Ռեմ Երմոլին
Ռեմ Երմոլին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1926 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 15, 2004 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սիկտիվկար, Ռուսաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Ռեմ Երմոլին (ռուս.՝ Рем Николаевич Ермолин, դեկտեմբերի 24, 1926, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 15, 2004, Սիկտիվկար, Ռուսաստան), ռուս և խորհրդային նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1985 թվական), Կոմի Հանրապետության ժողովրդական նկարիչ (1980 թվական)[1], Կոմի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1972 թվական)։ Գեղանկարիչ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լենինգրադում, սովորել է Լենինգրադի գեղարվեստա–գծանկարչական, մանկավարժական ուսումնարան (1947–1951 թվական) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի (1954–1960 թվական) Վիկտոր Օրեշնիկովի գեղանկարչության ֆակուլտետում։ 1962 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ուսումը ավարտելուց հետո ապրել և աշխատել է Կոմի Հանրապետությունում, զբաղեցրել է հանրապետական բաժանմունքի նկարիչների միության նախագահի պաշտոնը (1970–1986 թվական)։ Աշխատել է տարբեր ժանրերով, բայց հիմնականը համարվում է թեմատիկ նկարը և դիմանկարը։ Ստեղծագործության մեջ առաջատար թեմաներն են եղել Կոմի հանրապետության մարդիկ և նրանց աշխատանքային օրերը, հյուսիսի բնությունը։ Առավել հայտնի է Ուստ-Ցիլեմսկի աշխատանքների ցիկլը, որի համար 1972 թվականին Կոմի հանրապետության կողմից պետական մրցանակ է ստացել։ 1975 թվականին «Ուստ-Ցիլեմսկյան բլուրը» ստեղծագործական ցիկլը արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ермолин Рем Николаевич»։ www.komi.com։ Վերցված է 2018-06-01
- ↑ «Художники в проекте | kraevidenie.ru»։ www.kraevidenie.ru։ Վերցված է 2018-06-01
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Республика Коми: Энциклопедия. Том 1. Сыктывкар, 1997 — стр. 426.
- Поповцева Э. К. Изобразительное искусство Республики Коми. 1943—2000. Сыктывкар, 2011.