Ռեյվենսհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեյվենսխոից)
Բնակավայր
Ռեյվենսհո
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ911 մետր
Բնակչություն1332 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4888
Ռեյվենսհո (Ավստրալիա)##
Ռեյվենսհո (Ավստրալիա)

Ռեյվենսհո (անգլ.՝ Ravenshoe), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքի բնակչությունը ըստ 2011 թվականի կազմում էր 860 մարդ։ Քաղաքը գտնվում է Թեյբլենդսի կազմում, որի բնակչությունը 45 300 մարդ է (2008 թվական)։

Աշխահագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենսհո քաղաքը գտնվում է Ատերտոն սարահարթում։ Քաղաքը գտնվում է մարզային կենտրոն Քերնս քաղաքից դեպի հարավ-արևմուտք, 123 կիլոմետր հեռավորության վրա և Քվինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրիսբենից 1774 կիլոմետր հեռավորության վրա։ Ռեյվենսհոն Քվինսլենդի ամենաբարձր քաղաքն է, գտնվում է ծովի մակարդակից 930 մետր բարձության վրա։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենսհոյի տնտեսության հիմնական ճյուղը բնափայտի արդյունահանումն է, սակայն 1987 թվականին, երբ կառավարությունը 900 000 հեկտար արևադարձային անտառները ներառել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, հիմնական ճյուղերը դարձել են զբոսաշրջությունը, պահածոների արտադրությունը և կաթնատու կենդանիների անասնաբուծությունը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառահատարան Ռեյվենսհոյում, 1934

Ի սկզբանե ներկա քաղաքի տարածքում ապրում էր Դիլբալի ժողովուրդը։ Առաջին անգամ 1881 թվականին տարածքը բնակեցվել է անասնապահներով։ 1897 թվականին լեռնային ձեռնարկատեր Ջոն Մոֆատը հայտնաբերել է Ավստրալիական մայրի կարմիր ծառեր (անգլ.՝ Toona ciliata): Հիմնվել է Սեդար-Կրիկ անվամբ գյուղը։ 1910 թվականին Սեդար-Կրիկը անվանափոխվել է` դառնալով Ռեյվենսհո։ Ենթադրվում է, որ այդ անվանումը ընտրվել է, քանի որ մոտակայքում գտել էն Հենրի Քինգսլի «Ռեյվենսհո» վեպի օրինակը[2]։

1936 թվականին Ռեյվենսհոն ճանապարհներով կապվել է Ադերտոնի և Ինիսպեյլի հետ, իսկ 1940 թվականին քաղաքում կար երեք փայտասղոցման մեքենա, երկու հյուրանոց, երկու կինոթատրոն, հյուրատուն և երկու եկեղեցի[2]։

1988 թվականին, երբ խոնավ արևարևադարձային Քվինսլեյդը հայտարարվել է որպես Յունեսկոյի համաշխարհային ժառանգության օբյեկտ, Ռեյվենսհոյից Ատերտոն տանող երկաթուղային ճանապարհները փակվել են[4]։

1992 թվականին առաջին անգամ Ռեյվենսհոյում բացվել է գրադարան, իսկ 2017 թվականին այն հիմնովին վերանորոգվել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ravenshoe // QuickStatsABS.
  2. 2,0 2,1 2,2 «Ravenshoe» (անգլերեն). Centre for the Government of Queensland. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  3. «Ravenshoe, Innot Hot Springs and Mt Garnet» (անգլերեն). Tropical Tablelands Tourism. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  4. «The History of Ravenshoe Steam Railway 'Capella'» (անգլերեն). Ravenshoe Railway Company Ltd. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Public Libraries Statistical Bulletin 2016-17» (PDF). Public Libraries Connect (անգլերեն). State Library of Queensland. էջ 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյվենսհո» հոդվածին։