Ռեդ Բուլ Զալցբուրգ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեդ Բուլ Զալցբուրգ
FC Red Bull Salzburg logo.svg.png
Ամբողջական անուն Football Club Red Bull Salzburg
Մականուն(ներ) Die Roten Bullen (Կարմիր ցլեր)
Հիմնադրում սեպտեմբերի 13, 1933
որպես Ավստրիա Զալցբուրգ ՖԱ
հունիսի 3, 2005
որպես Ռեդ Բուլ Զալցբուրգ ՖԱ
Երկիր Flag of Austria.svg Ավստրիա
Մարզադաշտ Ռեդ Բուլ Արենա
Տարողունակություն 31,000
Մարզիչ Մարկո Ռոուզ
Կայք
Լիգա Ավստրիայի Բունդեսլիգա
2016-17 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ռեդ Բուլ Զալցբուրգ, ավստրիական ֆուտբոլային ակումբ Վալս Զիցենհայմից: Հովանավորական սահմանափակումների պատճառով ակումբը հայտնի է որպես Զալցբուրգ ՖԱ, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում Զալցբուրգի ֆուտբոլիստները հանդես են գալիս փոփոխված լոգոյով համազգեստով:

Ակումբի նախկին անունը Աուստրիա Զալցբուրգ ՖԱ էր, և այն ուներ տարբեր հովանավորներ մինչև 2005 թվականին Red Bull GmbH-ի կողմից գնվելը: Կազմակերպությունը փոխեց ակումբի անունը և ավանդական գույները՝ մանուշակագույնից սպիտակ-կարմիր: Փոփոխությունը հանգեցրեց նրան, որ թիմի որոշ երկրպագուներ հիմնեցին նոր ֆուտբոլային ակումբ՝ Աուստրիա Զալցբուրգ ՖԱ:

Ռեդ Բուլ Զալցբուրգը 11 անգամ հաղթել է Ավստրիայի առաջնությունը և 5 անգամ՝ Ավստրիայի գավաթը: 1993-1994 մրցաշրջանում թիմը հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Ինտերին:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի առաջնություն

  • Հաղթող (11). 1993–94*, 1994–95*, 1996–97*, 2006–07, 2008–09, 2009–10, 2011–12, 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17
  • Երկրորդ տեղ (4). 2005–06, 2007–08, 2010–11, 2012–13

Ավստրիայի գավաթ

  • Հաղթող (5). 2011–12, 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17
  • Երկրորդ տեղ (4). 1973–74*, 1979–80*, 1980–81*, 1999–2000*

Ավստրիայի սուպերգավաթ

  • Հաղթող (3). 1994*, 1995*, 1997*

Ավստրիայի երկրորդ դիվիզիոն

  • Հաղթող (2). 1977–78*, 1986–87*

ՈՒԵՖԱ Գավաթ

  • Երկրորդ տեղ (1). 1993–94*

* որպես Աուստրիա Զալցբուրգ ՖԱ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]