Ռեյչել Զեգլեր
անգլ.՝ Rachel Zegler | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 3, 2001 (24 տարեկան) |
| Ծննդավայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
| Կրթություն | Immaculate Conception High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, քաղաքական ակտիվիստ, յություբեր և ինտերնետային հայտնիություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռեյչել Էնն Զեգլեր (անգլ.՝ Rachel Anne Zegler, /ˈzɛɡlər/[3], մայիսի 3, 2001, Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ)[4][5], ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի էկրանավորման մեջ Մարիա Վասկեսն իր դեբյուտային դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհի, մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում՝ 20 տարեկանում դառնալով ամենաերիտասարդ հաղթողը և կոլումբիական ծագումով առաջին դերասանուհին, որն արժանացել է մրցանակին[6]։ Նա ընդգրկվել է Ֆորբսի «Forbes 30 Under 30» ցուցակում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեյչել Զեգլերը ծնվել է 2001 թվականի մայիսի 3-ին Նյու Ջերսիի նահանգի Հեքենսեք քաղաքում[7] Ջինա և Քրեյգ Զեգլերների ընտանիքում[8]։ Նրան անվանել են «Ընկերներ» հեռուստասերիալի գեղարվեստական կերպար Ռեյչել Գրինի անունով[9]: Նա ունի ավագ քույր՝ Ժակլինը[10]։ Նրա մայրը ծագումով կոլումբիացի է: Մայրական տատիկը Կոլումբիայից ներգաղթել է Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին[11]։ Նրա հայրը լեհական ծագում ունի[12][13]։
Զեգլերը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Քլիֆթոն քաղաքում, որտեղ հաճախել է Ֆիլիպ Առաքյալի դպրոցը: Այնուհետև նա հաճախել է Immaculate Conception High School կաթոլիկական նախապատրաստական դպրոց: 2019 թվականի հունիսի 2-ին ավարտել է միջնակարգ դպրոցը[14]։
Զեգլերն իր կարիերան սկսել է ուսման ընթացքում նկարահանվելով մի քանի մյուզիքլներում, այդ թվում՝ խաղալով Բելլին «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլում (2016 թվական), Արիելին «Ջրահարսը» մյուզիքլում (2017 թվական)[15], Դորոթի Բրոքըին 42-րդ փողոցում (2018 թվական), և Արքայադուստր Ֆիոնային «Շրեկ մյուզիքլում» (2019 թվական)[16][17]։ Բոլոր չորս ներկայացումների համար նա «Մետրո» մրցանակաբաշխությունում «Դերասանուհի» կատեգորիայի «Լավագույն դեր» կատեգորիայում արժանացել է անվանակարգերի[16]։ Նրա մյուս դերերը ներառում են Սերենան «Օրինական Բլոնդ», Կոզետան «Մերժվածներ» և Միլլին «Մանրակրկիտ ժամանակակից Միլլի» մյուզիքլերում[18]:
Զեգլերի ՅուԹյուբյան ալիքը ակտիվ է և ուշադրություն է գրավել 2015 թվականի հուլիսից[19][20][21]։ 2022 թվականի դրությամբ Զեգլերի տեսահոլովակը, որտեղ նա երգում է «Աստղ է ծնվել» ֆիլմից «Shallow» երգը, հավաքել է ավելի քան 12,2 միլիոն դիտում Թվիթթերում[12][22]։
2018 թվականի հունվարին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Թվիթթերի միջոցով բաց քասթինգի կոչ արեց՝ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի նոր կինոադապտացիայի համար[23]։ Զեգլերը, որն այն ժամանակ 16 տարեկան էր, արձագանքել է քասթինգի մասին թվիթին իր «Tonight» և «I Feel Pretty» երգերի տեսահոլովակով. նա դերը կատարել է Բերգենի Կատարողական արվեստի կենտրոնում 2017 թվականին[12][24]։ Զեգլերն ընտրվել է ավելի քան 30000 դիմորդներից Մարիայի դերի համար, որը խորհրդանշում է նրա դեբյուտը կինոյում[25]։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 25-ին՝ արժանանալով քննադատների և հանդիսատեսի գնահատանքին[26][27][28]։ Իր աշխատանքի համար նա ստացել է «Critics’ Choice Movie Award» կինոմրցանակի անվանակարգը «Լավագույն երիտասարդ կատարող» կատեգորիայում և արժանացել «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ կատակերգություն կամ մյուզիքլ լավագույն դերասանուհու համար[29][30]՝ դարձնելով նրան առաջին կոլումբիական ծագումով դերասանուհին, ով հաղթել է այս կատեգորիայում, ինչպես նաև ամենաերիտասարդ 20 տարեկան հաղթողն այս կատեգորիայում[6]։
2023 թվականին նա հայտնվեց Անթեայի դերում «Շազամ! Աստվածների վրդովմունք» սուպերհերոսական ֆիլմում[31], ինչպես նաև խաղացել է Լյուսի Գրեյ Բերդի դերը «Քաղցած խաղեր։ Երգեցիկ թռչունների և օձերի բալլադը» ֆիլմում[32]։
1937 թվականին նկարահանված Դիսնեյի մուլտֆիլմի հիման վրա նկարահանված ֆիլմում Զեգլերը Գալ Գադոտի հետ՝ Չար թագուհու դերում մարմնավորել է Սպիտակաձյունիկին[33][34]։ Զեգլերը հնչյունավորել է գլխավոր հերոսին «Հմայված» (2023 թվական) անիմացիոն ֆիլմում, որի ռեժիսորն է Վիկի Ջենսոնը[35]։ 2023 թվականի մարտին հայտնի է դարձել դերասանուհու՝ Հազարամյակի կատակերգությանը մասնակցության մասին, որը մշակվել է «A24»-իկողմից[36]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.indiewire.com/2021/12/national-board-of-review-winners-2021-licorice-pizza-1234682925/
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees
- ↑ Finally Addressing It. Rachel Zegler. 2021 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին – via YouTube. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ @rachelzegler (May 3, 2020). «it is my birthday» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ @rachelzegler (April 21, 2022). «turning 21 in less than 2 weeks and i still don't know what to do with my hands in photos or social situations» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ 6,0 6,1 «Snow White Actress Rachel Zegler Wins the Golden Globe». Disney Fanatic. 2022 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Kramer, Peter D. «Steven Spielberg's 'West Side Story' Maria on stage in Lodi this weekend». North Jersey Media Group (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Kuperinsky, Amy (2021 թ․ դեկտեմբերի 10). «Rachel Zegler almost didn't audition for 'West Side Story.' the new Maria on the role that changed her life». NJ.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ @rachelzegler (November 5, 2019). «#9 - rachel green from friends, the fictional character after whom i was named!» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 2022-03-22-ին – via Թվիթթեր.
