Jump to content

Ռեբեկա Գոլդշթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Գոլդշթեյն
անգլ.՝ Rebecca Goldstein
Ծնվել էփետրվարի 23, 1950(1950-02-23)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՈւայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, կենսագիր, վիպասան և կլասիցիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Բերնարդ քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՌատգերսի համալսարան, Բրանդեյսի համալսարան, Trinity College?, Կոլումբիայի համալսարան և Բերնարդ քոլեջ
Պարգևներ
ԱմուսինՍտիվեն Փինկեր
ԶավակներYael Goldstein Love?
Կայքrebeccagoldstein.com
 Rebecca Goldstein Վիքիպահեստում

Ռեբեկա Նյուբերգեր Գոլդշթեյն (փետրվարի 23, 1950(1950-02-23)[1], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի փիլիսոփա, վիպասան և ճանաչված մտավորական։ Նա գրել է տասը գիրք՝ ներառյալ գեղարվեստական և ոչ գեղարվեստական ստեղծագործություններ։ Գոլդշտեյնը Փրինսթոնի համալսարանից փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել։ Նրան հաճախ դասում են այնպիսի վիպասանների շարքում, ինչպիսիք են Ռիչարդ Փաուերսը և Ալան Լայթմանը, որոնք ստեղծում են գեղարվեստական գործեր․ վերջիններս գիտության բնագավառում տեղեկատվական և ուսուցանող գրականություն են ստեղծում[7][8]։

Նրա երեք ոչ գեղարվեստական աշխատանքներում նա ընդգծել է փիլիսոփայական ռացիոնալիզմի հանդեպ իր հակվածությունն ու այն համոզմունքը, որ փիլիսոփայությունը, ինչպես գիտությունը, առաջընթաց է գրանցում, և որ գիտական առաջընթացը նույնպես սատարում է փիլիսոփայական վարկածներին[9]։

Նա աստիճանաբար իր զրույցներում և հարցազրույցներում սկսել է խորանալ այն գաղափարում, որը անվանել է «գործունեության տեսություն», որպես ավանդական ունիտարիզմի այլընտրանք[10][11]։ Այս տեսությունը նրա «գործունեության քարտեզ» գաղափարի զարգացում է, որը նախապես ներկայացվել էր նրա «Մտածողություն–Մարմին» վեպում։ Գործունեության քարտեզը լայնորեն ընդունվել է մշակութային քննադատության[12][13], հոգեբանության[14] և վարքագծային տնտեսագիտության տարբեր բնագավառներում[15]։

Գոլդշթեյնը ՄակԱրթուրի մրցանակակիր է, և ստացել է Ազգային Հումանիտար Գիտությունների Մեդալը[16] և Ազգային Հրեական Գրքի Մրցանակը:

Վաղ կյանքը և կրթությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդշթեյնը, (Ռեբեկա Նյուբերգեր), մեծացել է Նյու Յորքի Վայտ Փլեյնս քաղաքում։ Նա ծնվել է ուղղափառ հուդայականություն դավանող  ընտանիքում։ Նա ունի մեկ ավագ եղբայր, որը ուղղափառ ռաբբի է, և մեկ կրտսեր քույր՝ Սարա Սթեռն։ Ավագ քույրը՝ Մինդա Բարենհոլցը, մահացել է 2001 թվականին։ Նա իր բակալավրիատային ուսումը ստացել է Նյու Յորքի Սիթի քոլեջում և Բառնարդ քոլեջում[17], որտեղ ավարտել է որպես ճառախոս 1972 թվականին։ Փրինսթոնի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալուց հետո, որտեղ նա ուսանել է Թոմաս Նեգելի հետ և պաշտպանել է «Կրճատում, ռեալիզմ և մտքի հարցերը» թեմայով դիսերտացիա, նա վերադարձել է Բառնարդ որպես փիլիսոփայության պրոֆեսոր[18]։

