ՌեԱնիմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՌեԱնիմանիա
Տեսակկինոփառատոն
ՎայրՀայաստան Հայաստան Երևան
Ժամանակամիջոցաշուն

ՌեԱնիմանիա (անգլ.՝ ReAnimania), ամենամյա հայկական միջազգային կինոփառատոն՝ նվիրված անիմացիոն ֆիլմերին։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լավագույն լիամետրաժ ֆիլմ»
  • «Լավագույն կարճապետրաժ ֆիլմ»
  • «Լավագույն փաստագրական աշխատանք»
  • «»Լավագույն կրթական ֆիլմ (2010 թվականին միացել է «Լավագույն հեռուստատեսային/գովազդային ֆիլմ» անվանակարգին)
  • «Լավագույն հեռուստատեսային/գովազդային ֆիլմ»(2010 թվականին միացել է Լավագույն հեռուստաատեսային ծրագիր անվանակարգին)
  • «Լավագույն երաժշտական հոլովակ»
  • «Երեխաների կարծիքով լավագույն ֆիլմ»

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է Երևանում՝ 2009 թվականին, սակայն դրա գաղափարը ծնվել էր պաշտոնական բացումից դեռ երեք տարի առաջ։

«ReAnimania» փառատոնի հիմնական առաքելությունը կայանում էր անիմացիոն արվեստը զարգացնելու և նոր սերնդի միջազգային մակարդակի նկարիչ-անիմատորներ դաստիարակելու մեջ։ Նպատակ կար ստեղծելու մի հարթակ, որտեղ հնարավոր կլիներ ցուցադրել հայ անիմատորների աշխատանքները և ամբողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը։ Փառատոնի ընթացքում իրականացվում են ցուցադրություններ, սեմինարներ, վարպետական դասընթացեր և քննարկումներ։ Հետագայում պլանավորվում է բացել անիմացիային նվիրված թանգարան։ Մրցույթին ներկայացված ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջան քաղաքում։ ՌեԱնիմանիան համագործակցում է «Անսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Շտուտգարտի կինոփառատոնի, «Aardman Studio»-ի, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ[1]։

Անցկացված և անցկացվող փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]