Ռեգգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռեգգան
արաբ․՝ رڨان‎‎
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես124 298 կմ²
ԲԾՄ217±1 մետր
Բնակչություն20 402 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ01200
Ռեգգան (Ալժիր)##
Ռեգգան (Ալժիր)

Ռեգգան[1][2] կամ Զավիետ Ռեգգան[3] (արաբ․՝ رقان‎‎), քաղաք և համայնք Ալժիրի հարավում՝ Ադրար վիլայեթում։ Ռեգգան շրջանի վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական գաղութատիրության օրոք քաղաքի հարավային ծայրամասում միջուկային զենքի չորս փորձարկում է կատարվել (երեքը՝ 1960 թվականին և մեկը՝ 1961 թվականին)։ Առաջին անգամ միջուկային պայթյունը՝ «Կապույտ ճագարամուկ» ծածկագրով և 70 կիլոտոննա տրոտիլային համարժեք հզորությամբ, իրականացվել է ֆրանսիացիների կողմից 1960 թվականի փետրվարի 13-ին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է վիլայեթի արևելյան մասում՝ կենտրոնական Սահարայի Տանեզրուֆտ անապատի օազիսներից մեկի տարածքում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1140 կիլոմետր հարավ-հարավ-արևմուտք (SSW): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 252 մետր[4]։

Ռեգգան համայնքը սահմանակից է Սալի, Տիմոկտեն, Աուլեֆ, Ակաբլի, Ին Գար (Թամանրասեթ վիլայեթ), Ին Ամգել (Թամանրասեթ վիլայեթ), Բորջ Բաջիմ Մոխտար, Թինդուֆ (Թինդուֆ վիլայեթ), ինչպես նաև Մավրիտանիայի տարածքին։ Նրա տարածքը 124 298 կմ² է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման նկարագրվում է որպես անապատային (BWh՝ ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (տարեկան միջին քանակը 7 մմ է)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 26,7 °C է[5]։

Ռեգգանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 22.6
(72.7)
25.2
(77.4)
31.9
(89.4)
36.4
(97.5)
40.2
(104.4)
44.1
(111.4)
46.9
(116.4)
45.5
(113.9)
42.3
(108.1)
35.8
(96.4)
28.7
(83.7)
24.9
(76.8)
35.59
(96.06)
Միջին օրական °C (°F) 16.0
(60.8)
18.2
(64.8)
23.1
(73.6)
27.9
(82.2)
32.2
(90)
36.4
(97.5)
39.8
(103.6)
38.4
(101.1)
35.5
(95.9)
29.2
(84.6)
22.0
(71.6)
17.8
(64)
28.34
(83.01)
Միջին ցածր °C (°F) 9.4
(48.9)
11.3
(52.3)
15.9
(60.6)
20.6
(69.1)
24.8
(76.6)
29.0
(84.2)
32.8
(91)
31.6
(88.9)
28.7
(83.7)
22.5
(72.5)
15.3
(59.5)
11.2
(52.2)
21.1
(70)
Տեղումներ մմ (դյույմ) 1.4
(0.055)
1.1
(0.043)
1.2
(0.047)
1.6
(0.063)
0.5
(0.02)
0.1
(0.004)
0.0
(0)
0.5
(0.02)
0.2
(0.008)
1.2
(0.047)
0.5
(0.02)
1.8
(0.071)
10.1
(0.398)
աղբյուր: Global climatology for Reggane, Algeria (2000 - 2015)[6]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 21,723 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 51,24 %, կանայք` համապատասխանաբար 48,76 %[7]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 75,9 %։ Տղամարդկանց մոտ գրագիտության մակարդակը կազմել է 85 %, կանանց մոտ` 66,3%[8]։ Ռեգգանի բնակիչների 6 %-ն ուներ բարձրագույն կրթություն, 15,6%-ը` միջնակարգ կրթություն[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алжир, Тунис, Марокко, Западная Сахара // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 142—143. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Регган // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — 459 с.
  3. Алжир. Справочная карта. Масштаб 1:3 500 000. М., ГУГК, 1980
  4. «Reggane, Algeria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Climate: Reggane» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Global climatology for Reggane, Algeria (2000 - 2015)». Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  7. «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
  8. «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգգան» հոդվածին։