Ռեյչել Հոլիս
| Ռեյչել Հոլիս Rachel Hollis | |
|---|---|
| Ծնվել է | 1983 թվականի հունվարի 9 |
| Ծննդավայր | Ուիդպաթչ, Կալիֆորնիա |
| Ազգություն | ամերիկացի |
| Երկեր | «Աղջիկ ջան, ուշքի արի» |
| Մասնագիտություն | գրող և մոտիվացիոն խոսնակ |
| Գործունեություն | հեղինակ |
| Ամուսին | Դեյվ Հոլիս |
| Երեխաներ | 4 [1] |
Ռեյչել Հոլիս, ամերիկացի գրող, մոտիվացնող գրող և բլոգեր: Նրա, իր խնդիրների հիման վրա գրված գիրքը՝ «Աղջիկ ջան, ուշքի արի», սկսել է է թողարկվել 2018 թվականի փետրվարից: Նրա գիրքը 7 ամսվա ընթացքում եղել է ամենաշատ վաճառված լավագույն 10 գրքերի թվում, իսկ 12 շաբաթվա ընթացքում եղել է ամենաշատ վաճառված գրքերից և ԱՄՆ-ում վաճառվել է 880,000 օրինակ:Այն 2018 թվականին Amazon.com-ում երկրորդ ամենաճանաչված գիրքն էր[2]:
Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլիի տատիկ պապիկները Օկիներ էին, որոնք ձեռք էին բերում բամբակյա իրեր, որպեսզի օգնեն իրնեց վեց երեխաներին[3]:
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հոլիսը մեկնում է Լոս Անջելես: Նա սկսում է աշխատել Miramax-ում: Մինչդեռ նա աշխատում էր նա հանդիպեց իր ամուսնուն և հիմնեց հաջող միջոցառումների պլանավորման ընկերություն՝ Chic Events[3]:
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա սոցիալական ցանցերում առաջընթացը եղավ 2015 թվականի մարտին, երբ նրան հայտնի դարձրեց Instagram-յան լուսանկարը[4]: «Ես հագնում եմ լողազգեստ, քանի որ ես հպարտանում եմ այս մարմնով և նրա վրա ամեն մի նշումով»: Այդ նշանները ապացուցում են, որ ես օրհնված եմ եղել իմ երեխաներով բայց շատ էի աշխատում նիհարելու համար, նա գրում էր իր էջում: Այն նվաճեց ավելի քան 10 միլիոն դիտում[5]:
Հոլիի՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը The Washington Post-ը բնութագրում է որպես «հուշերի խառնուրդ, հորդորներ, աստվածաշնչյան գրություններ և ընդհանուր իմաստով աղջկա խոսակցություն»: [4]: «Աղջիկ ջան, ուշքի արի» գիքի հիմնական գաղափարախոսությունը կանանց ինքնավստահության մասին է, որը ամփոփված է Հոլիսի «Դուք, և միայն դուք, ի վերջո, պատասխանատու եք, թե որքան երջանիկ եք» խոսքերի մեջ [4]:
Նախքան իր գրքի հաջողությունը, Հոլիսը և իր ընտանիքը տեղափոխվել է Տեխաս՝ Օսկինից դուրս[1]: Նա հաճախ YouTube-ում տեղադրել է վիդեոներ, մոտիվացնող հաղորդագրություններ և ձեռք բերել է շուրջ 71,000 հետևորդ:
2019 թվականին Հոլիսը թողարկել է հաջորդ գիրքը՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Italie Leanne (2018-09-14)։ «'Girl, Wash Your Face' writer Rachel Hollis ready for more»։ AP NEWS։ Վերցված է 2018-11-09
- ↑ Turner Laura (2018-11-09)։ «“Girl, Wash Your Face” Is A Massive Best-Seller With A Dark Message»։ BuzzFeed News։ Վերցված է 2018-11-09
- ↑ 3,0 3,1 Damian Kelly (2018-11-09)։ «Finding Fame: Event planner Rachel Hollis»։ The Bakersfield Californian։ Վերցված է 2018-11-09
- ↑ 4,0 4,1 4,2 Krug Nora (2018-11-11)։ «Rachel Hollis has wooed millions of women with her book. What’s her message?»։ Washington Post։ Վերցված է 2018-11-29
- ↑ «Mom flaunts flab and stretch marks in viral bikini photo»։ TODAY.com։ 2015-03-24։ Վերցված է 2018-11-29
- ↑ Jones Allie (12 March 2019)։ «The No-Nonsense Gospel of Rachel Hollis»։ The New York Times։ Վերցված է 29 April 2019