Ռեբեկա Սոլոմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Սոլոմոն
Ծնվել էսեպտեմբերի 26, 1832(1832-09-26)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 20, 1886(1886-11-20)[1] (54 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրդիմապատկեր
 Rebecca Solomon Վիքիպահեստում

Ռեբեկա Սոլոմոն (անգլ.՝ Rebecca Solomon, սեպտեմբերի 26, 1832(1832-09-26)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 20, 1886(1886-11-20)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), անգլիացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է Մեյեր Սոլոմոնը՝ գլխարկների խոշոր առևտրական, իսկ մայրը՝ Կատերին Լևին։ Ռեբեկան ընտանիքի ութ երեխաներից մեկն էր։ Նրա երկու եղբայրները՝ Աբրահամ Սոլոմոնը և Սիմեոն Սոլոմոնը ևս եղել են նկարիչներ։ Ընտանիքի մյուս 5 երեխաներն էին Ահարոնը, Բեթսին, Իսահակը, Էլենը և Սիլվեստրը։

Ռեբեկան նկարել սովորել է իր ավագ եղբայր Աբրահամից, որը ժանրային գեղանկարիչ էր, ավելի ուշ ընդունվել է Սփիթալֆիլդի նկարչական դպրոց։ Որոշ ժամանակ եղել է պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Միլլեի արվեստանոցի աշակերտներից։ Ռեբեկան նաև լավ ծանոթ է եղել Էդվարդ Բյորն-Ջոնսին, նույնիսկ կեցվածք է ընդունել նրա մի շարք նկարների համար։

1852 թվականին նկարչուհին առաջին անգամ հանդես է եկել Թագավորական ակադեմիայում, որտեղ հետագայում ցուցադրել է իր աշխատանքները մինչև 1869 թվականը։ Ցուցադրվել է նաև Դադլի պատկերասրահում և Համբարի ֆրանսիական պատկերասրահում։

Նկարչուհին հիմնականում ստեղծել է դիմանկարներ, ինչպես նաև ժանրային և պատմական կտավներ, մեծամասամբ քրիստոնեական թեմայով։ Նրա «Ընկերները կարիքի մեջ», «Սիրո ապարդյուն ջանքերը», «Տնային դաստիարակչուհի», «Սիրային ուղերձ» նկարներն իրենցից ներկայացնում են նաև պրեռաֆայելիտների համար տիպական, ժանրային իրավիճակներ, որոնք խրատ են պարունակում։

Մահացել է փողոցն անցնելիս՝ ընկնելով կառքի անիվների տակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прерафаэлизм: иллюстрированная энциклопедия / сост. И. Г. Мосин. — СПб, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Սոլոմոն» հոդվածին։