Ռեյչել Ֆոսթեր Էյվերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Ֆոսթեր Էյվերի
 
Մասնագիտություն՝ սուֆրաժիստ
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1858(1858-12-30)[1]
Ծննդավայր Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանի օր հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[1] (60 տարեկան)
Վախճանի վայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր J. Heron Foster?
Ռեյչել Ֆոսթեր Էյվերի

Ռեյչել Ֆոսթեր Էյվերի (անգլ.՝ Rachel Gordon Foster Avery, դեկտեմբերի 30, 1858(1858-12-30)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Կանանց ընտրական իրավունքի շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Հերրոն Ֆոսթերը՝ Ռեյչելի հայրը (վերևում), և Էլիզաբեթ Քեդի Սթանթոնը (նստած) Սյուզան Էնթոնիի հետ (ներքևում)

Ռեյչել Ֆոսթերը ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 30-ին քաղաքական գործիչ և լրագրող, «Pittsburgh Dispatch» թերթի գլխավոր խմբագիր Ջեյմս Հեյրոն Ֆոսթերի[2] և Ջուլիա Մենյուել Ֆոսթերի ընտանիքում[3]։ Կիրակնօրյա դպրոցում Ջուլիայի ուսուցչուհին եղել է հայտնի հասարակական գործիչ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնը, որը երկար տարիներ իր աշակերտի հետ բարեկամություն է պահպանել։ Սթենթոնը համախոհների ժողովներ է անցկացրել Ֆոստերների տանը, իսկ Ջուլիան տեղի սուֆրաժիստական համայնքի փոխնախագահն էր[4][5][6]։

Ռեյչելը կրթություն է ստացել մասնավոր դպրոցում։ 1868 թվականին աղջիկը վերապրել է հոր մահը, իսկ 1871 թվականին մոր և քրոջ՝ Ջուլիայի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա[2], որտեղ նրանք անդամակցել են քաղաքացիների ընտրական իրավունքների միությանը («Citizens' Suffrage Association»)[7]։ 17 տարեկանում սկսել է հոդվածներ գրել տարբեր թերթերի համար, ընտանիքով ճամփորդել են Եվրոպայում, Ցյուրիխի համալսարանում ուսումնասիրել է քաղաքատնտեսություն։ 1879 թվականի ձմռանը Ֆոսթերն այցելել է կանանց ընտրական իրավունքի ազգային միավորման համագումար և արդեն հաջորդ տարի սկսել է այնտեղ աշխատել նամակագրության քարտուղար։ 1882 թվականին եղել է Նեբրասկայի սուֆրաժիստական արշավի ղեկավարը[4][8]։

Ռեյչելը Վայոմինգի (այն ժամանակ տարածքի կարգավիճակ ունեցող) նահանգապետ Ջոն Հոյտին համոզել է տրամադրել նրա դասախոսության սղագրությունը՝ «Վայոմինգում կանանց քվեարկության 13-ամյա փորձի լավ արդյունքը» (անգլ.՝ The Good Results of Thirteen Years Experience of Women's Voting in Wyoming Territory)։ Դրանից հետո նա իր հաշվին 20 000 թռուցիկներ է տպագրել այդ դասախոսությամբ, որոնք տարածել է Փենսիլվանիայում[4]։

Սյուզան Էնթոնին և Ռեյչել Ֆոսթեր Էյվերին (ձախից աջ)

Ռեյչելը ընկերություն էր անում և սերտորեն համագործակցում էր ակտիվիստ Սյուզան Էնթոնիի հետ, որին քնքշորեն անվանում էր «Սյուզան մորաքույր»[4]։ Տարեց հասակում Էնթոնիի ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար Ֆոսթերը նրան նվիրաբերել է իր փողերը, ինչպես նաև դրամահավաք է անցկացրել այլ սուֆրաժիստուհիների շրջանում[8]։ 1883 թվականին նրանք միասին ուղևորվել են Եվրոպայի երկրներ՝ այցելելով Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա և Գերմանիա[4]։

1887 թվականին Ռեյչելը որդեգրել է մի աղջկա, որին անվանել է Մարիամ (անգլ.՝ Miriam Alice Foster)[4][9]։