1983 թվականին Գոլդշթեյնը հրապարակեց իր առաջին վիպակը՝ «Մտածողություն-Մարմին հակամարտություն» վերնագրով, որը լուրջ-կատակերգական պատմություն է զգացմունքի և ինտելեկտի հակամարտության մասին՝ միաժամանակ անդրադառնալով մաթեմատիկայի էականության բնույթին, բանիմաց կանանց բախվող մարտահրավերներին և հրեական ավանդույթին ու ինքնությանը։ Գոլդշթեյնը նշել է, որ գիրքը գրել է «իրական կյանքը» ներդնելու մտավոր պայքարի մեջ։ «Կարճ ասած՝ ես ուզում էի գրել փիլիսոփայական մոտեցմամբ ստեղծված վեպ»[19]։

Նրա երկրորդ վիպակը՝ «Մտածող կնոջ խոր ամառային սերը» (1989), նույնպես ակադեմիական ստեղծագործություն էր[20]։ Իսկ նրա երրորդ վիպակը՝ «Սև քույրը» (1993), ներկայացնում էր Ուիլյամ Ջեյմսի կյանքի ընտանիքային և մասնագիտական խնդիրների գեղարվեստական վերհանումը։ Այնուհետև նա հրապարակեց կարճ պատմությունների ժողովածու՝ «Տարօրինակ գրավչություններ» (1993), որն արժանացավ Ազգային հրեական պատվոգրի և Նյու Յորք Թայմսի տարվա նշանավոր գրքի տիտղոսի[21]։ Այս ժողովածուի երկու պատմություններում ներկայացված գեղարվեստական մայրը, դուստրը և թոռնուհին դարձան[22] Գոլդշթեյնի հաջորդ վիպակի՝ «Մազել»-ի (1995) գլխավոր կերպարները, որը շահեց Ազգային Հրեական գրքի մրցանակը[23] և 1995 թվականի Էդվարդ Լյուիս Վալանտի մրցանակը։


1996 թվականին ՄակԱրթուրի մրցանակակիր դառնալուն հաջորդեց «Լույսի հատկություններ» (2000) վիպակը, որը հոգիների, սիրո, դավաճանության և քվանտային ֆիզիկայի մասին պատմություն է։ Նրա վերջին վեպը «Աստծո գոյության 36 փաստարկ» (2010) է,[8] որը անդրադառնում է կրոնի և պատճառաբանության շուրջ ընթացող վեճերին՝ ներկայացնելով հոգեբանության պրոֆեսորի պատմությունը, ով գրել է աթեիստական բեսթսելլեր, բայց նրա կյանքը կրոնական թեմաների աշխարհիկ մեկնաբանությունների կենտրոն էր[8]։ Ամերիկայի ազգային հանրային ռադիո ընտրել է այն որպես 2010 թվականի «հինգ սիրելի գրքերից մեկը»,[24] իսկ “The Christian Science Monitor” թերթը այն անվանել է 2010 թվականի լավագույն գեղարվեստական ստեղծագործությունը[25]։

Գոլդշթեյնը գրել է երկու կենսագրական աշխատանք՝ «Անվերջություն՝ Կուրտ Գեդելի ապացույցը և պարադոքսը» (2005) և «Դավաճանելով Սպինոզային՝ այն ապստամբ հրեան, որը մեզ վերադարձրեց արդիությունը» (2006)։ «Դավաճանելով Սպինոզային» գրքում համադրված են նրա հրեական գաղափարների, պատմության և ինքնության նկատմամբ շարունակական հետաքրքրությունը, ինչպես նաև դեպի աշխարհիկություն, մարդկայնություն և աթեիզմ կենտրոնացած աճող հետաքրքրությունը։ Գոլդշտեյնը ասել է, որ այդ գիրքը երրորդ գիրքն է, որ հրապարակել է, բայց առաջինն է, որի մեջ նա կատարեց երկար սպասված և անդառնալի քայլ՝ մեկտեղելով իր մասնավոր և հասարակական եսերը[26]։ «Աստծո գոյության 36 փաստարկները՝ գեղարվեստական ստեղծագործություն» գրքի հետ միասին, այն Գոլդշթեյնին դարձրեց հումանիտար շարժման առաջատար գործիչ, որը մաս էր կազմում «նոր նոր աթեիստների» ալիքի՝ առանձնանալով ավելի համախմբող կոչերով և կանացի ավելի մեծ ներկայացվածությամբ։[27]։

