Ռենդի Ֆոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենդի Ֆոյ
Randy Foye

Ազատ գործակալ
Ակումբ Ազատ գործակալ
Դիրքը Հարձակվող պաշտպան/Խաղարկող
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 95 կգ
Դպրոց Իստ Սայդ (Նյուարկ, Նյու Ջերսի)
համալսարան Վիլանովա (2002—2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ` 1 / ընտր.` 7-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 2006 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • NBA սկսնակների հավաքական (2007)
  • Ռոբերտ Գիզի անվան մրցանակ (2006)
  • Big East կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (2006)
  • Ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի մեջ (2006)
Մեդալներ
Ոսկի Իզմիր 2005 բասկետբոլ

Ռենդի Ֆոյ (անգլ.՝ Randy Foye; սեպտեմբերի 24, 1983(1983-09-24), Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը վերջերս հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի կազմում։ Խաղում է հարձակվողի պաշտպանի դիրքում։ Ընտրվել է 2006 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընդհանուր 7-րդ համարի ներքո։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենդին ավարտելով ավագ դպրոցը՝ ընտրություն է կատարել Վիլանովայի համալսարանի օգտին, որտեղ նա մինչև NBA-ում հանդես գալը պետք է սովորեր չորս տարի։ Համալսարանական «Վիլանովա Ուայլդկետս» ակումբի կազմում Ֆոյը հանդես էր գալիս Կայլ Լոուրիի, Ալան Ռեյի և Դանտե Կանինգեմի հետ։ Նրանց հետ միասին Ռենդի Ֆոյը իր վերջին մրցաշրջանի ժամանակ հաղթում է NCAA-ի պարբերական մրցաշրջանը, բայց երկրորդ տարին անընդմեջ չի կարողանում հաղթել ուսանողների միջև առաջնությունը։ Բասկետբոլիստն այդ մրցաշրջանի ընթացքում միջինը հավաքում էր 20,5 միավոր, կատարում էր 2,9 անդրադարձ, 3,3 փոխանցում և 1,4 խլում[1]։

Կարիերան NBA-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինեսոտա Թիմբերվուլվզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենդի Ֆոյը դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից 7-րդ համարի ներքո, բայց դրաֆթի օրը համաձայնությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս»-ի միջոցով տեղափոխվել է «Թիմբերվուլվզ»։ Ֆոյը իր առաջին մրցաշրջանի ընթացքում խաղացել է պարբերական մրցաշրջանի բոլոր խաղերում՝ մեծ մասամբ խաղալով «վեցերորդ խաղացողի» դերում։ Նա խաղերի ընթացքում միջինը հավաքում էր ավելի քան 10 միավոր և կատարում էր ավելի քան 2,5 անդրադարձ և փոխանցում, որի արդյունքում 2007 թվականին ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ Հաջորդ մրցաշրջաններում Ռենդին տեղ է գրավել մեկնարկային հնգյակում և բարելավել է սեփական ձեռքբերումները։ 2008/09 մրցաշրջանի ընթացքում բասկետբոլիստը խաղի գրեթե բոլոր բաղադրամասերում իր համար ցուցաբերել է ռեկորդային արդյունքներ։

Վաշինգտոն Վիզարդս[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մրցաշրջանամեջին Ֆոյը Մայք Միլլերի հետ միասին փոխարինվել է «Վաշինգտոն Վիզարդս»՝ Ալեքսեյ Պեչերովի, Դարյուս Սոնգայլայի, Իտան Տոմասի և հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդի ժամանակ ընտրելու հնարավորության[2]։

Լոս Անջելես Կլիպերս[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 8-ին Ռենդի Ֆոյը ազատ գործակալի իրավունքներով պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Կլիպերս» ակումբի հետ[3]։ Ռենդին 2012 թվականին «Կլիեպերս»-ի հետ առաջին անգամ դուրս է NBA փլեյ օֆ և նույնիսկ անցել է առաջին փուլը՝ հաղթելով «Մեմֆիս Գրիզլիս»-ին։

