Ռեյ Պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյ Պարկ
RayParkHSJun2011.jpg
Ծնվել էօգոստոսի 23, 1974(1974-08-23) (45 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Glasgow, Lanarkshire, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և կասկադյոր
ԸնտրանիDarth Maul?
raypark.com

Ռեյ Պարկ (անգլ.՝ Raymond Park, օգոստոսի 23, 1974(1974-08-23), Գլազգո, Glasgow, Lanarkshire, Միացյալ Թագավորություն, Շոտլանդիա), շոտլանադացի դերասան, կասկադյոր, մարտարվեստի վարպետ։ Ռեյը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք»-ը, «Իքս մարդիկ» և «Կոբրայի նետում» ֆիլմերում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Պարկը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 23-ին, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է տեղի դպրոցում։ Ավելի ուշ ընտանիքը (ծնողները, եղբայրը և քույրը) մեկնում են Լոնդոն:

Հոր խնդրանքով (ով Բրյուս Լիի մեծ երկրպագու էր), Ռեյը, դեռևս յոթ տարեկանից սկսում է զբաղվել մարտարվեստով, հատկապես սկսել է հաճախել քիքբոքսինգի և Ուշուի դասերի։

16 տարեկանում Ռեյ Պարկը հաղթել է Մեծ Բրիտանիայի քունգ ֆու մարտարվեստի առաջնությունում (անգլ.՝ Great Britain`s Martial Arts National Championship), որից հետո դարձավ 1993 թվականին Մալայզիայում Մեծ Բրիտանիայի ազգային հավաքականի ուշու մարտարվեստի շրջանակներումանցկացվող աշխարհի առաջնության անդամ[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ռեյ Պարկի առաջնելույթը (դեբյուտը) կինոյում սկսել է որպես կասկադյոր: Նա դեբյուտել է Ռոբին Շուի և Ջեյմս Ռեմարի հետ միասին, խաղացել է Բարակայի դերը «Մահացու մարտ 2: Ոչնչացում» ֆիլմի տեսարաններում[3]:

1999 թվականին Պարկը նկարահանվում է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք» ֆիլմի առաջին էպիզոդում։ Այս ֆիլմի համար Ռեյ Պարկը առաջադրվել էր MTV Movie Award մրցանակի. «լավագույն կինոկռիվ» և «տարվա առաջին կինոչարագործ» անվանակարգերում։ Նույն թվականին նա եղել էր «Նիրհած հովիտը» ֆիլմում Քրիստոֆեր Ուոքենի փոխարինողը[4].

Հաջորդ ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց 2010 թվականին, ունենր «Իքս մարդիկ» անունը։ Այս անգամ դերը տրամախոսություններով էր։

2007 թվականի դեկտեմբերին Պարկին հրավիրում են Օձաչք(անգլ.) ֆիլմում նկարահանվելու։

Ռեյ Պարկը այդ թվում նաև խաղում էր փոքր դերեր «Հերոս» ֆիլմի չորրորդ էպիզոդում։ Նրա գործող անձը դարձավ Էդգարը[5].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյը ամուսնացած է, ունի մեկ տղա և դուստր։ Ապրում են Լոս Անջելեսում[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք Star Wars Episode I: The Phantom Menace Դարթ Մոլ
2000 ֆ Իքս մարդիկ X-Men Դոդոշ
2002 ֆ Բալեստիկա: Էքսն ընդդեմ Սիվերի Ballistic: Ecks vs. Sever Էս. Ջի. Ռոսս
2005 ֆ Potheads: The Movie միսթեր Դի
2006 ֆ Վամպիրներ: Հին ցեղի վերածնունդը Slayer երկվորյակ վամպիր-ակրոբատ
2007 ֆ Այն, ինչ մենք անում են՝ գաղտնիք է What We Do Is Secret Բրենդան Մուլլեն
2008 ֆ Լեգենդ Բրյուս Լիի մասիին The Legend of Bruce Lee Չակ Նորրիս
2009 ֆ Երկրպագուներ Fanboys THX պահակ #2
2009 ֆ Կոբրայի նետում G.I. Joe: The Rise of Cobra Սնեյք Այզ
2009 ֆ Դխոյազին կազմ Hellbinders Մաքս
2009 ֆ Հերոսներ Heroes Էդգար
2010 ֆ Մարտիկների թագավորը The King of Fighters Ռուջել Բերշթեյն
2013 ֆ G.I. Joe: Կոբրայի նետում 2 G.I. Joe: Retaliation Սնեյք Այզ
2013 ֆ Ագահություն Avarice Նատան
2014 ֆ Ջին Jinn Գավրիլ
2014 ֆ Ապագա մարտիկները Future Fighters Հենրի
2016 ֆ Երկաթե բռունցք Iron Fist Դեննի Ռենդ

Կասկադյոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Մահացու մարտ 2: Ոչնչացում Mortal Kombat: Annihilation կասկադյոր
1999 ֆ Նիրհած հովիտը Sleepy Hollow կասկադյոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GI JOE - YO JOE, The Snake Has Returned»։ Kung Fu Magazine։ Վերցված է 2010-02-22 
  2. The Ray Park Picture Pages-Childhood and Family: http://www.superiorpics.com/ray_park/
  3. «Ray Park and Martial Arts: Part 1»։ Kung Fu Magazine։ Վերցված է 2010-02-24 
  4. «Ray Park and Martial Arts: Part 2»։ Kung Fu Magazine։ Վերցված է 2010-02-24 
  5. «Ray Park: Unmasked on HEROES»։ Kung Fu Magazine։ Վերցված է 2010-02-24 
  6. The Ray Park Pictures Pages-Childhood and Family: http://www.superiorpics.com/ray_park/