Ռեբեկա Հորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Հորն
Ծնվել էմարտի 24, 1944(1944-03-24)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրMichelstadt, Օդենվալդ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4][5]
Քաղաքացիություն Գերմանիա[6][7]
ԿրթությունHochschule für bildende Künste Hamburg?
Մասնագիտությունքանդակագործ, պարուսույց, կինոռեժիսոր, վիզուալ արտիստ, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, ուսուցչուհի, performance artist և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքrebecca-horn.de
 Rebecca Horn Վիքիպահեստում

Ռեբեկա Հորն (անգլ.՝ Rebecca Horn, մարտի 24, 1944(1944-03-24)[1][2][3][…], Michelstadt, Օդենվալդ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4][5]), գերմանացի արվեստագետ, որը հայտնի է ինստալյացիոն արվեստով, կինոռեժիսուրայով ու մարմնի փոփոխության արվեստի գործերով, ինչպիսին է «Միեղջյուրը», որն իրենից ներկայացնում է գլխամասից ուղղահայաց բարձրացող շատ մեծ եղջյուր ունեցող մարմնային կոստյում։ Հանդիսանում է Der Eintänzer (1978), La ferdinanda: Sonate für eine Medici-Villa (1982) և Buster's Bedroom (1990) կինոնկարների ռեժիսորը[10]։ Ներկայումս բնակվում և ստեղծագործում է Փարիզում և Բեռլինում[11]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Հորնը ծնվել է Գերմանիայի Միխելշտադտ քաղաքում 1944 թվականի մարտի 24-ին[12]։ Նկարել նրան սովորեցրել է ռումիանացի դաստիարակչուհին և նա տարվել է արտահայտչամիջոցներով նկարչությամբ, որովհետև այն բանավոր լեզվի նման սահմանափակող կամ պիտակավորող չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայում բնակվելը մեծապես ազդել է նկարչության նկատմամբ նրա սիրո վրա։ «Մենք չէինք կարող գերմաներեն խոսել․ գերմանացիներին ատում էին։ Մենք պետք է ֆրանսերեն և անգլերեն սովորեինք։ Մենք միշտ ճանապարհորդում էինք մեկ այլ տեղ, խոսում էին ինչ-որ այլ լեզվով։ Բայց ես ունեի ռումինացի դաստիարակչուհի, որն ինձ սովորեցրեց նկարել։ Ես ստիպված չէի նկարել գերմաներեն կամ ֆրանսերեն կամ անգլերեն։ Ես կարող էի պարզապես նկարել»։

Իր ուշ մանկության մեծ մասն անցկացրել է գիշերօթիկ դպրոցներում, իսկ տասնինը տարեկանում ըմբոստացել ծնողների՝ տնտեսագիտություն ուսումնասիրելու որոշման դեմ ու դրա փոխարեն անխընտրել արվեստ ուսումնասիրել։ 1963 թվականին հաճախել է Համբուրգի գեղարվեստի համալսարան[13], իսկ մեկ տարի անց ստիպված է եղել դուրս գալ այնտեղից, քանի որ թոքերի ծանր թունավորում էր ստացել։ «1964 թվականին ես 20 տարեկան էի և ապրում էի Բարսելոնայում, այն հյուրանոցներից մեկում, որտեղ դուք ժամով եք սենյակներ վարձում։ Ես աշխատում էի ապակե մանրաթելով, առանց դիմակի, քանի որ ոչ ոք չէր ասել, որ դա վտանգավոր է, և ես շատ հիվանդացա։ Մեկ տարի անցկացրել եմ առողջարանում։ Ծնողներս մահացան։ Ես բոլորովին միայնակ մնացի»[14]։

Առողջարանից դուրս գրվելուց հետո սկսել է փափուկ նյութերով աշխատել ու ստեղծել արձաններ, որոնք կրել են նրա հիվանդության ու երկար վերականգնման ազդեցությունը[11]։

