Ռեմա Սվետլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմա Սվետլովա
Ծնվել էհոկտեմբերի 19, 1927(1927-10-19)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 15, 2014(2014-02-15) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ռեմա Քրիստափորի Սվետլովա (հոկտեմբերի 19, 1927(1927-10-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2014(2014-02-15), Երևան, Հայաստան), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1953

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը (1950)։ 1950 թվականից՝ Երևանի Մ․ Մ․ Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանի ավագ ինժեներ, 1957 թվականից աշխատել է ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիական արդյունաբերության վարչությունում։ 1958 թվականին ընտրվել է ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի քարտուղար, 1959 թվականին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ 1961-1966 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալ, 1966 թվականից՝ սննդի և թեթև արդյունաբերության բաժնի վարիչ։ 1971-1975 թվականներին Ս․ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղարն էր, 1975-1983 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1983 թվականի օգոստոսից՝ ՀՄՄՀ գների պետական կոմիտեի նախագահ։ 1975 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ։ ՀՄՄՀ 7-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվոնշան» 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 91