Ռեզիուան Միրզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզիուան Միրզով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1993(1993-06-22)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բակսան, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան
Հասակ 1,79 մետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Էլբրուս
2011-2012 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 1 (0)
2013  Ռուսաստան Սպարտակ (Կոստրոմա) 7 (0)
2013  Ռուսաստան Զվեզդա (Ռյազան) 16 (2)
2014—2015 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 32 (2)
2015—2017 Ռուսաստան Ախմատ 13 (0)
2017—2019 Ռուսաստան Ռոստով 3 (0)
2017—2018  Ռուսաստան Տոսնո 20 (2)
2018—2019  Ռուսաստան Արսենալ (Տուլա) 23 (6)
2019—մ․հ․ Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25.8.2019:

Ռեզիուան Մուհամեդովիչ Միրզով (ռուս.՝ Резиуан Мухамедович Мирзов, հունիսի 22, 1993(1993-06-22)[1], Բակսան, Կաբարդա-Բալկարիա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզիուան Միրզովը «Ախմատի» կազմում 2016 թվականին

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Նալչիկի «Էլբրուս» ՄՊՄԴ-ում, հետագայում դարձել է քաղաքի գլխավոր ակումբի՝ «Սպարտակի» խաղացող։ Այդ թիմի կազմում Ռեզիուանն անցկացրել է ընդամենը մեկ խաղ, իսկ հետո տեղափոխվել է երկրորդ դիվիզիոն՝ Կոստրոմայի «Սպարտակ» ակումբ։ Այդ թիմում նա երկար չի մնացել՝ տեղափոխվելով «Զվեզդա» ակումբ։ Մեկ տարի անց Ռեզիուանը դարձել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբի ֆուտբոլիստ։ 2013/14 մրցաշրջանում նա անցկացրել է վեց խաղ և խփել մեկ գոլ։ Պրեմիեր Լիգայում նրա նորամուտը կայացել է 2014 թվականի օգոստոսի 9-ին Պետերբուրգի «Զենիթ» ակումբի դեմ խաղում[2]։

2015 թվականի հուլիսի 23-ին 4 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Գրոզնիի «Թերեք» ակումբի հետ[3]։ Թիմում իր նորամուտը կատարել է 2015 թվականի հուլիսի 25-ին «Կուբան» ակումբի դեմ խաղում (1:1)՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Իսմայիլ Այսատիին։ 2017 թվականի հուլիսի վերջին պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ[4]։

«Ռոստով» և «Տոսնո» (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 28-ին ազատ գործակալի կարգավիճակով «3+1» սխեմայով պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ, որտեղից միանգամից վարձավճարով տեղափոխվել է «Տոսնո» ակումբ[5][6]։ «Տոսնոյի» կազմում նորամուտը կատարել է 2017 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Զենիթ» ակումբի դեմ խաղում (0:1)՝ հանդիպման 63-րդ րոպեին փոխարինելով Գեորգի Մելկաձեին[7]։ «Տոսնոյի» կազմում առաջին գնդակը խփել է 21-րդ տուրի՝ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի դեմ խաղում (1:0)[8]։ Լենինգրադի մարզի ակումբի կազմում հաղթել է Ռուսաստանի գավաթի 2017/18 խաղարկությունում՝ եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ։ Վարձավճարի ավարտից հետո վերադարձել է «Ռոստով»։

«Ռոստովի» կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի հուլիսի 28-ին 1-ին տուրի՝ «Ախմատ» ակումբի դեմ խաղում (1:0)՝ հանդիպման 63-րդ րոպեին փոխրինելով Դմիտրի Սկոպինցևին[9]։ «Ռոստովի» թիմի կազմում անցկացրել է 2018/19 առաջնության առաջին երեք տուրերը՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսի կեսերին կամ վերջում։ 2018 թվականի օգոստոսի 16-ին երկրպագուների քվեարկության արդյունքում դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ (0:1)[10]։

Տուլայի «Արսենալ» (վարձավճար)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ին մինչև մրցաշրջանի վերջ վարձվճարով տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ[11]։ Տուլայի թիմի կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին 6-րդ տուրի՝ Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի դեմ խաղում (0:0)՝ հանդիպման 75-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Տկաչյովին[12]։ «Արսենալի» կազմում իր առաջին գոլը խփել է 2018 թվականի հոկտեմբերի 21-ին 11-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում (3:2)[13]։ «Արսենալի» կազմում անցկացրել է 23 խաղ Ռուսաստանի առաջնությունում և 6 խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ առաջնությունում խփելով 6, իսկ գավաթի խաղարկությունում՝ 2 գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով Տուլայի թիմն զբաղեցրել է 6-րդ տեղն ու իրավունք ստացել խաղալու Եվրոպայի Լիգայում, և սկսել է որակավորման 2-րդ փուլից։ 2018/19 մրցաշրջանը Միրզովի կարիերայում դարձել է լավագույնը, և Տուլայի թիմի կազմում իր հաջող խաղի շնորհիվ նա հրավրվել է Ռուսաստանի հավաքական, բայց նրա կազմում այդպես էլ նորամուտը չի կատարել։