Մինչև 1971 թվականը բնակվել է Համբուրգում, կարճ ժամանակ՝ 1971 - 1972 թվականներին՝ Լոնդոնում, իսկ 1973 թվականից ի վեր բնակվում է Բեռլինում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից մեկն է, որոնք միջազգային հեղինակություն են ձեռք բերել 1980-ական թվականներին[15]։ Զբաղվում է մարմնի նկարչությամբ, բայց նաև աշխատում տարբեր բնագավառներում, այդ թվում՝ փերֆորմանսումFinger Gloves»), ինստալյացիոն արվեստում, քանդակագործության մեջ (Tower of the Nameless Վիեննայում (1994), Concert in Reverse Մյունխենում (1997), Mirror of the Night Քյոլնում (1998), Concert for Buchenwald Վեյմարում (1999)) ու կինոնկարում[16], նաև բանաստեղծություններ է գրում։ Երբեմն նրա պոեզիան ազդեցություն է կրում իր աշխատանքից, շատ առիթներով այն ոգեշնչել է նրա աշխատանքը։ Երբ Հորնը վերադարձել է Համբուրգի ակադեմիս, շարունակել է փետուրներ օգտագործելով կոկոնանման իրեր պատրաստել ( Cockfeather (1971), Cockfeather Mask (1973), Cockatoo Mask (1973) և Paradise Widow (1975))։ Աշխատել է մարմնի լցոնված երկարացումներով («Unicorn», «Pencil Mask», «Feather Fingers») և պրոթեզավոր վիրակապերով։ Վաթսունականների վերջին սկսել է կատարողական արվեստ ստեղծել ու շարունակել է մարմնի երկարացումներ օգտագործել։

Հորնի աշխատանքներից շատերն ուսումնասիրում են ոսպնյակների գաղափարի երկիմաստությունները։ Կարելի է կարծել, թե մեծ երանգավոր ոսպնյակները միայն պաշտպանում և ծածկում են, բայց դրանք նաև ունեն անձի կամ կերպարի վրա ուշադրություն հրավիրելու ազդեցություն։ Դուրս նայելու և հետ նայելու պարադոքսը կիրառվել է նրա Թայբեյ 101 և Dialogue between Yin and Yang (2002) աշխատանքների մեջ, որոնք փոխհարաբերություններ են ստեղծում դիտողների, միջավայրի և քանդակների միջև՝ օգտագործելով պասիվ և ակտիվ էներգիաները խորհրդանշող հեռադիտակներ և հայելիներ[17]։

1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի առթիվ Հորնին հանձնարարվել է ստեղծել L'Estel Ferit պողպատե քանդակը։

Հորնի L'Estel Ferit քանդակը Բարսելոնայում

Նյու Յորքում ապրած տասը տարիների ընթացքում նկարահանել է խիստ պատմողական, լիամետրաժ ֆիլմեր[18], որոնցից են՝ 1978 թվականին նկարահանված Der Eintänzer, հետագա շրջանում՝ La Ferdinanda: Sonata for a Medici Villa և Buster's Bedroom կինոնկարները․ վերջինիս նկարահանման ընթացքում համագործակցել է Յաննիս Կունելլիսի հետ։

Ռեբեկա Հորնի մասին գրվել է The Glance of Infinity վերնագրով գիրք։ 2008 և 2009 թվականին հանդիսացել է ճապոնացի նկարիչ Մասանորի Հանդայի մենթորը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հարալդ Զեեմանը հրավիրել է Ռեբեկա Հորնին մասնակցել 1972 թվականին Կասելում անցկացված Documenta ժամանակակից արվեստի ցուցահանդեսին, վերջինս գործնականում անհայտ քսանութ տարեկան նկարիչ էր։ Իր առաջին անհատական ցուցահանդեսն անցկացրել է 1973 թվականին արևմտյան Բեռլինի Ռենե Բլոկ պատկերասրահում[11], որից հետո մասնակցել է Վենետիկի բիենալեին, Մյունստերի Քանդակագործության նախագծերին, Սիդնեյի բիենալեին և այն փոքրաթիվ արվեստագետներից է, որը չորս առանձին առիթներով ընտրվել է Documenta-ին մասնակցելու։ Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում անցկացված «Rebecca Horn: Diving through Buster's Bedroom» վերնագրով նրա անհատական ցուցահանդեսում ներկայացվել են տասնութ խոշոր մեքենայացված քանդակներ, որոնք վերաբերում են նկարչի Buster's Bedroom գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի թեմաներին և բովանդակությանը[19]։ 1993 թվականին Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կազմակերպվել է միջին կարիերայի հետահայաց ցուցադրություն, որն այնուհետև ցուցադրվել է նաև Վան Աբբե թանգարանում, Նոր ազգային պատկերասրահում, Թեյթի պատկերասրահում և այլուր։ 2005 թվականին Լոնդոնի Հեյվարդ պատկերասրահը կազմակերպել է Ռեբեկա Հորնի համապարփակ հետահայաց ցուցադրությունը, որին զուգընթաց Սուրբ Պողոսի տաճարում ցուցադրվել է հեղինակի Moon Mirror ստեղծագործությունը[20]։

