Ռեն-Օգյուստ Կայե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեն-Օգյուստ Կայե
ֆր.՝ René Caillié
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2]
ԾննդավայրՄոզե սուր լե Միգնոն[3]
Մահացել էմայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…] (38 տարեկան)
Մահվան վայրԼա Գրիպրի Սեն Սիմֆորիեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[3]
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ճանապարհորդող և գրող ճանապարհորդ
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg René Caillié Վիքիպահեստում

Ռեն-Օգյուստ Կայե[7] (ֆր.՝ René Caillié, նոյեմբերի 19, 1799(1799-11-19)[1][2], Մոզե սուր լե Միգնոն[3] - մայիսի 17, 1838(1838-05-17)[4][5][6][…], Լա Գրիպրի Սեն Սիմֆորիեն), Ֆրանսիացի ճանապարհորդ, որն անցել է ողջ Արևմտյան Աֆրիկան։

1818 թվականին Կայեն ճանապարհորդել է Սենեգամբիայով, Աֆրիկայում մասնակցել մայոր Գրեյի արշավներին, այնուհետև ձեռնարկել է առևտրային ճամփորդություն դեպի Սենեգալի ստորին հատվածում գտնվող մարզեր։ 1824 թվականին բնակություն է հաստատել Սենեգալ գետի հյուսիսում գտնվող արաբական բնակչության շրջանում,որտեղ ուսումնասիրել է արաբերեն, այնուհետև ընդունել է իսլամ։ 1827 թվականին ներկայացել է որպես արաբ վաճառական և ճանապարհորդել է Սիերա Լեոնեից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Նիգեր գետը։ Եվրոպացիներից առաջինն էր, ով 1828 թվականին հասել է Թիմբուկտու, հետո քարավանով անցել է Սահարան ու հասել Թաֆիլալտ օազիս։ 1828 թվականի ապրիլին Կայեն անցել է Սահարա անապատը և հասել է Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափին գտնվող Մարոկկոյի Ֆես քաղաք։ Կայեն մահացել է 1838 թվականին անհայտ հիվանդությունից, որը ձեռք էր բերել ճամփորդելիս[8]։

Նրա գրառումները, որոնք մանրամասն նկարագրել են Արևմտյան Սուդանում առկա սոցյալ-տնտեսական, քաղաքական և պատմական իրադարձությունները, հրապարակել է Ժոմարը։ Այն կոչվել է «Journal d’un voyage à Timbouctou et à Jenné dans l’Afrique centrale» (Փարիզ, 1830):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]