Ռեդինգ (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ռեդինգ
անգլ.՝ Redding
Դրոշ Զինանշան
Flag of Redding, California.svg Seal of Redding, California.png

Sundialbridge2.jpg
Կոորդինատներ: 40°34′36″ հս․ լ. 122°22′13″ ամ. ե. / 40.57667° հս․. լ. 122.37028° ավ. ե. / 40.57667; 122.37028
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1887 թ.
Մակերես158,442268 կմ²
ԲԾՄ172±1 մետր
Բնակչություն89 861 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ530
Փոստային ինդեքսներ96001–96003, 96049 և 96099
Պաշտոնական կայքci.redding.ca.us
##Ռեդինգ (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

Ռեդինգ (անգլ.՝ Redding), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում: Շաստա շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մակերեսը կազմում է 158,4 կմ², որից 154,5 կմ²-ը ցամաք է և 3,9 կմ²ը (2,5%)՝ բաց ջրային տարածքներ։ Ռեդինգը գտնվում է Սակրամենտոյի հովտի հյուսիս-արևմուտքում, հյուսիսային արվարձաններն արդեն պատկանում են Կասկադյան լեռների նախալեռներին։ Քաղաքը շրջապատված է լեռներով հյուսիսում, արևմուտքում և արևելքում, հարավում նրան հարում է բերրի հարթավայրը։ Ռեդինգի միջով հոսում է Սակրամենտո գետը։

Ռեդինգի կլիման բնութագրվում է որպես միջերկրական, տաք, չոր ամառ և մեղմ, անձրևոտ ձմեռ։Տարեկան տեղումների նորմը՝ 846 մմ, ամենա անձրևոտ ամիսը հունվարն է, իսկ չորը՝ հուլիսը[1]։ Ռեդինգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել 1988 թվականի հուլիսի 20-ին և կազմել է +48 °C, քաղաքի համար ռեկորդային ցածր տեմպը կազմել է -14 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 89 861 մարդ[2]։ Բնակչության խտությունը կազմում էր 567,2 մարդ/կմ²։ Քաղաքի բնակչության ռասայական կազմը հետևյալն է՝ 85,8%՝ սպիտակ, 1,2%՝ աֆրոամերիկացիներ, 2,3%՝ բնիկ ամերիկացիներ, 3,4%՝ ասիացիներ, 0,2%՝ Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակչության ներկայացուցիչներ, 2,6%՝ այլ ցեղերի ներկայացուցիչներ և 4,6%՝ երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ։ 8,7% բնակչությունը կազմել են լատինոամերիկացիների բոլոր ցեղերի։

Մարդահամարի տվյալներով 36 130 տնային տնտեսություններից 30,5%-ը ունեցել է 18 տարեկանից փոքր երեխաներ, 44,3%-ը եղել են ամուսնական զույգեր, 13,3%-ը եղել են առանց ամուսինների ապրող կանայք և 5,5%-ը եղել են առանց կանանց ապրող տղամարդիկ։ Բոլոր տնային տնտեսությունների 28,6 տոկոսը բաղկացած է առանձին անձանցից։ Տնային տնտեսությունում մարդկանց միջին թիվը կազմել է 2,43, ընտանիքի միջին չափը՝ 2,94:

Բնակչության տարիքային կազմը՝ 22,8 %՝ 18 տարեկանից փոքր, 10,5%՝ 18-ից մինչև 24 տարեկան, 24,2%՝ 25-ից մինչև 44 տարեկան, 26,1%՝ 45-ից մինչև 64 տարեկան, 16,4%՝ 65 և բարձր: Միջին տարիքը՝ 38,5 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 93.8 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կանանց համար՝ 90,4 տղամարդ։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[3]՝

1950 1960 1970 1980 1990 2000 2010
10 256 12 773 16 659 41 995 66 462 80 865 89 861

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկվում է երկու օդանավակայանների կողմից՝ Ռեդինգի քաղաքային օդանավակայանը (Redding Municipal Airport) և Բենթոն-Ֆիլդի օդանավակայանը (Benton Field)։ Ռեդինգի միջով անցնում է Interstate 5 մայրուղին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Average Weather for Redding, CA - Temperature and Precipitation»։ Վերցված է December 2009 
  2. «2010 Census Interactive Population Search: CA - Redding city»։ U.S. Census Bureau։ Վերցված է July 12, 2014 
  3. «U.S. Decennial Census»։ Արխիվացված է օրիգինալից 2006-02-08-ին։ Վերցված է 2015-03-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]