Ռեզա Աթրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեզա Աթրի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1994(1994-08-08) (29 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան[1]
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունըմբիշ
 Reza Atri Վիքիպահեստում

Ռեզա Ահմադալի Աթրի Նագարչի (պարսկերեն՝ ضا اطری نقارچی, օգոստոսի 8, 1994(1994-08-08), Թեհրան, Իրան[1]), իրանցի ազատ ոճի ըմբիշ, Ասիայի առաջնության հաղթող, թիմում Աշխարհի գավաթակիր, Օլիմպիական խաղերի մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2004 թվականից։ Հանդես է գալիս Բաբոլ քաղաքի ըմբշամարտի ակումբում՝ Մահմուդ Հասան Նիի գլխավորությամբ։ 2014 թվականի հունիսին Ուլան Բատորում, եզրափակչում պարտվելով ղրղզ Ուլուկբեկ Ժոլդոշբեկովին, նվաճել է Ասիայի պատանիների առաջնության արծաթե մեդալը։ 2017 թվականին նորամուտն է նշել մեծահասակների ազգային հավաքականի կազմում[2]։ 2017 թվականի մայիսին նվաճել է բրոնզե մեդալ Նյու Դելիում կայացած Ասիայի առաջնությունում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է տասներեքերորդը[3]։ Բայց երկու տարի անց՝ 2019 թվականի ապրիլին Չինաստանի Սիան քաղաքում, եզրափակիչում հաղթելով հյուսիսկորեացի Կանգ Գում Սոնգին, դարձել է Ասիայի չեմպիոն[4]։ Նույն թվականի սեպտեմբերին Ղազախստանի Նուր-Սուլթանում, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվելով հնդիկ Ռավի Կումար Դահիային, աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, ինչը թույլ է տվել նրան Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղեր 2020-ի մասնակցության արտոնագիր նվաճել[5]։ 2021 թվականի հուլիսին Իրանի հավաքականն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի մասնակիցների կազմում[6]։ Կիսաեզրափակչի ճանապարհին հաղթել է թուրք Սուլեյման Աթլին (3:2) և մոնղոլ Էրդենեբաթին Բեհբայարին (5:1) կիսաեզրափակչում հանդիպել է ռուս Զաուր Ուգուևի հետ, որին պարտվել է 3:8 հաշվով, բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ամերիկացի Թոմաս Գիլմանին (1:9)՝ արդյունքում զբաղեցնելով 5-րդ տեղը[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըմբշամարտի աշխարհի գավաթ 2016 (թիմ)՝ 1st
  • Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2017՝ 3rd
  • Ասիական խաղեր 2018՝ 3rd
  • Ըմբշամարտի Ասիայի առաջնություն 2019՝ 1st
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2019՝ 5
  • Օլիմպիական խաղեր 2020՝ 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://web.archive.org/web/20180820043759/https://en.asiangames2018.id/athletes/athlete/ATRINAGHARCHI-Reza-3000159/
  2. Чемпионат Азии среди юниоров 2014. Улан-Батор
  3. Результаты чемпионата Азии по вольной борьбе
  4. Восток дело тонкое. Триумф иранских вольников на чемпионате Азии
  5. «ON-LINE! Гаджимурад Рашидов и Заур Угуев - чемпионы мира-2019». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
  6. Шесть иранских борцов вольного стиля примут участие в Олимпийских играх
  7. «Wrestling Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա Աթրի» հոդվածին։