2014 թվականին Գոլդշթեյնը հրապարակեց «Պլատոնը Գուգլոմեքսում. Ինչու փիլիսոփայությունը չի հեռանա» գիրքը, որը ուսումնասիրում է փիլիսոփայության պատմական արմատներն ու դրա ժամանակակից նշանակությունը։

Բարնարդից բացի, Գոլդշթեյնը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում, Ռադգերսի համալսարանում և Թրինիթի քոլեջում (Հարթֆորդ, Կոնեկտիկուտ), իսկ 2014 թվականից ի վեր նա եղել է[28] a Լոնդոնում գտնվող Հումանիտար Գիտությունների Նոր Համալսարանի կարճաժամկետ դասավանդման հրավիրված պրոֆեսոր։2016 թվականին նա եղել է Նյու Յորքի համալսարանի անգլերեն բաժնում կարճաժամկետ դասավանդման հրավիրված պրոֆեսոր։[29] 2011 թվականին նա Թաների դասախոսություններն է կարդացել մարդկային արժեքների մասին Եյլի համալսարանում՝ «Հին վեճը. Փիլիսոփայություն և գրականություն» թեմայով։ Նա աշխատում է Համաշխարհային տնտեսական համաժողովի արժեքների խորհրդում[30] և Ամերիկայի աշխարհիկ կոալիցիայի խորհրդատվական խորհրդում[31]։

Գոլդշթեյնի ստեղծագործությունները հայտնվել են նաև մի շարք խմբագրված գրքերում, ինչպես նաև թերթերում՝ ինչպիսիք են The Atlantic, The Chronicle of Higher Education, The New York Times Book Review, The New York Review of Books, The New Republic, The Wall Street Journal, Huffington Post, Tikkun, Commentary և բլոգի ձևաչափով The Washington Post-ի «On Faith» բաժնում[32][33]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդշթեյնի առաջին ամուսնությունը 1969 թվականին էր ֆիզիկոս Շելդոն Գոլդշտեյնի հետ,[34] իսկ ամուսնալուծվել են 1999 թվականին[34]։ Նրանք նովելիստ Յաել Գոլդշտեյն Լավի և բանաստեղծ Դանիել Բլաուի ծնողներն են։ 2006 թվականին Լուկ Ֆորդի հետ ունեցած հարցազրույցում Գոլդշտեյնը ասել է.

«Ես մեծացել եմ ուղղափառների ընտանիքում։ Ամուսինս ուղղափառ րր։ Քանի որ չուզում էի երեխաներիս առջև կեղծավոր լինել, ես ամեն ինչ թողեցի այնպես, ինչպես կար։ Ես կոտրվել էի, ինչպես ռուսական վեպի հերոս։ Դա շարունակվեց համալսարանում։ Ես հիշում եմ, որ դուրս եկա միստիկայի մասին դասից, արցունքներն աչքերիս, քանի որ ես հրաժարվել էի Աստծուց։ Դա երևի իմ վերջին կրոնական պոռթկումն էր։ Այնուհետև դա անցավ, և ես դարձա երջանիկ փոքր աթեիստ»։

2007 թվականին Գոլդշտեյնը ամուսնանում է ճանաչված կոգնիտիվ հոգեբան Սթիվեն Պինքերի հետ[35]:

