Ռեհավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երուսաղեմի Տեռա Սանկտա քոլեջը Կերեն Հայեսոդ փողոցում, Ռեհավիա
Ջեյսոնի գերեզմանը Ալֆասի փողոցում

Ռեհավիա, նաև Ռեխավիա (եբրայերեն՝ רחביה‎, արաբ․՝ رحافيا‎‎), թաղամաս Երուսաղեմում: Գտնվում է քաղաքի կենտրոնի և Տալբիյա շրջանի միջև:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվարձանն իր անունը ստացել է իր առաջին բնակիչ և վաղ ճարտարապետներից մեկի՝ Էլիզեր Յելինի կողմից: Անվանվել է Մովսեսի թոռան՝ «Ռեհավիայի»[1] պատվին, աստվածաշնչային համատեքստում թարգմանվում է «Ռեհաբիահ» (1 Chronicles 23:17, 24:21, 26:25):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեհավիա շրջանը ստեղծվել է 1921 թվականին Հունական Ուղղափառ եկեղեցուց Պաղեստինյան հողի զարգացման ընկերության (PLDC) կողմից ձեռք բերված մեծ հողատարածքի վրա: Առաջին տունն այստեղ ավարտվել է 1924 թվականին[1]: Տարածքը կոչվել է աստվածաշնչյան Ռեհավիա անունով[1]: Տարածքը հայտնի է եղել Գինզարիա արաբական անունով (Երուսաղեմյան բույս, Janjirieh)[2][3]: Հրեական ազգային հիմնադրամը (JNF) գնել է հողը և պատվիրել գերմանա-հրեացի ճարտարապետ Ռիխարդ Կաուֆմանին տարածքում այգի նախագծել[3]: Կաուֆմանը, ով նախագիծն անվանել է Janziriah, ստեղծել է տիպիկ քաղաք-այգի, տները շրջապատող այգիներով և կանոնավոր փողոցներով ու արահետներով, որոնք տանում են դեպի գլխավոր բուլվարին[3]: Իրավական պատճառներով հողը պետք է վերադարձվեր Պաղեստինյան հողի զարգացման ընկերությանը՝ Իզրեելյան հովտում գտնվող հողերի փոխարեն, սակայն Հրեական ազգային հիմնադրամը կարողացավ պահպանել անշարժ գույքի որոշ մասը[2]: Այս հողի վրա են կառուցվել Ռեհավիա գիմնազիայի ավագ դպրոցը, Եշուրուն սինագոգը, Հրեական գործակալությունը, որոնք նայում են դեպի Հին քաղաք[2]: Ընդհանուր գծապատկերը մոդելավորվել է Եվրոպայի այգիների օրինակով, իսկ շենքերի ճարտարապետությունը շեշտադրում է այն ժամանակի հայտնի միջազգային ոճը[4]:

Ռավիա Ալեֆ կոչվող առաջին փուլն արևելքում սահմանակից էր Գևորգ թագավորի փողոցին, հարավից՝ Ռամբան փողոցին, արևմուտքից՝ Ուսիշկին փողոցին, հյուսիսից՝ Քերեն Քեյմեթ փողոցին: Տարածքի խաղաղ բնույթը պահպանելու համար շրջանային ասոցիացիան առևտրային բիզնեսներ թույլատրել է միայն տարածքի եզրում գտնվող երկու հիմնական ճանապարհների վրա: Երթևեկելի ճանապարհները դիտավորյալ կառուցվել են նեղ, դեպի հարավ, Ղազա փողոցի ուղղությամբ:

Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը՝ Բալֆուրի փողոցի 3 հասցեում գտնվող «Բեիտ Աղիոնը», մոտ է Պերեց Սմոլենսկի փողոցի անկյունին:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենահեմ Ուսիշկինի տունը, Ռամբան փողոցում

Երբ 1936 թվականին Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն աքսորվեց Եթովպիայից, նա ապրում էր Ալ-Հարիզի փողոցում[5]: Ռեհավիան հայտնի դարձավ որպես վերին դասի Աշկենազների շրջան, որտեղ ապրում էին պրոֆեսորներն ու մտավորականներ, մասնավորապես, գաղթականներ Գերմանիայից: Երկրի վաղեմի ղեկավարներից շատերն ապել են Ռեավիայում. Իսրայելի առաջին վարչապետը Դավիդ բեն Գուրիոնն ապրում էր Բեն Մաիմոն փողոցում[6], սիոնիստ առաջնորդ Արթուր Ռուպպինը, Հրեական ազգային հիմնադրամի ղեկավար Մենահեմ Ուսիշկինը, Իսրայելի չորրորդ վարչապետ Գոլդա Մեիրը, Երուսաղեմի առաջին հրեա քաղաքապետ Դանիել Օսթերը, փիլիսոփաներ Հուգո Բերգմանը և Գերշոն Շոլեմը[4]: Կառավարության անդամներից այստեղ ապրել են Դով Յոսեֆը և Յոսեֆ Բուրգը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.timesofisrael.com/how-rambans-desolate-jerusalem-area-transformed-into-yekkes-rehavia/
  2. 2,0 2,1 2,2 «Rehavia & Makor Haim»։ Jewish Virtual Library։ 2011։ Վերցված է 26 February 2011 
  3. 3,0 3,1 3,2 Inbal Ben-Asher Gitler, "Marrying Modern Progress with Treasured Antiquity": Jerusalem City Plans during the British Mandate, 1917-1948, in Traditional Dwellings and Settlements Review, Vol. 15, No. 1 (FALL 2003), p. 47 (entire article: pp. 39-58), published by: International Association for the Study of Traditional Environments (IASTE)
  4. 4,0 4,1 «Focus on Israel: Jerusalem – Architecture in the British Mandate Period»։ Israel Ministry of Foreign Affairs։ 1 July 1999։ Վերցված է 26 February 2011 
  5. Daniel Jacobs, The Rough Guide to Jerusalem, 2009, p.300
  6. Pfeffer Anshel (27 March 2008)։ «Bible club founded by Ben-Gurion gets revived with a Peres twist»։ Haaretz։ Վերցված է 13 August 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]