Ռեակտիվ դիմադրություն
Ռեակտիվ դիմադրություն (< ռե․․․ և լատ․ activus– գործուն, գործարար), փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության մաս, որը բնութագրում է շղթայի ունակության և ինդուկտիվության տարրերի փոփոխական հոսանքին դիմադրելու հատկությունը։ Չափվում է օհմ–երով և նշանակվում կամ :
Կարող է լինել ինդուկտիվ՝ կամ ունակային՝ , որտեղ -ն հոսանքի անկյունային հաճախականությունն է, –ը՝ շղթայի ինդուկտիվությունը, -ն՝ ունակությունը։
Հաջորդաբար միացված ինդուկտիվությամբ և ունակությամբ չճյուղավորված շղթայի ռեակտիվ դիմադրությունը հավասար է՝ ։
Ռեզոնանսային հաճախականության դեպքում՝ և ։
Ակտիվ և լրիվ դիմադրություններով շղթայում ռեակտիվ դիմադրությունy հավասար է՝ : դեպքում (կորուստներ չկան) ։
Շղթայում ռեակտիվ դիմադրության առկայությունը առաջ է բերում ֆազերի շեղում լարման և հոսանքի միջև։ Շղթայում ֆազի շեղման անկյունը՝ :
Ռեակտիվ դիմադրությունը պատկերվում է փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 615)։ |