- ↑ Kramer, Peter D. (2019 թ․ ապրիլի 11). «Steven Spielberg's 'West Side Story' Maria on stage in Lodi this weekend». North Jersey Media Group. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «'We Need To Be in the Room.' West Side Story's Rachel Zegler and Ariana DeBose on Latino Representation in Film». Time. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Who is Rachel Zegler? Meet the teenager playing María Vasquez in the 'West Side Story' remake». Classic FM. 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ McNary, Dave (2019 թ․ հունվարի 14). «'West Side Story' Remake Casts Newcomer as Maria». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին. «As a Colombian-American, I am humbled by the opportunity to play a role that means so much to the Hispanic community»
- ↑ «Immaculate Conception High School». Immaculate Conception High School. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Kramer, Peter D. (2017 թ․ մայիսի 17). «Metro Awards 2017 nominees list». The Journal News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 16,0 16,1 Kramer, Peter D. (2019 թ․ մայիսի 15). «Rachel Zegler to skip Metros, citing 'West Side Story' schedule, calls event 'too public'». The Journal News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Kramer, Peter D. (2019 թ․ մայիսի 14). «Metro Awards: Harrison, Sleepy Hollow, Panas and Northern Valley lead 2019 nominees». The Journal News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Santiago, Ellyn (2019 թ․ հունվարի 15). «Rachel Zegler: 5 Fast Facts You Need to Know». Heavy. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Rachel Zegler». YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Schwartz, Dana (2019 թ․ հունվարի 15). «8 examples of Rachel Zegler, 'West Side Story's new María, singing and sounding incredible». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Russo, Gianluca (2019 թ․ հունվարի 15). «You've Probably Seen New "West Side Story" Star Rachel Zegler Before — Thanks to a Lady Gaga Cover». Teen Vogue. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Zegler, Rachel [@rachelzegler] (December 14, 2018). «someone: you use autotune😤😤😤😤 me: https://t.co/9sPBkDj2kf» (Թվիթ) (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-12-05-ին. Վերցված է 2021-12-07-ին – via Թվիթթեր.
- ↑ Kit, Borys (2018 թ․ հունվարի 26). «Steven Spielberg Looks for Spanish-Speaking Actors for His 'West Side Story' Remake». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Kuperinsky, Amy (2021 թ․ դեկտեմբերի 2). «West Side Story review: There's a place for Spielberg's updated musical». NJ.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ McNary, Dave (2019 թ․ հունվարի 14). «'West Side Story' Remake Casts Newcomer as Maria». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Evangelista, Chris (2021 թ․ դեկտեմբերի 2). «West Side Story Review: Steven Spielberg's Big, Vibrant Take On The Classic Musical Is One Of His Best Films». SlashFilm.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Best of 2021: Film Critic Top Ten Lists». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ «West Side Story review – Spielberg's triumphantly hyperreal remake». the Guardian (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
- ↑ Verhoeven, Beatrice (2021 թ․ դեկտեմբերի 13). «'West Side Story,' 'Belfast' Lead 2022 Critics Choice Film Nominations». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Golden Globes 2022: What The Winners Said - Rachel Zegler». Golden Globes. 2022 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ Jackson, Angelique (2021 թ․ փետրվարի 25). «Rachel Zegler Joins Cast of 'Shazam: Fury of the Gods'». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Romano, Nick. «West Side Story breakout Rachel Zegler to star in Hunger Games prequel». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
- ↑ Kroll, Justin (2021 թ․ հունիսի 22). «'Snow White': 'West Side Story's Rachel Zegler To Play Title Role In Disney's Live-Action Adaptation Of Animated Classic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Justin, Kroll (2021 թ․ նոյեմբերի 3). «Gal Gadot To Play Evil Queen In Disney's Live-Action 'Snow White'». Deadline. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Kroll, Justin. «Rachel Zegler To Voice Lead Of Apple Original Films And Skydance Animation's 'Spellbound'». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Рэйчел Зеглер и Джейден Мартелл сыграют в комедии Y2K от A24» (ռուսերեն). kinotv.ru — новость. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Զեգլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 3 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