Ռեակտիվ հրաձգային զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեակտիվ հրաձգային զենք, հրետանային զենքի տեսակ, որի խոցման միջոցները դուրս են նետվում հենց արկի վրա տեղադրված շարժիչի ռեակտիվ քարշուժի հաշվին։ ժամանակակից ռեակտիվ հրաձգային զենքի դասին են պատկանում համազարկային կրակի վերգետնյա (հակառակորդի կենդանի ուժի, կրակի միջոցների և պաշտպանական կառույցների ոչնչացման համար), ավիացիոն (մերձավոր օդային մարտի ժամանակ և վերգետնյա նպատակակետերի խոցման համար) և ծովային (վերջրյա նավերի վրա տեղադրված հականավային զենք) ռեակտիվ համակարգերը։ Ռեակտիվ շարժման սկզբունքի օգտագործումը հնարավորություն է տալիս կրակոցի ժամանակ խուսափել ետհարվածից։ ԽՍՀՄ-ում ռեակտիվ հրաձգային զենքը ստեղծվել է 1930-ական թվականներին։ Լայնորեն կիրառվել է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում (տես նաև Հրազեն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։