Հանրային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորնի ստեղծագործություններն ընդգրկված են ամբողջ աշխարհի խոշոր հանրային հավաքածուներում, որոնց թվում են՝

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի «Քարնեգի Ինթերնեշնլ» ցուցահանդեսում The Hyra Forest/Performing: Oscar Wilde վերնագրով աշխատանքի համար Հորնն արժանացել է Քարնեգիի մրցանակի[28]։ 1992 թվականին դարձել է հեղինակավոր «Գոսլարեր Կայսրինգ» մրցանակն ստացած առաջին կինը, ինչպես նաև տեխնոլոգիայի և արվեստի ոլորտում ձեռքբերումների համար արժանացել «Կառլսրուե մեդիա արվեստի մրցանակին»[11]։ 2010 թվականին քանդակագործության ոլորտում արժանացել է Praemium Imperiale մրցանակին, իսկ 2011 թվականին Փարիզի ճարտարապետության ակադեմիայի կողմից՝ «Պլաստիկ արվեստի մեծ մեդալի»[29]։ 2012 թվականին Հորնն ստացել է «Ավստրիական շքանշան գիտության և արվեստի համար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Rebecca Horn (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Rebecca Horn — 2008.
  4. 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  5. 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/rebecca-horn
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://rkd.nl/nl/explore/artists/125279
  8. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  9. https://www.kassel.de/buerger/rathaus_und_politik/rund-ums-rathaus/ehrungen-und-preise/preise-der-stadt/arnold-bode-preis.php
  10. Brenson, Michael. Buster Keaton Inspires a Spooky German Film. The New York Times. 4 November 1990
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Rebecca Horn». Guggenheim. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. "Rebecca Horn: Biography", Ro Gallery, Retrieved 13 November 2014.
  13. "Rebecca Horn Biography" Արխիվացված 16 Հոկտեմբեր 2017 Wayback Machine, Rebecca Horn, Retrieved 13 November 2014.
  14. «The Bionic Woman». The Guardian. 2005.
  15. Rebecca Horn, Concert for Anarchy (1990) Արխիվացված 2011-07-10 Wayback Machine Tate Collection.
  16. Lisa Gabrielle Mark (ed.). WACK! Art and the Feminist Revolution. Cambridge, Massachusetts: MIT Press. էջ 247.
  17. Publicly posted material, Floor 89, Taipei 101. 2007-08-17.
  18. Rebecca Horn: Rebellion in Silence Dialogue between Raven and Whale, 31 October 2009 – 14 February 2010 Museum of Contemporary Art Tokyo.
  19. Rebecca Horn: Diving through Buster's Bedroom, 2 October 1990 – 6 January 1991 MOCA, Los Angeles.
  20. Rebecca Horn: Bodylandscapes, 26 May – 29 August 2005 Արխիվացված 28 Ապրիլ 2012 Wayback Machine Hayward Gallery, London.
  21. "Rebecca Horn: Work in Progress", Harvard Art Museums, Retrieved 31 January 2015.
  22. "The Collection – Rebecca Horn", Museum of Modern Art, Retrieved 13 November 2014.
  23. "Rebecca Horn", Museum of Contemporary Art, Los Angeles, Retrieved 13 November 2014.
  24. "Works by Rebecca Horn" Արխիվացված 29 Նոյեմբեր 2014 Wayback Machine, San Francisco Museum of Modern Art, Retrieved 13 November 2014.
  25. "Works by Rebecca Horn", Art Gallery of New South Wales, Retrieved 13 November 2014.
  26. "Concert for Anarchy", Tate, Retrieved 13 November 2014.
  27. 27,0 27,1 27,2 27,3 "Press Release: Rebecca Horn", Sean Kelly Gallery, Retrieved 13 November 2014.
  28. Roberta Smith (2 July 1993), Fountains of Mercury, a Piano Spitting Out Keys: Sculpture as Dramas The New York Times.
  29. Rebecca Horn: Ravens Gold Rush, 28 October – 3 December 2011 Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine Sean Kelly Gallery, New York.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Հորն» հոդվածին։