Ռեդպատ թանգարան
Ռեդպատ թանգարան | |
|---|---|
| Տեսակ | համալսարանական թանգարան և բնագիտական թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մոնրեալ |
| Ղեկավարության նստավայր | Մոնրեալ |
| Հասցե | 859, rue Sherbrooke OuestH3A 0C4[1]Շերբրուկ փողոց (859) |
| Հիմնադրվել է | 1882 |
| Հիմնադիր | Փիթեր Ռեդփաթ |
| 45°30′16.09″N 73°34′38.57″W / 45.5044694°N 73.5773806°W | |
| Կայք | mcgill.ca/redpath/(անգլ.) |
![]() | |
![]() | |
Ռեդպատ թանգարան (ֆրանսերեն՝ Musée Redpath), Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանի բնագիտության ֆակուլտետի մի մասը։ Հանդիսանում է պատմության և կյանքի բազմազանության հետազոտման և ուսումնասիրման կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի հնագույն թանգարաններից մեկն է, կառուցվել է 1882 թվականին շաքարային արդյունաբերող Փիթեր Ռեդպատի կողմից։ Առաջին ցուցահանդեսը կազմված էր կանդացի գիտնական Ուիլյամ Դոուսոնի հավաքածուից։ Առաջին հերթին թանգարանը նախատեսված է ՄաքԳիլի համալսարանի և քոլեջի ուսանողների համար, այնուհետև բնագիտության ֆակուլտետի ուսանողների և հանդիսատեսի համար։ 1952 թվականին թանգարանը վերափոխվել էր նաև դպրոցականների համար, բայց 1971 թվականին ֆինանսական ճնշումների պատճառով թանգարանը կրճատել է հանրային այցելությունները, կենտրոնանալով գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ուղղությամբ։ 1985-1986-ական թվականներին թանգարանի դռները վերաբացվել են հանրության համար[2]։
Թանգարանում առկա է մի քանի հետազոտական լաբորատորիաներ և ձվաձև լսարան[3]։
Թանգարանի շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԹանգարանԻ շենքը տեղակայված է ՄաքԳիլի համալսարանի հյուսիս-արևմտյան բաժնում, Արվեստի տան(անգլ.՝ Arts Building) դիմաց։ Շենքը նախագծել են Ալեքսանդր Կոուպեր Հաչինսոնը և Ա. Դ. Ստիլը` նեո-հունական ոճով, զուգորդված էկլեկտիկական վիկտորիանական կլասիցիզմի հետ[2][4]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածոՒներում տեղ են գտել ցուցադրանմուշներ հնէաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և ազգագրության[3] բնագավառներից` ընդհանուր առմամբ 3 միլիոն առարկա։ Դրանց թվում են վտանգված և ոչնչացված կենդանիների եզակի տաքսիդերմիկ նմուշները, հնագույն ողնաշարների մնացորդներ և Կանադայում մեծությամբ երկրորդ հին եգիպտական արտեֆակտերի հավաքածուն[2]։
Ազգագրության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգագրության բաժնում ներկայացված են Եգիպտոսի նոր թագավորության և Պտղոմեոսների ժամանակաշրջանի երկու մումիաներ, կենդանիների մի քանի մումիաներ, գեղազարդ սարկոֆագ, Ռոզետայի քարի բեկորներ (որի շնորհիվ Ֆրանսուա Շամպոլոնը գաղտնազերծել է եգիպտական հիերոգլիֆները)[2]։
Այս բաժնում ներկայացված են նաև աֆրիկյան երաժշտական գործիքներ և դիմակներ, նախապատմական ժամանակաշրջանի իրեր[2]։
Հանքաբանության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարերի և հանքանյութերի հարուստ հավաքածուն հիմնականում հավաքվել է անցյալ դարի վերջին[2]։
Այցելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը աշխատանքային օրերին բաց է 9:00-17:00, իսկ կիրակի օրերին` 11:00-17:00։ Հանգստյան օրը ծաբաթ է և պաշտոնական տոնական օրերը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.donneesquebec.ca/recherche/dataset/institutions-museales-du-guide-des-musees-du-quebec/resource/caf6ccfa-27eb-47fa-82e2-dc59f82ee390 — 2019.
- 1 2 3 4 5 6 7 «Tea and Fossils» (անգլերեն). Redpath Museum. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- 1 2 «Mandate and History» (անգլերեն). Redpath Museum. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «A.C. Hutchison - habicurious.com» (անգլերեն). habicurious.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդպատ թանգարան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեդպատ թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||

