Ռենտգեն (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենտգենաչափ

Ռենտգեն (röntgen), չափման միավոր, ռենտգենյան և գամմա-ճառագայթման լուսակայման դոզայի արտահամակարգային միավոր ի պատիվ Վիլհելմ Ռենտգենի։ Նշանակվում է ռ (միջազգային նշանակումը՝ R

1 ռ լուսակայման դոզայի դեպքում համապատասխան մասնիկային ճառագայթումը 0,001293 գ օդում (այսինքն՝ 1 սմ3 օդում, նորմալ պայմաններում) առաջացնում է իոնների այնպիսի քանակություն, որ դրանց գումարային լիցքը հավասար է լինում յուրաքանչյուր նշանի էլեկտրականության քանակի մեկ էլեկտրաստատիկ միավորի։

1980 թվականի հունվարի 1-ից ռենտգենը հանվել է գործածությունից և փոխարինվել Միավորների միջազգային համակարգի կ/կգ միավորով։

1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների միջազգային համակարգ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png