Ռեթեոս Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեթեոս Գրիգորյան
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է 1904
Ազգություն հայ

Ռեթեոս Գրիգորյան (Ռեթիկ հոճա) (մահացել է 1904-ին), հայ մանկավարժ։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Երկար տարիներ պաշտոնավարել է տարբեր դպրոցներում որպես թուրքերենի և արաբերենի ուսուցիչ, հրատարակել է դասագրքեր, ձեռնարկներ։ 1868-ին լույս է տեսել նրա «Թուրքերենի քերականությունը», իսկ 1892-ին «Քերականություն արաբերեն լեզվի ի պետս վարժելոց և թերավարժից» ձեռնարկը։ Գրել է հայերեն ոտանավորներ, որոնք տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում և օրացույցներում։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 265.