Ռեյ Բրաուն (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Բրաուն
Բնօրինակ անունանգլ.՝ Ray Brown
Ծնվել էհոկտեմբերի 13, 1926(1926-10-13)[1][2][3][…]
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 2002(2002-07-02)[1][2][3][…] (75 տարեկան)
Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Ժանրերջազ, բիբոփ, Հարդ-բոպ և դասական երաժշտություն[5]
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երաժիշտ, բասիստ և երաժշտական պրոդյուսեր
ԳործիքներԿոնտրաբաս, թավջութակ, Շեփոր[5] և բաս[5]
ԼեյբլVerve Records և Concord Records
ԿրթությունՇենլի ավագ դպրոց
ԱմուսինԷլլա Ֆիցջերալդ
Պարգևներ
 Ray Brown Վիքիպահեստում

Ռեյմոնդ Մեթյուզ «Ռեյ» Բրաուն (անգլ.՝ Ray Brown, հոկտեմբերի 13, 1926(1926-10-13)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հուլիսի 2, 2002(2002-07-02)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), աֆրոամերիկացի ջազ կոնտրաբասիստ և թավջութակահար, ով հայտնի է իր մեծ աշխատանքով Օսկար Փիթերսոնի և Էլլա Ֆիցջերալդի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Բրաունը ծնվել է Փիթսբուրգ՝ Փենսիլվանիայում, և դաշնամուրի պարապմունքների է գնացել 8 տարեկանից։ Երբ նա նկատեց, թե ինչքան դաշնակահարներ են հաճախում իր ավագ դպրոցը, նա մտածեց տրոմբոն վերցնելու մասին բայց միջոցներ չուներ։ Երբ ավագ դպրոցի ջազ նվագախմբում ազատ տեղ բացվեց, նա ընտրեց կոնտրաբասը[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունի վրա վաղ հասակում ամենամեծ ազդեցությունը թողել է բաս նվագող Ջիմի Բլանտոնը, ով Դյուկ Էլինգթոնի խմբի բասիստն էր[7]։ Որպես երիտասարդ երաժիշտ Բրաունը միանգամից հայտնի դարձավ Փիթսբուրգի ջազի ասպարեզում՝ իր առաջին քայլերը կատարելով փորձառու նվագողների խմբերի՝ Jimmy Hinsley Sextet-ի և Snookum Russell-ի, հետ[8]։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո, լսելով պատմություններ Նյու Յորքի 52-րդ փողոցի ջազային տեսարանների մասին, տոմս է առնում դեպի Նյու Յորք[9]։ Նա ժամանեց Նյու Յորք 20 տարեկանում, հանդիպել է Հենկ Ջոնսի հետ, ում հետ նախկինում ծանոթացել և աշխատել էր Դիզի Գիլեսպին, ով փնտրում էր բաս նվագող։ Գիլեսպին տեղում վարձում է Բրաունին, և շուտով նա նվագում է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Արտ Թեյթումը և Չարլի Պարկերը։ 1948 թ.-ին նա լքեց Դիզիի խումբը, որպեսզի հիմնի տրիո Հենկ Ջոնսի և Չարլի Սմիթի հետ[10]։ 1946 թվականից մինչև 1951 թվականը Բրաունը նվագում էր Գիլեսպիի խմբում։ Բրաունը, վիբրաֆոնիստ Միլթ Ջեքսոնի, թմբկահար Քեննի Քլարկի և դաշնակահար Ջոն Լյուիսի հետ ստեղծում է Գիլեսպիի խմբի ռիթմը։ Լլուիսը, Քլարկը և Ջեքսոնը ի վերջո ձևավորեցին ժամանակակից ջազ քառյակը։ Բրաունը ծանոթացավ է երգիչ Էլլա Ֆիցջերալդի հետ, երբ նա միացավ Գիլեսպիի խմբին[11]։ Նրանք ամուսնացան 1947 թվին և նրանք միասին որդեգրեցին Ֆիցջերալդի խորթ քրոջ երեխային, ում նրանք անվանեցին Ռեյ Բրաուն Կրտսեր, Ֆիցջերալդը և Բրաունը բաժանվեցին 1953 թվին, սակայն շարունակում էին միասին ներկայացումներ տալ[12]։