Ֆոսթերն օգնել է ստեղծել կանանց միջազգային խորհուրդ (1888) և 1889-1893 թվականներին ծառայել է որպես քարտուղար[8][10]։ 1888 թվականի նոյեմբերի 8-ին Ֆոսթերն ամուսնացել է Սայրուս Էյվերի հետ։ Նրանց ամուսնությունն անցկացրել են հոգևորականներ Չարլզ Էյմսը և Աննա Հովարդ Շոուն[Նշում 1]։ Հետագայում զույգը երկու աղջիկ է ունեցել՝ Ռոզա և Ջուլիա[4]։

Էվերին աշխատել է նաև որպես Կանանց ազգային խորհրդի (անգլ.՝ National Council of Women) քարտուղար՝ 1891-1893 թվականներին, իսկ 1904 թվականից մինչև 1909 թվականը՝ միջազգային սուֆրաժիստական դաշինքում (անգլ.՝ International Woman Suffrage Alliance): 1907 թվականին նա ստանձնել է Ամերիկայի Քոֆրինգի ազգային միության (անգլ.՝ National American Woman Suffrage Assosiation) առաջին փոխնախագահի պաշտոնը[11][12], երեք տարի անց հայտարարել է իր հրաժարականի մասին։ 1908 թվականին եղել է Փենսիլվանիայի սուֆրաժիստական միության (անգլ.՝ Pennsylvania Woman Suffrage Association) ղեկավար[8]։

Մահացել է 1919 թվականի հոկտեմբերի 26-ին[8]։

Որոշ հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Negotiations between the American and National Woman Suffrage Associations in regard to union (1888), Ֆոսթերի աշխատանքը Ամերիկյան և ազգային սուֆրաժիստական միավորումների հնարավոր միության բանակցությունների մասին[13]
  • Transactions of the national council of women of the United States (1891), ԱՄՆ-ի կանանց ազգային խորհրդի անդամների գրական ակնարկները՝ Էյվերի խմբագրությամբ[14]
  • Proceedings of the Thirtieth Annual Convention of the National American Woman Suffrage Association (1898), գրական աշխատանքներ ամերիկյան սուֆրաժիստական ազգային միավորման 30-րդ ամենամյա կոնվենցիայի մասին[15]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկյան սուֆրաժիստ և դոկտոր։ Առաջին կին-մեթոդիստ հոգևորականներից մեկը
    • «Anna Howard Shaw | American minister» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=1533
  2. 2,0 2,1 «Funeral for J. Heron Foster, editor-in-chief of the Pittsburgh Dispatch» (անգլերեն). Newspapers.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  3. Edward T. James, Janet Wilson James, Paul S. Boyer, Radcliffe College Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. — Harvard University Press, 1971. — 2172 с. — ISBN 9780674627345
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Willard, Livermore, 1893
  5. Healey, Joseph, 2015
  6. Cooper, 1896
  7. Willard, Livermore, 1893, էջեր 37—38
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Cullen-DuPont, 1996
  9. Willard, Frances Elizabeth; Livermore, Mary Ashton Rice (1893). A woman of the century; fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life. University of Illinois Urbana-Champaign. Buffalo, N.Y., Moulton.
  10. «Rachel Foster Avery» (անգլերեն). Women In Peace. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  11. John A. Logan, Mary Simmerson Cunningham Logan (1912). The Part Taken by Women in American History (English). Harvard University. The Perry-Nalle publishing co.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Cullen-DuPont, Kathryn. (2000). Encyclopedia of women's history in America (2nd ed ed.). New York: Facts On File. ISBN 0-8160-4100-8. OCLC 43060483. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  13. Rachel Foster Avery Negotiations between the American and National Woman Suffrage Associations in regard to union. — Washington, 1888.
  14. National Council of Women of the United States., Rachel Foster Avery Transactions of the National Council of Women of the United States: assembled in Washington, D.C., February 22 to 25, 1891. — Philadelphia: J. B. Lippincott, 1891. — 372 p. с. — ISBN 9780837011608
  15. Proceedings of the Thirtieth Annual Convention of the National American Woman Suffrage Association: and the celebration of the Fiftieth Anniversary of the First Woman's Rights Convention, at the Columbia Theatre ... Washington, D.C., February 13, 14, 15, 16, 17, 18, 19, 1898 / National American Woman Suffrage Association, Convention, Rachel Foster Avery, National American Woman Suffrage Association Collection (Library of Congress), Susan B. Anthony Collection (Library of Congress). — Washington, D.C.: The Association, 1898.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Ֆոսթեր Էյվերի» հոդվածին։