Jump to content

Ռեյչել Յամագատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Յամագատա
Ի ծնե անունանգլ.՝ Rachel Amanda Yamagata
Ծնվել էսեպտեմբերի 23, 1977(1977-09-23)[1] (46 տարեկան)
Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլRCA
ԿրթությունՎասար քոլեջ, Հյուսիսարևմտյան համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
Կայքrachaelyamagata.com
 Rachael Yamagata Վիքիպահեստում

Ռեյչել Յամագատա (անգլ.՝ Rachael Yamagata, սեպտեմբերի 23, 1977(1977-09-23)[1], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի և դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամագատան ծնվել է 1977 թվականին Արլինգտոնում, Վիրջինիա նահանգում։ Նրա ծնողները ամուսնալուծված էին, և այդ պատճառով Ռեյչելի մանկության տունը համարվում էր ոչ միայն Վաշինգտոնը, որտեղ ապրում էր նրա հայրը՝ ծագումով ճապոնացի փաստաբանը, այնպես էլ Նյու Յորքը, որտեղ ապրում էր նրա մայրը՝ իտալ-գերմանական արմատներով նկարչուհի։ Դպրոցն ավարտելուց հետո Ռեյչելը սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում Իլինոյսում, ինչպես նաև Վասսարա Քոլեջում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամագատան վեց տարվա ընթացքում եղել է Չիկագոյում ֆանկ-ֆյուժն Bumpus կոլլեկտիվի վոկալիստը։ 2001 թվականին նա գրել է երաժշտական կոմպոզիցիաների շարք, որ դուրս էին գալիս խմբի երաժշտական շրջանակներից, և ինչը ստիպում է երգչուհուն զբաղվել սոլո կարիերայով[3]։ 2002 թվականին նա պայմանագիր է ստորագրում ձայնագրման Arista Records ընկերության հետ, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին լույս է տեսնում նրա դեբյուտային ձայնագրությունը՝ մինի-ալբոմ «Rachael Yamagata EP»: Ռեյչելի առաջին լիաֆորմատ ալբոմը, անվանակոչված որպես «Happenstance», լույս է տեսնում 2004 թվականի հունիսին, և ընդհանուր առմամբ արժանանում է ՝ քննադատների հավանությանը[3]։ Արդյունքում նրա երգերը հնչում էին այնպիսի հեռուստատեսային սերիալներում, ինչպիսիք էին «Սեքսը ուրիշ քաղաքում», «Միայնակ սրտեր», «Հիասթափվածները», «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին», «Շտապ օգնություն», «Մարմնի մասեր», «Լրտեսուհի», «Մեկ ծառի բարձունք», «Կրքի անատոմիա» և այլն[4]։ Յամագատան մասնակցել է Ջեյսոն Մրազի երկրորդ ալբոմի ձայնագրմանը նրա հետ միասին կատարելով «Did You Get My Message?» երգը։ Ինչպես նաև Դեն Ուիլսոնի հետ միասին երգչուհին ձայնագրել է «You Take My Troubles Away» կոմպոզիցիան 2010 թվականին նկարահանված «Սիրելի Ջոն» գեղարվեստական ֆիլմի համար։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ
  • 2004 — Happenstance
  • 2008 — Elephants…Teeth Sinking Into Heart
  • 2011 — Chesapeake
EP

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 Cathy Rose A. Garcia (31.03.2009). «Singer Rachael Yamagata to Take Stage for First Time in Seoul» (անգլերեն). The Korea Times.
  4. «Rachael Yamagata». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Յամագատա» հոդվածին։