Յութա Ջազ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 25-ին խաղացողը պայմանագիր է կնքել իր նոր «Յութա Ջազ» ակումբի հետ[4]։

Դենվեր Նագեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 10-ին Ռենդի Ֆոյը երեքկողմանի գործարքի շրջանակներում «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Յութա Ջազ» ակումբների մասնակցությամբ փոխարինվել է «Դենվեր Նագեթս»[5]։

Օկլահոմա Սիթի Թանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 18-ին խաղացողը փոխարինվել է «Օկլահոմա Սիթի Թանդեր»[6]։ Երեք տարի անց Ռենդի Ֆոյը նոր ակումբի կազմում դեբյուտել է «Կլիվլենդ Կավալիերս»-ի դեմ պարտված խաղում։ Նա խաղ է մտել պահեստայինների նստարանից՝ խաղացել է 14 րոպե և հավաքել է 2 միավոր[7]։

Բրուքլին Նեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 15-ին Ռենդի Ֆոյը ազատ գործակալի իրավունքներով պայմանագիր է կնքել «Բրուքլին Նեթս» ակումբի հետ[8]։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2006 Մինեսոտա 82 12 22.9 .434 .368 .854 2.7 2.8 .6 .3 10.1
2007 Մինեսոտա 39 31 32.3 .429 .412 .815 3.3 4.2 .9 .1 13.1
2008 Մինեսոտա 70 61 35.6 .407 .360 .846 3.1 4.3 1.0 .4 16.3
2009 Վաշինգտոն 70 38 23.8 .414 .346 .890 1.9 3.3 .5 .1 10.1
2010 Լ. Ա. Կլիպերս 63 24 24.6 .388 .327 .893 1.6 2.7 .7 .3 9.8
2011 Լ. Ա. Կլիպերս 65 48 25.9 .398 .386 .859 2.1 2.2 .7 .4 11.0
2012 Յութա 82 72 27.4 .397 .410 .819 1.5 2.0 .8 .3 10.8
2013 Դենվեր 81 78 30.7 .413 .380 .849 2.9 3.5 .8 .5 13.2
2014 Դենվեր 50 21 21.7 .368 .357 .818 1.7 2.4 .7 .2 8.7
2015 Դենվեր 54 7 19.8 .351 .296 .830 1.9 2.1 .5 .3 6.0
2015 Օկլահոմա Սիթի 27 1 21.2 .349 .309 .815 1.9 1.8 .5 .5 5.6
2016 Բրուքլին 69 40 18.6 .363 .330 .857 2.2 2.0 .5 .1 5.2
Կարիերա 752 433 25.6 .401 .366 .852 2.2 2.8 .7 .3 10.3

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2012 Լ. Ա. Կլիպերս 11 11 26.5 .392 .438 .846 2.0 1.5 .5 .3 7.5
2016 Օկլահոմա 16 0 11.9 .341 .308 1.000 1.3 .8 .1 .2 2.5
Կարիերա 27 11 17.8 .374 .379 .882 1.6 1.1 .3 .2 4.6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռենդի Ֆոյի վիճակագրությունը nba.com կայքում(անգլ.)
  2. [1](անգլ.)
  3. «CLIPPERS SIGN FREE AGENT GUARD RANDY FOYE». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 8 июля 2010. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
  4. «Jazz Agrees to Terms with Guard Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 25 июля 2012. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
  5. «Denver Nuggets Acquire Randy Foye In Three-Team Trade». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 10 июля 2013. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
  6. «Thunder Acquires Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 18 февраля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.(անգլ.)
  7. «Love scores 29, leads Cavaliers past Thunder 115-92». NBA.com. 21 февраля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)
  8. «Brooklyn Nets Sign Randy Foye». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 15 июля 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենդի Ֆոյ» հոդվածին։