Jump to content

Ռեգան Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգան Սմիթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումլողորդ
Երկիր ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 9, 2002(2002-02-09) (23 տարեկան)
ԾննդավայրLakeville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Հասակ՝171 սանտիմետր

Ռեգան Սմիթ (անգլ.՝ Regan Smith, փետրվարի 9, 2002(2002-02-09), Lakeville, Դակոտա շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի լողորդուհի, որը մասնագիտանում է թիկնալողում և բաթերֆլայ ոճի լողում: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և 6-ակի մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, աշխարհի գործող ռեկորդակիր 100 և 200 մետր մեջքի վրա և 4×100 մետր համակցված էստաֆետում:

Պատանեկան տարիքում տպավորիչ արդյունքների է հասել. Բուդապեշտում կայացած աշխարհի առաջին առաջնությունում 15-ամյա ամերիկուհին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել է յոթերորդ տեղը[1]։ Մեկ ամիս անց դարձել է Ինդիանապոլիսում կայացած աշխարհի տնային առաջնության կրկնակի հաղթող՝ հաղթելով 100 մ մեջքի վրա՝ պատանիների համաշխարհային ռեկորդով (59,11) և 200 մ մրցատարածություններում[2]։

Հաջորդ մրցաշրջանում նվաճել է առաջին մրցանակը մեծահասակների մրցումներում. Խաղաղ օվկիանոսի երկրների առաջնությունում 200 մ մրցատարածությունում գրավել է երրորդ տեղը[3]։

2019 թվականի Կվանջուում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է մրցույթի գլխավոր աստղերից մեկը. հունիսի 26-ին Ռեգանը նախ գերազանցել է իր պատանեկան աշխարհի ռեկորդը նախնական լողում 200 մ մեջքի վրա (2.06,01)[4], իսկ կիսաեզրափակչում նա սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ գերազանցելով իր տիտղոսակիր հայրենակցի՝ Միսսի Ֆրանկլինի ռեկորդային ժամանակը 0,71 վայրկյանով (2.03,35)[5]: Եզրափակչում Սմիթը կրկին գերազանց արդյունք է ցույց տվել (2.03, 69) և կարիերայում առաջին անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը[6]։ Առաջնության եզրափակիչ օրը Ռեգանը մասնակցել է 4×100 մ համակցված էստաֆետին և նվաճել երկրորդ ոսկե մեդալը, ինչպես նաև սահմանել է աշխարհի երկու ռեկորդ. 17-ամյա Սմիթը դարձել է առաջին կինը, ում հաջողվել է 58 վայրկյանից քիչ ժամանակում լողալ 100 մ մեջքի վրա (57,57)[7], իսկ ԱՄՆ-ի հավաքականը բարելավել է համաշխարհային նվաճումը 1,15 վայրկյանով (3,50,40)[8]։

Համաշխարհային ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար մրցատարածություն (50 մ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Մրցատարածություն Ժամանակ Փուլ Ամսաթիվ Մրցություն Վայր
1 200 մ մեջքի վրա 2.03,35[9][10] կե 26.07.2019 Աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Կվանջու, Հարավային Կորեա
2 100 մ մեջքի վրա 57,57[11][12] է 28.07.2019 Աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Կվանջու, Հարավային Կորեա
3 4×100 մ համակցվ․ էստ․ 3.50,40 ե 28.07.2019 Աշխարհի առաջնություն Հարավային Կորեա Կվանջու, Հարավային Կորեա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «17th FINA World Championships 2017 — Women 200m Backstroke — Final». FINA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  2. «6th FINA World Junior Swimming Championships 2017 — Results». FINA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  3. James Sutherland (2018 թ․ օգոստոսի 12). «Kathleen Baker Lowers 200 Back Pan Pac Record in 2:06.14». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  4. Spencer Penland (2019 թ․ հուլիսի 26). «Regan Smith Breaks World JR Record in 200 BK, 9th Fastest Performer All-Time». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  5. Spencer Penland (2019 թ․ հուլիսի 26). «17-Year-Old Regan Smith Shatters Missy Franklins's 200 Back World Record». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  6. Torrey Hart (2019 թ․ հուլիսի 27). «United States Wins 5 of 6 Golds on Day 7 to Grow Worlds Medal Table Lead». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  7. Reid Carlson (2019 թ․ հուլիսի 28). «Regan Smith Breaks 100 Backstroke World Record in 57.57 on 400 Medley Lead-Off». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  8. Karl Ortegon (2019 թ․ հուլիսի 28). «U.S. Women Smash World Record in 4×100 Medley Relay by 1.15 Seconds». SwimSwam. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  9. «18th FINA World Championships Gwangju (KOR): Women's 200m Backstroke Semifinal Results Summary» (PDF). FINA. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  10. "Australia's Kaylee McKeown smashes 200m backstroke world record". World Aquatics. March 10, 2023. Retrieved March 16, 2023.
  11. «18th FINA World Championships Gwangju (KOR): Women's 4x100m Medley Relay Final Heat 1 Results» (PDF). FINA. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  12. Lepesant, Anne (June 13, 2021). "Kaylee McKeown Drops 57.45 to Break Regan Smith's World Record in the 100 Back". SwimSwam. Retrieved June 23, 2021.