«Սպարտակ» (Մոսկվա)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 18-ին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբ՝ կնքելով պայմանագիր 3 տարի ժամկետով[14]։ Նոր ակումբում հանդես է եկել 9-րդ համարի մարզաշապիկով, որն ազատ է եղել Զե Լուիշին վաճառելուց հետո[15]։ «Սպարտակի» կազմում նորամուտը կատարել է 2019 թվականի հուլիսի 27-ին Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Տամբով» ակումբի դեմ խաղում (0:2), երբ նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 65-րդ րոպեին՝ փոխարինելով Էսեկել Պոնսեյին[16]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 14-ին առաջին անգամ ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված ցանկում՝ մասնակցելու Եվրո-2020 որակավորման փուլի՝ Սան Մարինոյի և Կիպրոսի հավաքականների դեմ խաղերին[17]։ 2019 թվականի մայիսի 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական ցանկում, որոնք պետք է հրավիրվեին նախապատրաստվելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման խաղերին[18]։ 2019 թվականի հունիսի 8-ին առաջին անգամ ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո-2020 որակավորման փուլի՝ Սան Մարինոյի դեմ խաղին (9:0), սակայն խաղադաշտ դուրս չի եկել[19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տորպեդո» (Մոսկվա)

«Տոսնո»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 3 (2018/19)

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ ՖԱԼ 2012/13 1 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 1 0
Ռուսաստան Սպարտակ (Կոստրոմա) 2 դիվիզիոն 2012/13 (8) 7 0 0 0 7 0
Ընդհանուր 7 0 0 0 7 0
Ռուսաստան Զվեզդա (Ռյազան) ՊՖԼ 2013/14 (11) 16 2 6 2 22 4
Ընդհանուր 16 2 6 2 22 4
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) ՖԱԼ 2013/14 3rd 6 1 0 0 6 1
Պրեմիեր Լիգա 2014/15 (15) Decrease 26 1 1 0 27 1
Ընդհանուր 32 2 1 0 33 2
Ռուսաստան Ախմատ Պրեմիեր Լիգա 2015/16 (7) 5 0 0 0 5 0
2016/17 (5) 8 0 0 0 8 0
Ընդհանուր 13 0 0 0 13 0
  Ռուսաստան Տոսնո Պրեմիեր Լիգա 2017/18 (15) Decrease 20 2 5 1 25 3
Ընդհանուր 20 2 5 1 25 3
Ռուսաստան Ռոստով Պրեմիեր Լիգա 2018/19 (9) 3 0 0 0 3 0
Ընդհանուր 3 0 0 0 3 0
  Ռուսաստան Արսենալ (Տուլա) Պրեմիեր Լիգա 2018/2019 (6) 23 6 6 2 29 8
Ընդհանուր 23 6 6 2 29 8
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2019/2020 5 0 0 0 3 0 8 0
Ընդհանուր 5 0 0 0 3 0 8 0
Ամբողջ կարիերա 117 12 18 5 3 0 138 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Match report». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. ««Терек» объявил о подписании контракта с Мирзовым».
  4. «Ахмат» расстался с Мирзовым
  5. «Резиуан Мирзов подписал контракт с «Ростовом»». www.fc-rostov.ru. «Ростов». 2017 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  6. Контракт Мирзова с «Ростовом» рассчитан на три года
  7. «Тосно — Зенит (0:1) 30 июля 2017. Чемпионат России 2017-18. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2017 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  8. «СКА-Хабаровск — Тосно (0:1) 4 марта 2018. Чемпионат России 2017-18. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  9. «Ростов — Ахмат (1:0) 28 июля 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ հուլիսի 28. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  10. «Резиуан Мирзов – лучший игрок матча с «Крыльями Советов»». www.fc-rostov.ru. «Ростов». 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  11. «Резиуан Мирзов – в «Арсенале»». www.arsenaltula.ru. «Арсенал». 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Енисей — Арсенал (0:0) 2 сентября 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  13. «Спартак — Арсенал (2:3) 21 октября 2018. Чемпионат России 2018-19. Протокол матча». www.sportbox.ru. Sportbox.ru. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Резиуан Мирзов стал игроком «Спартака»». www.spartak.com. «Спартак». 2019 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Мирзов выбрал игровой номер в «Спартаке»». www.sport-express.ru. «Спорт-Экспресс». 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  16. «Тамбов — Спартак (2:0) 27 июля 2019. Чемпионат России 2019-20. Протокол матча». www.sportbox.ru. «Sportbox.ru». 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Расширенный состав на Сан-Марино и Кипр». rfs.ru. 2019 թ․ մայիսի 14.
  18. «Состав на Сан-Марино и Кипр». rfs.ru. 2019 թ․ մայիսի 23.
  19. «Россия — Сан-Марино (9:0) 8 июня. Чемпионат Европы 2020. Отборочный турнир. Протокол матча». www.news.sportbox.ru. Sportbox.ru. 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019-07-2019-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզիուան Միրզով» հոդվածին։