Ռեյ Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյ Աղայան
Ռեյմոնդ Աղայան
Ծնվել էհուլիսի 28, 1928(1928-07-28)[1][2][3]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհոկտեմբերի 10, 2011(2011-10-10)[4][1][2][3] (83 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Iran.svg Իրան
Ազգությունամերիկահայ և Հայերը Իրանում
Մասնագիտությունհագուստի դիզայներ
ԱշխատավայրՀոլիվուդ
Պարգևներ և
մրցանակներ
«Էմմի» բարձրագույն մրցանակ

Ջորջ Ռեյ Աղայան, իսկական անունը Ռեյմոնդ, (հուլիսի 28, 1928, Թեհրանհոկտեմբերի 10, 2011, Լոս Անջելես[5]), հայազգի ամերիկացի զգեստանկարիչ, դիզայներ։ Հեռուստատեսային «Էմմի» բարձրագույն մրցանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրանում Հայկ և Հասմիկ Աղայանների ընտանիքում։ Մայրը Թեհրանում կանացի հագուստի արվեստանոց է ունեցել։ 14 տարեկանից հագուստներ է ստեղծել Եգիպտոսի արքայազնի, ապա պարսից շահի կնոջ համար։ Տեղափոխվել է ԱՄՆ։ Մասնակցել թատերական ներկայացումների։ Աշխատանքի անցնելով Հոլիվուդում, զգեստներ է կարել Ջուդի Գարլանդի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես զգեստանկարիչ մասնակցել է՝

  • «Կոկո» թատթրական բեմադրություն
  • «Ծափահարություններ» թատերական բեմադրություն
  • «Սիրո արվեստը» (անգլ.՝ The Art of Love), 1965
  • «Մեր տղամարդ Ֆլինտը» (անգլ.՝ Our Man Flint), 1966
  • Կապրիս (անգլ.՝ Caprice), 1967
  • «Հայր սագը» (անգլ.՝ Doktor Dolittle), 1967
  • «Լեդին բլյուզ է երգում» (անգլ.՝ Lady Sings the Blues), 1973
  • «Գեյլի, Գեյլի» (անգլ.՝ Gaily, Gaily), 1970
  • «Ծիծաղելի աղջիկը» (անգլ.՝ Funny Lady), 1976

և այլ կինոնկարների համար։

Զգեստներ է ստեղծել Ռաքել Ուելչիի, Բարբարա Սթրեյզնդի, Էլկե Սոմերի, Շերի, Դայանա Ռոսի և այլ աստղերի համար։ Արժանացել է հեռուստատեսային «Էմմի» բարձրագույն մրցանակի[6]։

Ռեյ Աղայանը 1984 թվականի Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների զգեստների ձևավորման պատասխանատուն էր[7]։

Ռեյ Աղայանը մոտ 50 տարի համագործակցել է հայտնի հագուստի դիզայներ Բոբ Մաքիի հետ։ Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի իր տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. http://www.latimes.com/news/obituaries/la-me-ray-aghayan-20111014,0,4050648.story
  5. Paul Vitello (հոկտեմբերի 15, 2011)։ «Ray Aghayan, Costume Designer, Dies at 83»։ Նյու Յորք Թայմս 
  6. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Երևան, 2002
  7. Dennis McLellan (հոկտեմբերի 14, 2011)։ «Ray Aghayan dies at 83; award-winning costume designer»։ Los Angeles Times