Ռեյմոնդ Դամադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դամադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռեյմոնդ Վահանի Դամադյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 16, 1936[1] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
| Մահացել է | օգոստոսի 3, 2022[2][1] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Woodbury, Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
| Գերեզման | Pinelawn Memorial Park[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջ |
| Երկեր | մագնիսառեզոնանսային շերտագրություն |
| Մասնագիտություն | բժիշկ, ձեռնարկատեր, ֆիզիկոս, գյուտարար և կենսաֆիզիկոս |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռեյմոնդ Վահանի Դամադյան (անգլ.՝ Raymond Vahan Damadian, մարտի 16, 1936[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - օգոստոսի 3, 2022[2][1], Woodbury, Օյսթեր Բեյ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի գյուտարար, որը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամադյանը ծնվել է 1936 թվականին, Մելվիլում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ), եղեռնից փրկված Վահան Դամադյանի և Օդետ Յազըջյանի ընտանիքում։ 1956 թվականին Մեդիսոնի Վիսկոնսինի բժշկական համալսարանում (University of Wisconsin-Madison) ստանում է մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան։ Հետագայում, 1960 թվականին Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջում (Albert Einstein College of Medicine) ստանում է դոկտորի գիտական աստիճան։ 8 տարեկան հասակում ջութակ նվագել է սովորել Ջուլլիարդ դպրոցում (The Juilliard School), մասնակցել է թենիսի պատանեկան Դևիսի գավաթի բաց առաջնությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||
- Մարտի 16 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 2022 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ամերիկահայ գյուտարարներ
- Ամերիկահայ ֆիզիկոսներ
- Ամերիկահայ կենսաբաններ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկահայ գործարարներ
- Ամերիկահայ գիտնականներ
- Ամերիկահայ բժիշկներ
- Հայ ձեռնարկատերեր
- Հայ կենսաֆիզիկոսներ