Մրցանակները և անդամակցությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվականին Ազգային հումանիտար գիտությունների մեդալ (ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Սպիտակ տանը Նախագահ Բարաք Օբամայի կողմից)[36]
  • 2014 թվականին Ռիչարդ Դոքինզի անվան մրցանակ[37]
  • 2013 թվականին "Montgomery"-ի անդամ, Դարթմութի քոլեջ[38]
  • “Moment” ամսագրի ստեղծագործական մրցանակ[39]
  • 2012 թվականին "Franke Visiting"-ի անդամ, Ուիթնի Հումանիտար Գիտությունների կենտրոն, Եյլի համալսարան[40]
  • «Տարվա հումանիստ» մրցանակ. շնորհվել է 2011 թվականի ապրիլին Ամերիկյան հումանիստների ասոցիացիայի կողմից[41]
  • «Ազատամտական հերոսուհի» մրցանակ. շնորհվել է 2011 թվականի հոկտեմբերին Freedom from Religion հիմնադրամի կողմից[42]
  • 2011 թվականին Miller գիտնական, Սանտաֆե համալսարան[43]
  • 2010 թվականի լավագույն գեղարվեստական ​​գիրք («Աստծո գոյության 36 փաստարկ. գեղարվեստական ​​գործ»), Christian Science Monitor[25]
  • Հումանիզմի դափնեկիր, շնորհվել է Հումանիզմի միջազգային ակադեմիայի կողմից, 2008 թվականին[44]
  • Ռադքլիֆի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի անդամ Հարվարդի համալսարանում, 2006֊2007[45]
  • Գուգենհայմի մրցանակակիր, 2006–2007[46]
  • «Կորետ» Հրեական Գրքի Մրցանակ հրեական մտածողության մեջ[47] 2006, «Դավաճանել Սպինոզային. ուրացող հրեան, ով մեզ արդիականություն տվեց» գրքի համար
  • Արվեստի և Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի անդամ, 2005[48]
  • ՄակԱրթուրի մրցանակակիր, 1996[49]
  • Ազգային Հրեական Գրքի Մրցանակ, 1995, «Մազել» գրքի համար[23]
  • Էդվարդ Լյուիս Վալանտի մրցանակ, 1995, «Մազե» գրքի համար[50]
  • "Whiting" մրցանակ, 1991[51]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Thirty-Six Arguments for the Existence of God: A Work of Fiction (2010)
  • Properties of Light: A Novel of Love, Betrayal, and Quantum Physics (2000)
  • Mazel (1995)
  • The Dark Sister (1993)
  • The Late-Summer Passion of a Woman of Mind (1989)
  • The Mind-Body Problem (1983)

Կարճ պատմություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Strange Attractors: Stories (1993)

