Ռեդ Բաթոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեդ Բաթոնս
RedButtonsAL1978.jpg
Ծնվել էփետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][4][4][5][6][7]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
Մահացել էհուլիսի 13, 2006(2006-07-13)[8][1][2][3][4][4][5][6][7] (87 տարեկանում)
Մահվան վայրCentury City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Ռեդ Բաթոնս (անգլ.՝ Red Buttons, փետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][4][4][5][6][7], Նյու Յորք շրջան, Նյու Յորք - հուլիսի 13, 2006(2006-07-13)[8][1][2][3][4][4][5][6][7], Century City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կատակերգակ, 1958 թվականի «Օսկար» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բաթոնսը (ի ծնե Աարոն Հվատ, (անգլ.՝ Aaron Chwatt)[9], ծնվել է Նյու Յորքում հրեա էմիգրանտների ընտանիքում[10]։ 16 տարեկանից աշխատել է Բրոնքսի պանդոկներից մեկում որպես դռնապան, որտեղ խիստ կոստյումով կարմրահեր պատանու կերպարի պատճառով ստացել է «Կարմիր կոճակներ» (անգլ.՝ «red buttons») մականունը, որը նա հետագայում օգտագործել է որպես իր կեղծանուն։

1939 թվականից Բաթոնսը հանդես է եկել վոդեվիլներում, իսկ 1941 թվականին նշանակվել է նրա նորամուտը Բրոդվեյում, որտեղ մասնակցել է Պերլ Հարբորի մասին պատմող կատակերգական բեմադրությամնը, սակայն ճապոնացիների կողմից այդ բազայի վրա կատարված հարձակումից հետո այդ շոուն Բրոդվեյում այդպես էլ չի բեմադրվել։ Մեկ տարի անց նա այնուամենայնիվ հայտնվել է Բրոդվեյի բեմում «Վիկի» բեմադրությունում, որի գլխավոր դերը կատարել է Ուտա Հագենը։ 1943 թվականին Ռեդ Բաթոնսը հայտնվել է Բրոդվեյի «Հաղթանակի թևեր» հաջողություն ունեցած շոուում, այնպիսի սկսնակ աստղերի հետ, ինչպիսիք են Մարիո Լանցան, Կառլ Մոլդենը և Ջոն Ֆորսայթը։ Մեկ տարի անց նա նաև իր դերը կատարել է այդ շոուի էկրանավորման մեջ, որի ռեժիսորը եղել է Ջորջ Կյուկորը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դերասանը մասնակցել է տարբեր ժամանցային ծրագրերի Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքերի համար։

1950-ական թվականների սկզբին նա եղել է իր հեռուստատեսային շոուի հաղորդավար, որը հաջողությամբ հեռարձակվել է երեք տարիների ընթացքում։ Շուուից նրա հայտնի արտահայտությունը՝ «տարօրինակ երևույթներ են կատարվում», մեծ տարածում է ունեցել ժողովրդական բառապաշարում 1950-ական թվականների կեսերին։

Նրա նախորդ աշխատանքներին կտրուկ հակադրվել է նրա դերը «Սայոնարա» ռազմական դրամայում (1957)։ Բաթոնսը այնտեղ խաղացել է ամերիկացի օդաչուի դերը, որը տեղաբաշխվել է ճապոնական Կոբե քաղաքում՝ Կորեական պատերազմի տարիներին, որը սիրահարվում է տեղացի աղջկա (Միյոսի Ումեկի), սակայն ռազմական ժամանակների կանորնների պատճառով նրանք չեն կարող միասին լինել։ Երկու դերասաններն էլ իրենց դերերի համար արժանացել են «Օսկար» մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերակատարներ։ Այդ հաջողությանը հետևել են նոր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ամենաերկար օրը» (1962), «Ուժասպառ ձիերին գնդակահարում են, ճիշտ չէ՞» (1969), «Պոսեյդոնի արկածները» (1972) և «Փիթի վիշապը» (1977)։ Ռեդ Բաթոնսը շարունակել է հաջողությամբ հանդես գալ նաև հեռուստատեսությունում, որտեղ իր ակտիվ աշխատանքի համար արդյունքում արժանացել է աստղի Հոլիվուդյան Փառքի ծառուղում։

Ռեդ Բաթոնսը երեք անգամ ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա երրորդ ամուսնությունից։ Դերասանը մահացել է 2006 թվականի հուլիսին սրտանոթային հիվանդությունից, Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իր տանը, 87 տարեկան հասակում[9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար 1958 – «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Սայոնարա»)
  • ոսկե գլոբուս 1958 – «Երկրորդ պլանի լավագույն դերասան» («Սայանորա»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1062293991 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 filmportal.de — 2005.
  8. 8,0 8,1 8,2 http://web.archive.org/web/20060720062423/http://www.cnn.com:80/2006/SHOWBIZ/Movies/07/13/obit.buttons.ap/index.html?
  9. 9,0 9,1 Comedian Red Buttons dies at 87. BBC News. 14 July 2006.
  10. «Motion Pictures»։ Encyclopaedia Judaica։ Keter Publishing House։ 1971-1972 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]