Ռենատ Յանբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռենատ Յանբաև
Renat Yanbayev 2012.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1984(1984-04-07)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1991—1994 Ռուսաստան ՕՌՄՊՄԴ (Նագինսկ)
1994—2004 Ռուսաստան ԲԿՄԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2004 Ռուսաստան ԲԿՄԱ 0 (0)
2003  Ռուսաստան Անժի 20 (1)
2005 Ռուսաստան Խիմկի 20 (0)
2006—2007 Ռուսաստան Կուբան 54 (5)
2007—2017 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 206 (1)
2012  Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 11 (1)
2017—2018 Ռուսաստան Կրասնոդար 1 (0)
Ազգային հավաքական
2008—2012 Ռուսաստան Ռուսաստան 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.07.2018:

Ռենատ Ռուդոլֆովիչ Յանբաև (ռուս.՝ Ренат Рудольфович Янбаев, ապրիլի 7, 1984(1984-04-07)[1], Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ տարեկանից մարզվել է Նոգինսկի ՕՌՄՊՄԴ-ում: 10 տարեկանում տեղափոխվել է ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոց՝ հերթականությամբ անցնելով բոլոր պատանեկան թիմերը և դառնալով բանակայինների երկրորդ կազմի առաջատարներից մեկը, բայց հիմնական թիմում ընդգրկվել չի կարողացել: Խաղացել է առաջին դիվիզիոնի «Անժի», «Խիմկի» և «Կուբան» թիմերի կազմում:

2007 թվականի առաջնության առաջին շրջանից հետո «Կուբանից» տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Նորամուտը կատարել է ԲԿՄԱ-ի դեմ խաղում: Շուտով դարձել է հիմնական կազմի խաղացող և հանդես եկել Ռուսաստանի հավաքականում: 2009 և 2010 մրցաշրջաններին եղել է «Լոկոմոտիվի» անփոխարինելի խաղացողներից՝ առաջնությունում անցկացնելով 30 հնարավորից 30 խաղ: 2010 մրցաշրջանի ավարտին առաջարկներ է ստացել «Ռուբինից» ու «Զենիթից», բայց «Լոկոմոտիվը» հրաժարվել է վաճառել նրան[2]: 2011 թվականի օգոստոսի 18-ին Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի 4-րդ շրջանի՝ Տրնավայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղի (2:0) 34-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը «Լոկոմոտիվի» կազմում: 2012 թվականն սկսել է որպես հիմնական կազմի խաղացող, սակայն շուտով մրցակցությունում զիջել է Անդրեյ Եշչենկոյին:

Յանբաևը «Զենիթի» կազմում

2012 թվականի սեպտեմբերի 6-ին վարձավճարով տեղափոխվել է Պետերբուրգի «Զենիթ»[3]: 2012 թվականի նոյեմբերի 26-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[4]:

Ձմռանը վերադարձել է «Լոկոմոտիվ»՝ նորից դառնալով հիմնական կազմի խաղացող: 2013 թվականի մայիսի 5-ին Ալեքսեյ Միրանչուկի փոխանցումից հետո «Լոկոմոտիվ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում՝ գրավելով Պերմի «Ամկար» ակումբի դարպասը (4:2): 2017 թվականի հունիսի 5-ին հեռացել է թիմից՝ չերկարաձգելով պայմանագրի ժամկետը դրա ավարտից հետո[5]: Դարձել է երեք ինքնագոլի հեղինակ Լոկոմոտիվի կազմում, որոնցից երկուսը խփել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին (1:1) և 2011 թվականի հունիսի 10-ին (2:2) «Տոմի» դեմ խաղերում և մեկը 2011 թվականի օգոստոսի 25-ին՝ Տրնավայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (2:2):