Միլթ Ջեքսոնը և Ռեյ Բրաունը (ձախից), Նյու Յորքում, 1946-1948 թթ.-ին

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1982 թվականներին Բրաունը ձայնագրեց մի շարք ալբոմներ կիթառահար Լաուրինդո Ալմեիդայի, սաքսոֆոնիստ և ֆլեյտահար Բադ Շանկի և թմբկահար Շելի Մեննի (փոխարինել է Ջեֆ Համիլթոնին 1977 թվականից հետո) հետ L.A. Four անունով։ Բրաունը հյուրընկալվել է «Razor Boy», որպես բաս նվագող, երկրորդ ելույթը Սթելի Դանի երկրորդ ալբոմն էր՝ Countdown to Ecstasy, հրապարակվել է 1973 թ.-ին[13]։ 1980-1990-ական թվականներին Բրաունը առաջնորդվում էր իր տրիոյով, և շարունակում էր կատարելագործել իր բասի ոճը։ Հետագա տարիներին ձայնագրել է, և շրջագայել է հայտնի դաշնակահար Ջին Հարիսի հետ։ 1980-ականների սկզբին Բրաունը հանդիպեց Դայան Կրոլին Բրիտանական Կոլումբիայի, Նանաիմոյի ռեստորանում։ 1990 թ.-ին նա համագործակցում է դաշնակահար Բոբ Էնրիքեզի և թմբկահար Էլ Ֆոստերի հետ, Էնրիքեզի ալբոմի՝ The Wildman Returns-ի համար[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյ Բրաունը ամուսնանում է Էլլա Ֆիցջերալդի հետ 1947 թվականին։ Զույգը որդեգրում է տղա՝ Ռեյ Բրաուն Կրտսերին, սակայն այդ ամուսնությունը երկար չի տևում, աշխատանքը խանգարեց դրան։ Ռեյը և Էլլան բաժանվեցին 1953 թ.-ին, սակայն շարունակում էին միասին ներկայացումներ տալ։ Բրաունը մահացավ քնած ժամանակ, գոլֆ խաղալուց հետո, Ինդիանապոլիսի շոուից առաջ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ.-ին Բրաունը պարգևատրվեց Ավստրիայի գիտության և արվեստի 1-ին դասի խաչով։

Գրեմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ստացավ իր առաջին Գրեմմին իր «Gravy Waltz» երգի համար, որը հետագայում օգտագործվեց որպես The Steve Allen Show-ի թեմա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #120558947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Montreux Jazz Festival Database
  6. «Ray Brown Jazz Profile». NPR. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  7. Martin, Douglas (2002 թ․ հուլիսի 4). «Ray Brown, Master Jazz Bassist, Dies at 75». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  8. Feather, Leonard; Gitler, Ira (2007). The Biographical Encyclopedia of Jazz. Oxford University Press. էջ 86. ISBN 978-0195320008.
  9. «NPR's Jazz Profiles: Ray Brown». www.npr.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  10. «Ray Brown - Concord Music Group». Concord Music Group (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  11. Shipton, Alyn (1999). Groovin' High: The Life of Dizzy Gillespie. Oxford University Press. ISBN 978-0195144109.
  12. Holden, Stephen (1996 թ․ հունիսի 16). «Ella Fitzgerald, the Voice of Jazz, Dies at 79». The New York Times.
  13. «Steely Dan Sunday, "Razor Boy" (1973)». Something Else! Reviews. 2011 թ․ հունիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  14. Yanow, Scott. «The Wildman Returns». AllMusic. All Media Network. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Բրաուն (երաժիշտ)» հոդվածին։