Jump to content

Ռենատո Սիմոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատո Սիմոնի
իտալ.՝ Renato Simoni
Ծնվել էսեպտեմբերի 5, 1875(1875-09-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա[4]
Վախճանվել էհուլիսի 5, 1952(1952-07-05)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիա[4]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, կինոքննադատ, լիբրետիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր, քննադատ և սցենարիստ
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԱնդամակցությունԻտալիայի թագավորական ակադեմիա[5]
 Renato Simoni Վիքիպահեստում
Ռենատո Սիմոնին և Էմմա Գրամատիկան, 1930 թվական

Ռենատո Սիմոնի (իտալ.՝ Renato Simoni, սեպտեմբերի 5, 1875(1875-09-05)[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4] - հուլիսի 5, 1952(1952-07-05)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4]), իտալացի լրագրող, դրամատուրգ, գրող և թատերագետ: Հայտնի է Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի լիբրետոյի ստեղծման համար Ջուզեպպե Ադամիի հետ համագործակցությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատո Սիմոնին ծնվել է Վերոնայում։ 1879 թվականին կորցրել է հորը և դարձել իր ընտանիքի միակ կերակրողը՝ հոգ տանելով մոր և քրոջ մասին։ Մի քանի տարի նա լատիներեն է դասավանդել, սակայն գումարը ոչ միշտ է բավարարել ընտանիքի ծախսերը, և երբեմն նրանք ստիպված են եղել գնալ վանքի խոհանոց, որտեղ միաբանները սնունդ էին բաժանում աղքատներին[6]։

19 տարեկանում Սիմոնին իր առաջին քայլերն է արել որպես լրագրող։ Նա իր կարիերան ամբողջությամբ նվիրել է թատրոնին։ Նրա առաջին աշխատանքը եղել է Վերոնայի «Լ'Ադիջե» թերթում, այնուհետև «Լ'Արենա»-ում որպես խմբագիր և քննադատ[7]։ 1899 թվականին Սիմոնին տեղափոխվել է Միլան[6]։ 1902 թվականին գրել է իր լավագույն կատակերգություններից մեկը՝ «Այրին», որին հաջորդել են «Կառլո Գոցցի»-ն (1903), «Մայրամուտը» (1906), «Հրաժեշտը» (1910) և «Կազանովայի ամուսնությունը»[8][9]։

1914 թվականին Սիմոնին «Կորիերե դելա Սերա» թերթում որպես հեղինակ և քննադատ փոխարինել է Ջովաննի Պոցցային։ Այս ընկերությունում նա աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ Նա նաև եղել է «Լա Տրադոտա» շաբաթաթերթի տնօրենը[10]։

A marble gravestone on the wall of a crypt
Սիմոնիի գերեզմանը Միլանի մոնումենտալ գերեզմանատանը, Իտալիա

Լուչո Ռիդենտին 1951 թվականին հավաքել է Սիմոնիի բոլոր գրվածքները և քննադատությունները «Թատերական քրոնիկայի երեսուն տարի» վերնագրի ներքո և հրատարակել է 1960 թվականին:

1952 թվականին Սիմոնին իր գրվածքների և գրախոսությունների 40,000 հատոր նվիրաբերել է Լա Սկալայի թանգարանին և նվիրել է դրանք իր մորը՝ Լիվիային[11]: Թանգարանի գրադարանը կոչվել է «Լիվիա Սիմոնի գրադարան»՝ ի պատիվ Սիմոնիի մոր:

Սիմոնին մահացել է Միլանում 1952 թվականին և թաղված է քաղաքի Մոնումենտալ գերեզմանատանը։

1958 թվականին Վերոնայում ստեղծվել է «Ռենատո Սիմոնիի» մրցանակը: Արարողությունը տեղի է ունենում ամեն տարի հուլիսի 5-ին: Այս մրցանակը շնորհվում է դրամատիկական թատրոնի նվիրյալներին[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Puppa P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018. — Vol. 92.
  6. 6,0 6,1 Simonelli, 2013
  7. «Il teatro nel fascismo. Rappresentazione e censura nei documenti d'archivio (1931-1944)». Beni Cultirali. Վերցված է 2023-09-14-ին.
  8. «Simoni from Lunario site». Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին. Վերցված է 2008-07-12-ին.
  9. reference from Wiki Italy
  10. Simoni’s biography
  11. «Simoni's contributions to La Scala Museum». Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին. Վերցված է 2024-08-16-ին.
  12. «Il 64° Premio "Renato Simoni" assegnato al grande attore Massimo De Francovich: la cerimonia al teatro romano». Verona Sera. 2022-06-26. Վերցված է 2023-09-14-ին.