Jump to content

Ռեմեդիոս Վարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմեդիոս Վարո
իսպ.՝ Remedios Varo
Ի ծնեիսպ.՝ María de los Remedios Alicia Rodriga Varo y Uranga
Ծնվել էդեկտեմբերի 16, 1908(1908-12-16)[1][2][3][…]
ԾննդավայրԱնգլես, Province of Girona, Իսպանիայի թագավորություն[4][1][5][…]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1963(1963-10-08)[1][6][2][…] (54 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][7][8]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1929)
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և գծանկարիչ
Ոճսյուրռեալիզմ[7]
ԺանրՖիգուր[5], բնանկար[5] և interior view?[5]
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունSociedad de Artistas Ibéricos? և Grupo Logicofobista?
Կայքremediosvaro.com(իսպ.)
 Remedios Varo Վիքիպահեստում

Ռոմեդիոս Վարո Ուրանգա (իսպ.՝ Remedios Varo Uranga, դեկտեմբերի 16, 1908(1908-12-16)[1][2][3][…], Անգլես, Province of Girona, Իսպանիայի թագավորություն[4][1][5][…] - հոկտեմբերի 8, 1963(1963-10-08)[1][6][2][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][7][8]), իսպանացի նկարչուհի, սյուրռեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմեդիոս Վարոն ծնվել է ինժեներ-ջրաբաշխի ընտանիքում։ Կրթությունը ստացել է վանքային դպրոցում։ 1934 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկզբին Վարոն հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ ֆրանսիացի գրող Բենիամին Պերեյի հետ, ով տեղափոխվել էր Բարսելոնա քաղաքացիներին աջակցելու համար և նրա հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ ոգեշնչվել է սյուրռեալիզմ ոճով։ Նացիոնալիստների գալուց հետո, այդ ոճի նկարիչների համար դժվար ժամանակաշրջանը սկսվեց։ 1942 թվականին Վարոն հեռանում է Ֆրանսիայից և արտագաղթում է Մեքսիկա։ Սկզբում նա Մեխիկո տեղափոխվել էր ժամանակավոր, բայց այնտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Նա վերջնականապես տեղափոխվեց Մեխիկո և այդքան էլ հայտնի չէր Մեքսիկայից դուրս։

Մեխիկոյում նա հանդիպել է Ֆրիդա Կալոյին և Դիեգո Ռիվերային, մոտ ընկերություն էր անում Լեոնորա Կարինգտոնի հետ։ Մեքսիկայում նա ամուսնացել է հրատարակիչ Վալտեր Գրյունի հետ։ Գրյուենը կայացած անձ էր, հավատում էր Վարոյի տաղանդին և աջակցում էր նրան, որը նրան թույլ էր տալիս ամբողջովին նվիրվել գեղանկարչությանը։ 1949 թվականից հետո Վարոն գտավ իր անձնական ոճը։ Նա մահացել է իր հայտնիության աճի շրջանում։

Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում և Մեքսիկայում։

Նկարչական և փիլիսոփայական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեգորյան բնությունը Վարոյի ստեղծագործությունների մեծ մասն է, որը նման է Հիերոնիմոս Բոսխի նկարներին, և որոշ քննադատներ նրա ստեղծագործությունները անվանել են «պոստմոդերնիստյան ալեգորիա»։

Վարոն նաև ոգեշնչվել է այնպիսի նկարիչներից, ինչպիսիք են Ֆրանցիսկո Գոյան, Էլ Գրեկոն, Պաբլո Պիկասոն և Պիտեր Բրեյգել Ավագը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1938 Սով
  • 1943 Մարդաձիու աշտարակը
  • 1943 Գոյության կռիվ
  • 1947 Անքնություն
  • 1948 Ձմեռային այլաբանություն
  • 1955 Արևային երաժշտություն
  • 1955 Ֆլեյտա նվագողը
  • 1955 Ֆուրգոն
  • 1956 Երեք ճակատագրեր
  • 1956 Վերոնյան ջուլհակ
  • 1956 Հանգստություն
  • 1956 Կանացի երջանկություն
  • 1956 Աստղերի որսորդ
  • 1957 Բժիշկ Ինասիո Շավեզի դիմանկարը
  • 1957 Թռչունների ստեղծում
  • 1957 Թափառաշրջիկ
  • 1958 Կախարդական թռիչք
  • 1958 Անսպասելի այց
  • 1958 Անձ
  • 1958 Անօգուտ գիտություն կամ Ալքիմիա
  • 1959 Օրինոկոյի աղբյուրների ուսումնասիրում
  • 1959 Անհասանելի գործողություն
  • 1959 Բախում
  • 1960 Նմանակում
  • 1960 Այց պլաստիկ վիրաբույժի մոտ
  • 1961 Կանչ
  • 1961 Երկրակեղևի կիսումը
  • 1961 Երկրաբան մւտանտի բացահայտում
  • 1961 Կերպար
  • 1961 Աշտարակի կողմում
  • 1962 Գիշերային փախուստ
  • 1963 Անկշռության ֆենոմեն
  • 1963 Սիրահարվածները
  • 1963 Պտտվող նատյումորտ
  • 1967 Անհնազանդ գործարան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cartas, sueños y otros textos. Mexico: Era, 1997 (վերահրատարակված 2002)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Remedios Varo — 2008.
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1963 - 1964. — P. 416. — ISBN 978-84-239-4500-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Remedios Varo (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Blumberg N. Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Artists + Artworks

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմեդիոս Վարո» հոդվածին։