Ռեմզիե Տարսինովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմզիե Տարսինովա
Ծնվել էդեկտեմբերի 9, 1926(1926-12-09)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 7, 2021(2021-04-07)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՂրիմ
Մասնագիտությունպարուհի, բալետմայստեր և պարուսույց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Պարգևներ


Տարսինովա Ռեմզիե (օրիորդական ազգանունը — Բակկալ, Ղրիմի թաթարերեն՝ Remziye Üsein qızı Tarsinova; դեկտեմբերի 9, 1926(1926-12-09), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2021(2021-04-07)[1], Ղրիմ[2], Ղրիմ), սովետական տաջիկ, Ղրիմի թաթար և ուկրաինացի պարուհի, բալետմայստեր[2][3][4]։ «Հայթարմա» (Ղրիմի թաթարերեն՝ Qaytarma) համույթի գեղարվեստական ղեկավար (1992-2016)։ Տաջիկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1983)։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում[4][5]։ Հայրը՝ պարող և բալետմայստեր Ուսեին Բակկալ (Ղրիմի թաթարերեն՝ Üsein Baqqal) (1897-1973)[4]։ Մայրը դաշնակահարուհի Զորե Իզմայլովան է։ Քույրերը՝ Պակիզե, Թամիլլա և Ռուշենա[6]։

Պարով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Սովորել է Սիմֆերոպոլի մանկական պարի ստուդիայում՝ Վ․ Խարչենկոյի մոտ[7]։ Ավարտել է Սիմֆերոպոլի բալետի ստուդիան։ Նրա ուսուցիչը եղել է Կոնստանտին Սեմյոնովիչ Բեկը[8]։ 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանության ժամանակ ընտանիքն արտաքսվել է Տաջիկական ԽՍՀ։ 1947 - 1960 թվականներին աշխատել է Խուջանդի Ալ․ Պուշկինի անվան երաժշտական-դրամատիկական թատրոնում, որտեղ գլխավոր բալետմայստերը եղել է նրա հայրը[4]։ Սկզբում եղել է մենակատար, այնուհետև դարձել է գլխավոր բալետմայստեր[9]։ Բեմադրել է պարեր «Լեյլա և Մեջնուն», «Ֆարհադ և Շիրին», «Քամոլ Հուչանդի», «Կորած տիկինը» ներկայացումների համար[7]։

1975 թվականին սկսել է պարային ծրագրեր ստեղծել Ղրիմի թաթարական «Հայթարմա» համույթի համար[4]։ Հանդես է եկել 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ՝ 250 հոգուց բաղկացած կոլեկտիվի կազմում[8]։

1989 թվականին վերադարձել Է Ղրիմ։ Նա սկսել է պարեր բեմադրել Ղրիմի թաթարական թատրոնի և «Քյիրիմ» անսամբլի համար։ 1992 թվականից՝ Ղրիմի պետական ֆիլհարմոնիայի Եվպատորիայի մասնաճյուղին կից «Հայթարմա» անսամբլի գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր[4][9]։ 2016 թվականի հունիսին ազատվել է համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից[10]։ Նրա վերջին բեմադրությունը եղել է «Բախչիսարայ-Հանսարայ» վոկալ-խորեոգրաֆիկ կոմպոզիցիան[11]։

«Կյանքը պարելով» գրքի հեղինակ (2018)[12]։

Վախճանվել է 2021 թվականի ապրիլի 7-ին Ղրիմում[2][13]։ Հուղարավորված է Սիմֆերոպոլի Աբդալի գերեզմանատանը[5][14]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020 թվականի օգոստոսի 21) - Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի, աշխատանքային ծանրակշիռ ձեռքբերումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[15]
  • Տաջիկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)[4]
  • Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)[4]
  • Տաջիկստանի Գերագույն Խորհրդի պատվոգիր (1963 և 1970)[16]
  • «Արվեստի գերազանցիկ» մեդալ (1977)[16]
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1977)[16]
  • «Քաջարի աշխատանքի համար» մեդալ (2017 թվականի մարտի 6)[17]
  • Ղրիմի պետական մրցանակի դափնեկիր (1996)[16]
  • Պատվոգիր «Օլիմպ-80» (1980)[16]
  • Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի պատվոգիր (2000)[16]
  • ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Ակտիվ աշխատանքի համար» կրծքանշան[8]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուստր՝ Գյուլնարա Գուդենկո[14]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алифер Т. Ремзие Баккал : балетмейстер, педагог, заботливая мать, любящая бабушка / Т. Алифер // Голос Крыма. — 2001 — 14 дек. — С. 8.
  • Алядинова Л. Жизнь артистки усыпана розами с острыми шипами / Л. Алядинова // Голос Крыма. — 2011. — 23 дек. — С. 1, 4
  • «Bakkal yıldızı…» = «Звезда Баккал…» // Qırımnıñ sadıq qızları = Верные дочери Крыма/ L. Halilova, L. Cemileva. — Agmescit, 2004. — С. 162—170
  • Балетмейстер крымскотатарского театра // Дух личности вечен… :(Пятьсот личностей Крыма). — Симфереполь, 2000/2001. — С. 163.
  • Меджитова М. Даа ойнар эдим… Ремзіє Бакъкъалнынъ омюри ве яратыджылыгъы акъкъында // ЯД, 6 декабря 1996.;
  • Ваит Ф. Вся жизнь — в танце // ГК. 1994, 9 сент.
  • Сеитосманов А. Секрет прост: не падать духом // ГК. 1995, 9 июня.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Не стало легенды крымскотатарского танца Ремзие Баккал (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «Не стало легенды крымскотатарского танца Ремзие Баккал». Crimeantatars.club - Сайт о крымских татарах (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 7. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  3. Кандимов, Ю. У. (2003). «Баккал-Тарсинова Ремзіє». Encyclopedia of Modern Ukraine (Ukrainian). Інститут енциклопедичних досліджень НАН України. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «90 лет со дня рождения Ремзие Баккал (1926), балетмейстера». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2016 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  5. 5,0 5,1 Loring, Dawn Davis (2022 թ․ հունվարի 5). «Dancers Lost in 2021». Today in Dance (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  6. Усеинова Гульнара (2017 թ․ ապրիլի 21). «Усеин Баккал – основоположник крымскотатарской танцевальной школы». Голос Крыма. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  7. 7,0 7,1 «Баккал-Тарсинова Ремзіє | Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 «75 лет в танце, вся жизнь в труде». www.qirimbirligi.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «День крымскотатарской письменности и культуры». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  10. «В Крыму уволили часть артистов ансамбля "Хайтарма"». LB.ua. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  11. «Крымскотатарскому хореографу Ремзие Баккал не дали доработать до юбилея». avdet.org. 2016 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  12. Ваапова Заррина (2018 թ․ նոյեմբերի 7). «Ремзие Баккал : "С танцем по жизни"». Crimeantatars.club. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  13. «В Крыму скончалась легендарная Ремзие Баккал». avdet.org (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  14. 14,0 14,1 На 95-м году ушла из жизни легендарная артистка Ремзие Баккал. Millet Channel ՅուԹյուբում
  15. УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 335/2020
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «Евпаторийская здравница - Номинанты общегородского конкурса «Общественное признание-2013» (Часть 1)». arch.e-zdravnitsa.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  17. «Государственный Совет Республики Крым - Государственные награды РК, премии, гранты - Государственные награды Республики Крым - Медаль «За доблестный труд» - Список награжденных медалью "За доблестный труд"». crimea.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]