի Զառա քաղաքում գտնվող տարրական դպրոցը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Swartz A. Open Library — 2007.
  2. ↑ Polat, Nâzım H. (2005). Eski ile yeni arasında Mütevelli-zâde Ömer İhyâ (թուրքերեն) (1. ed.). Niğde: T.C. Niğde Üniversitesi. էջ 29. ISBN 9758062247.
  3. ↑ Ernest C. Partridge (1909 թ․ հունվար), «A Turkish reformer», Missionary Herald, Boston, MA: American Board of Commissioners for Foreign Missions, vol. 105, էջ 196, ISSN 1079-9036, OCLC 1758344, «Reshid Akif Bey, a young Albanian chief, wealthy and of a good family, being considered too liberal to make his stay in the capital longer desirable, was politely but firmly persuaded to accept appointment as governor general of Sivas.»
  4. ↑ Teuta Hoxha (Directorate of Albanian National Archives) (1982), Ismail Qemali: përmbledhje dokumentesh, 1888-1919 [Ismail Qemali: summary of documents, 1888-1919] (ալբաներեն), 8 Nëntori, էջ 141, OCLC 21764918, «translated
    Yesterday, Friday, in Pera Palace Hotel, the elite of Albanian leadership were gathered, thinking about protesting against the ones who oppose these writings [Albanian]. Participants in this meeting between others were Ferid Pasha Vlora, Reshid Akif Pasha, Ismail Kemal Bey, Myfid Bey, Aziz Vrioni, Essad Pasha Toptani, etc»
  5. ↑ Divan ṣiiri xx. yüzyil (թուրքերեն). Varlik Yayinevi. 1955. էջ 12.
  6. ↑ Türk Tarih Kurumu (2005). 38. Uluslararası tıp tarihi kongresi bildiri kitabı (թուրքերեն). Ankara: Türk tarih kurumu. էջ 416. ISBN 9751618258.
  7. ↑ «The new Turkish ministry», The Hellenic Herald, London: Cravon House, vol. 1–2, էջ 146, 1909
  8. ↑ Missionary Herald (Volume 105 ed.). American Board of Commissioners for Foreign Missions. 1909. էջ 196.
  9. 1 2 3 4 Aras, Oktay (2015 թ․ հուլիսի 20). «Reşit Akif Paşa» (թուրքերեն). Galatasaray Lisesi Sıradışı Hayatlar.(չաշխատող հղում)
  10. ↑ Cunbur, Müjgan (2007). Türk dünyası edebiyatçıları ansiklopedisi: O. Cihat-Süyinşialiyev (թուրքերեն). Atatürk Kültür Merkezi Başkanlığı. էջ 333. ISBN 9789751612816.
  11. ↑ A shameful act: the Armenian genocide and the question of Turkish responsibility (1st Holt pbk. ed.). New York, NY: Metropolitan Books/Holt. 2007. ISBN 978-0-8050-8665-2. - Profile at Google Books
  12. ↑ Winter, Jay (2004). America and the Armenian Genocide of 1915. Cambridge University Press. էջ 92. ISBN 1139450182.
  13. 1 2 3 Dadrian, Vahakn N. (2004). The history of the Armenian genocide: ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus (6th rev. ed.). New York: Berghahn Books. էջ 384. ISBN 1-57181-666-6.
  14. ↑ Akçam, Taner (2006). «The Ottoman Documents and the Genocidal Policies of the Committee for Union and Progress (Ittihat ve Terakki) towards the Armenians in 1915». Genocide Studies and։Prevention. 1 (2): 140. doi:10.3138/7087-4340-5H2X-7544. ISSN 1911-0359.
  15. ↑ Fisk, Robert (2006 թ․ հոկտեմբերի 14). «Let me denounce genocide from the dock». The Independent.