Ռենե Գիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենե Գիլ
ֆր.՝ René Ghilbert
René Ghil.jpg
Ծնվել էսեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1]
ԾննդավայրՏուրկուեն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1925(1925-09-15)[1][2][3][…] (62 տարեկան) կամ 1925
Վախճանի վայրՆյոր[1]
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Commons-logo.svg René Ghil Վիքիպահեստում

Ռենե Գիլ (ֆր.՝ René Ghil, ի ծնե՝ Ռենե Ֆրանսուա Գիլբեր (ֆր.՝ René François Ghilbert, սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1], Տուրկուեն[1] - սեպտեմբերի 15, 1925(1925-09-15)[1][2][3][…] կամ 1925, Նյոր[1]), 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի դեկատենտների դպրոցի ֆրանսիացի բանաստեղծ, նվագող։ Երաժշտական գործիքների և գույների համապատասխանության տեսության հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեն Գիլը ծնվել է 1862 թվականի սեպտեմբերի 27-ին հյուսիսարևելյան Ֆրանսիայի Տուրկուեն քաղաքում։ Գրական ասպարեզ մուտք է գործել «Legendes d’âmes et de sangs» բանաստեղծությունների ժողովածուով։

Առաջին անգամ ուշադրություն է գրավել 1884 թվականին «Le traîté du Verbe» փոքրիկ գրքով, որն իր մեջ պարունակում էր ոճի երաժշտության տեսություն[4][5]։ Ինչպես բանաստեղծ Արթյուր Ռեմբոն, որը պնդում էր, թե բանաստեղծությունների ամեն ձայնավոր հնչյուն իրենից ներկայացնում է հայտնի գույն (օրինակ՝ ա-սև, է-սպիտակ, օ-կապույտ և այլն), Գիլն ուզում էր ապացուցել, որ բաղաձայններն ունեն իրենց յուրահատուկ երանգը կամ թաքնված նշանակությունը, որ, օրինակ, r և u հնչյունների միավորումը ստիպում է մտածել շեփորների, ֆլեյտաների, կլառնետների մասին, մյուս կողմից՝ պատկերացում է ստեղծում քնքշության, սիրո և այլնի մասին։ Չնայած ակնառու հակասությանը՝ Գիլի գիրքն ունեցել է մեծ հաջողություն, միաժամանակ արժանացել է մի շարք քննադատական գնահատականների։ Մասնավորապես, գրական քննադատ Զ․ Ա․ Վենգերովան «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի» էջերում գրել է․ «Նրա պոեզիայի հիմնական սկզբունքը առանձին հնչյունների նմանեցումն է նվագախմբի գործիքների ձայների հետ, որոնցից ստեղծվում է սիմֆոնիան։ Գիլն իրեն կոչում է գործիքային-էվոլյուցիոն պոեզիայի սկզբնավորողը և իր ուսմունքի հետևորդների թվում ներառում է մինչև 26 բանաստեղծի։ Ոչ ինքը, ոչ էլ նրա հետևորդները չունեին բանաստեղծական իրական տաղանդ, միայն հազվագյուտ հետաքրքրություն ունեին գրականության արտառոցության հանդեպ»։ Սակայն հենց այդ նույն «Բառարանում» այլ ռուս գրականագետ Յու. Վեսելովսկին իր արտահայտություններում եղել է ավելի զգույշ։ Ռենե Գիլի ստեղծագործություններն ու մտքերը դեռ երկար են քննարկվել[4]։

19-րդ դարի վերջին նա սկսել է մասնակցել փարիզյան տարբեր հանդիսությունների, որոնց շուրջ համախմբվել էին գրականության նոր ուսմունքի ներկայացուցիչներ։ 1889 թվականին նա հրատարակել է իր մտածած հսկայական շարքի առաջին մասերը. «L’oeuvre», որը, նախագծի համաձայն, պետք է բաժանվեր երեք մեծ մասերի, «Dire du Mieux», «Dire des Sangs», «Dire de la Loi»: Առաջին մասը բաղկացած էր հինգ գրքերից, որոնք լույս են տեսել ամեն տարի։ 1898 թվականին Գիլն սկել է երկրորդ բաժինը, որի առաջին գիրքը վերնագրվել է «Le pas humain»[4]:

Գիլի բանաստեղծական արվեստը իրենից ներկայացնում է փիլիսոփայության և բանաստեղծական արվեստի յուրօրինակ խառնուրդ, փորձ է արվել ստեղծել գիտական պոեզիա, կարդացողների ուշադրությունը կենտրոնացնել «հնագույն ժամանակներից մարդկային ճակատագրերի կենսաբանական, պատմական և փիլիսոփայական համակցման վրա»։ Հանդիսանալով «տրանսֆորմիզմի» համոզված կողմնակից՝ իր ստեղծագործությունների մեջ ներառել է այժմեական կյանքի իրական պատկերներ, հաճախ գործածել է հատուկ, տեխնիկական տերմիններ՝ երբեմն դրանց մեջ շարադրելով ամբողջական գիտական տեսություններ, դրանով նա իր ստեղծագործությանը տվել է բանական, արհեստական և սառը բնույթ, ինչը չի խանգարել նրա ստեղծագործություններին լինել հետաքրքիր և բովանդակալից։ Գիլի յուրօրինակ ստեղծագործության մեջ միավորված են «դեպի գիտականություն» համառ ձգտումը և բանաստեղծությունների երաժշտականության և ձայների թաքնված իմաստի հանդեպ սուբյեկտիվ հայացքը[4]։

Գիլը մահացել է 1925 թվականի սեպտեմբերի 15-ին Նյոր քաղաքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rémy de Grourmont, «Le II-ème livre des Masques» (1898);
  • G. Conturat, «M. René G. et la poésie scientifique» // «La Revue indépendante» (1892).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Белугина Л. Т. Гиль // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 Венгерова З. А., Веселовский Ю. А. (1890–1907)։ «Гиль, Рене»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  5. Гиль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.