2017 թվականի հունիսի 13-ին կնքել է երկու տարվա պայմանագիր «Կրասնոդարի» հետ[6]: Թիմի կազմում անցկացրել է երեք խաղ. հուլիսի 27-ին մասնակցել է Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Լյունգբյուի» դեմ խաղին (2:1), օգոստոսի 13-ին՝ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ամկարի» դեմ խաղին (1:1) և սեպտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղին (1:2): 2018 թվականի հուլիսի 24-ին պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձանությամբ[7]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2008 թվականի Եվրոպայի առաջնության Շվեցարիայի և Ավստրիայի դեմ խաղերին: Մայիսի 28-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին (2:1):

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր – 2013/14
  • Ռուսաստանի գավաթ դափնեկիր – 2014/15, 2016/17
Ռուսաստանի հավաքական

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (2) – № 2 (2009), № 3 (2012/2013),
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[8]:

Խաղացողի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի կարծիքով՝ աշխարհի ամենաարագ խաղացողներից մեկն է[9]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անժի 2003 Առաջին դիվիզիոն 20 1 4 0 0 0 24 1
ԲԿՄԱ 2004 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 ՉԼ 0 0 0 0
Խիմկի 2005 Առաջին Դիվիզիոն 20 0 2 0 0 0 22 0
Կուբան 2006 Առաջին դիվիզիոն 42 4 1 0 0 0 43 4
2007 Պրեմիեր Լիգա 12 1 0 0 0 0 12 1
Ընդհանուր 54 5 1 0 0 0 55 5
Լոկոմոտիվ 2007 Պրեմիեր Լիգա 12 0 0 0 ՈՒԳ 4 0 16 0
2008 Պրեմիեր Լիգա 27 0 3 0 0 0 30 0
2009 Պրեմիեր Լիգա 30 0 1 0 0 0 31 0
2010 Պրեմիեր Լիգա 30 0 0 0 ԵԼ 2 0 32 0
2011-2012 Պրեմիեր Լիգա 35 0 2 0 ԵԼ 8 1 45 1
2012-2013 Պրեմիեր Լիգա 11 1 0 0 0 0 11 1
2013-2014 Պրեմիեր Լիգա 19 0 1 0 0 0 20 0
2014-2015 Պրեմիեր Լիգա 16 0 1 0 ԵԼ 0 0 17 0
2015-2016 Պրեմիեր Լիգա 10 0 2 0 ԵԼ 2 0 14 0
2016-2017 Պրեմիեր Լիգա 16 0 3 0 0 0 19 0
Ընդհանուր 206 1 13 0 16 1 235 2
Զենիթ 2012-2013 Պրեմիեր Լիգա 11 1 2 0 ՉԼ 0 0 13 1
Կրասնոդար 2017-2018 Պրեմիեր Լիգա 1 0 1 0 ԵԼ 1 0 3 0
Ընդհանուր կարիերայում 312 8 22 0 17 1 351 9

* — 2017/18 մրցաշրջանի վերջի տվյալներով

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ

Ընդհանուր՝ 12 խաղ/ 0 գոլ, 4 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 3 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ренат Янбаев остается в «Локомотиве»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-16-ին։ Վերցված է 2011-01-16 
  3. Янбаев подписал контракт с «Зенитом»
  4. «Ренат Янбаев: «В конце такого матча не стоило ставить такой пенальти – показалось, что Губочан сыграл в мяч»» (ռուսերեն)։ Sports.ru։ 2012-11-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-29-ին։ Վերցված է 2012-11-27։ «Жалко, что мой гол не стал победным. Лучше бы выиграли сегодня, а я бы не забил.» 
  5. Ренат Янбаев покидает «Локомотив»
  6. РЯДЫ «КРАСНОДАРА» ПОПОЛНИЛ РЕНАТ ЯНБАЕВ
  7. «Краснодар» расстался с Янбаевым
  8. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-30-ին։ Վերցված է 2009-01-10 
  9. Хиддинк рад, что при счете 1:1 его ֆուտբոլисты не стали паниковать

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]