* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ռենո Կոադ (ֆր.՝ Renaud Cohadeսեպտեմբերի 29, 1984(1984-09-29)[1][2], Օբենա), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Մեց» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։
Ռենո Կոադը «Նիմ Իլիմպիկ» ակումբի սան է։ Դեբյուտը կայացել է 2002 թվականի ապրիլի 9-ին Երկրորդ Լիգայում «Ստրասբուրգ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում[3]։ Մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը հասցրել է մասնակցել 3 խաղերի։ Հաջորդ մրցաշրջանում՝ Երրորդ Լիգայում, Կոադը հեղինակեց իր առաջին գոլը։
2003/04 մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանը տեղափոխվեց «Բորդո» ֆուտբոլային ակումբ։ 2004 թվականի օգոստոսի 7-ին կայացավ նրա դեբյուտը ոչ միայն հավաքականում, այլ նաև Ֆրանսիայի բարձր դիվիզիոնում[4]։ 2003/2004 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրեց 22 խաղ։
Հետագայում երկու տարի Կոադը անցկացրեց «Սետ» և «Ստրասբուրգ» ակումբներում։ 2007 թվականի օգոստոսի 25-ին նա վերադարձավ Առաջին Լիգա և «Լանս» ակումբի դեմ խաղում կարողացավ դառնալ գոլի հեղինակ[5]։ «Ստրասբուրգը» 2007 մրցաշրջանում իր արդյունքներով կարողացավ զբաղեցնել մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը և դրա պատճառով դուրս մնաց Երկրորդ Լիգայից։ 2009 թվականի ամռանը Կոադը թողեց ակումբը և տեղափոխվեց «Վալանսեն»։
«Վալանսեն» ակումբում ֆուտբոլիստը խաղացել է 3 մրցաշրջան՝ հեղինակելով 8 գոլային փոխանցում՝ դառնալով մրցաշրջանի լավագույն ասիստենտ։ 2012 թվականից Ռենո Կոադը հանդես էր գալիս «Սենտ Էտեն» ակումբում։ Առաջին իսկ խաղում նա կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռոմեն Ամումը[6]։ 2012 թվականի հոկտեմբերիի 1-ին «Բաստիա» ակումբի դեմ խաղում նա կարողացավ բացել խաղի հաշիվը՝ հաղթանակ պարգևելով «Սենտ Էտեն» ակումբին[7]։