Ոչ գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Plato at the Googleplex: Why Philosophy Won't Go Away (2014)
  • Betraying Spinoza: The Renegade Jew Who Gave Us Modernity (2006)
  • Incompleteness: The Proof and Paradox of Kurt Gödel (2005)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #121004465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  3. https://www.macfound.org/fellows/534/
  4. http://secularsites.net/AAA-live/richard-dawkins-award-presentation/
  5. https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals
  6. https://www.hartford.edu/academics/schools-colleges/arts-sciences/academics/departments-and-centers/greenberg-center-for-judaic-studies/edward-Lewis-Wallant-award.aspx
  7. Lightman, Alan (2003 թ․ մարտի 15). «Art That Transfigures Science». The New York Times.
  8. 1 2 3 Schillinger, Liesl. «Prove It». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  9. Anthony, Andrew (2014 թ․ հոկտեմբերի 19). «Rebecca Newberger Goldstein: "Science is our best answer, but it takes a philosophical argument to prove that"». The Observer via The Guardian.
  10. «Feminism, Religion, and 'Mattering'». www.secularhumanism.org. 2019 թ․ հուլիսի 26.
  11. «The Machinery of Moral Progress: An Interview with Rebecca Newberger Goldstein – TheHumanist.com». 2014 թ․ օգոստոսի 27.
  12. Grossberg, Lawrence (1992). We Gotta Get Out of This Place: Popular Conservatism and Postmodern Culture. Routledge.
  13. Grossberg, Lawrence (2010). Cultural Studies in the Future Tense. Duke University Press.
  14. Kashak, Ellyn (2013). «The Mattering Map: Integrating The Complexities of Knowledge, Experience and Meaning». Psychology of Women Quarterly. 37 (4): 436–443. doi:10.1177/0361684313480839. S2CID 144899088.
  15. Loewenstein, Meine, G., K. "On Mattering Maps" in Understanding Choice, Explaining Behavior: Essays in Honour of Ole-Jørgen Skog, Jon Elster, Olav Gjelsvik, Aanund Hyland, and Karl Moene (Eds.). Oslo, Norway: Oslo Academic Press. էջեր 153–175.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Rebecca Newberger Goldstein». National Endowment for the Humanities. 2015 թ․ սեպտեմբերի 2.
  17. «Our Lab | Barnard Year of Science». yearofscience.barnard.edu. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Biographical Sketch». www.rebeccagoldstein.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  19. «Rebecca Goldstein web site». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 7-ին.
  20. Reichel, Sabine (1989 թ․ մայիսի 21). «Of Jews and Germans: The Conflict Unresolved : THE LATE-SUMMER PASSION OF A WOMAN OF MIND». Los Angeles Times.
  21. Goldstein, Rebecca (1993). Strange Attractors: Stories. Viking.
  22. Dickstein, Lore (1995 թ․ հոկտեմբերի 29). «World of Our Mothers». The New York Times.
  23. 1 2 «Past Winners». Jewish Book Council (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  24. McAlpin, Heller (2010 թ․ նոյեմբերի 23). «People Are Talking About These Five Books». National Public Radio.
  25. 1 2 Kehe, Marjorie (2010 թ․ դեկտեմբերի 1). «Best books of 2010: fiction». The Christian Science Monitor.
  26. Rebecca Newberger Goldstein (2015 թ․ դեկտեմբերի 22). «Flourishing in the Company of Like-Minded People». The Humanist.
  27. Jacoby, Susan. «Atheists – naughty and nice – should define themselves». The Washington Post.
  28. Sage Center for the Study of the Mind, "Distinguished Fellows for 2013-2014 Արխիվացված 2018-06-12 Wayback Machine"
  29. «"Rebecca Newberger Goldstein Named 2014 National Humanities Medal Recipient». New York University. 2015 թ․ սեպտեմբերի 3.
  30. «Global Future Councils». World Economic Forum.
  31. Board
  32. «Articles, Chapters & Stories – Rebecca Newberger Goldstein». www.rebeccagoldstein.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-10-ին. Վերցված է 2025-01-19-ին.
  33. «Rebecca Goldstein». www.faithstreet.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  34. 1 2 Luke Ford, "Interview with Novelist Rebecca Goldstein - The Mind-Body Problem", conducted by phone April 11, 2006, transcript posted at lukeford.net
  35. Crace, John (2008 թ․ հունիսի 17). «Interview: Harvard University's Steven Pinker». The Guardian. London.
  36. «President Obama Awards 2014 National Humanities Medal». National Endowment for the Humanities. 2015 թ․ սեպտեմբերի 2.
  37. "Rebecca Goldstein receives the Richard Dawkins Award at the Atheist Alliance of America convention
  38. «Rebecca Goldstein | The Montgomery Fellows». montgomery.dartmouth.edu. 2017 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  39. «Rebecca Newberger Goldstein». Moment Magazine - The Next 5,000 Years of Conversation Begin Here (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  40. «Romancing Spinoza | Whitney Humanities Center». whc.yale.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  41. «Rebecca Newberger Goldstein: secular humanist with a soul». The Christian Science Monitor. 2011 թ․ հունիսի 10. ISSN 0882-7729. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  42. Seering, Lauryn (2011 թ․ ապրիլ). «Rebecca Newberger Goldstein – Freedom From Religion Foundation». ffrf.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  43. «The Miller Scholarship | Santa Fe Institute». www.santafe.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  44. «Redirect». www.secularhumanism.org.
  45. «Fellows – Radcliffe Institute of Advanced Study». Radcliffe Institute of Advanced Study. 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  46. «Jim Simon Guggenheim Memorial Foundation – Fellows». Jim Simon Guggenheim Memorial Foundation. 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  47. «Koret Foundation -». Koret Foundation.
  48. «Book of Members, 1780–2010: Chapter G» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
  49. «Rebecca Goldstein – MacArthur Foundation». www.macfound.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  50. «Edward Lewis Wallant Award | University of Hartford». www.hartford.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  51. «Rebecca Newberger Goldstein bio». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12-ին.
Վիիքպահեստ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Գոլդշթեյն» հոդվածին։