Ռաֆ ընդ Ռեդի
| Ռաֆ ընդ Ռեդի | |
|---|---|
| Տեսակ | census-designated place in the United States? և Միկրոպետություն |
| Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
| Երկիր | |
| Վարչատարածք | Նևադա շրջան |
| ԲԾՄ | 578 մետր |
| Մակերես | 8,217739 կմ²[1] և 8,210351 կմ² (ապրիլի 1, 2010)[2] |
| Ձևավորում | 1850 |
| 39°13′49″N 121°08′06″W / 39.230277777778°N 121.135°W | |
![]() | |
![]() | |
Ռաֆ ընդ Ռեդի (անգլ.՝ Rough and Ready), վիճակագրորեն առանձնացված տեղանք Նևադայի շրջանում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Անկախ պետություն 1850 թվականի ապրիլի 7-ից հուլիսի 4-ը։ Բնակավայրի անվանումը բառացի թարգմանվում է որպես «Կոպիտ և պատրաստ», ինչի կապակցությամբ այն հաճախ հայտնվում է անսովոր տեղանունների ցանկում[3]։
Ռաֆ ընդ Ռեդին գտնվում է SR20 մայրուղու վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 578 մետր է, տարածքը՝ 8,21 կմ²[4], հեռախոսային կոդը՝ 530։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիայի ոսկու տենդի առաջին տարիներին՝ 1849 թվականի սեպտեմբերին, Վիսկոնսինի ոսկի որոնողներն այդտեղ ճամբար են դրել: Նրանք Rough and Ready Company ընկերության աշխատակիցներն էին։ Նրանց ղեկավարը Աբսալ Թաունսենդն էր (1810-1888), որը ԱՄՆ բանակի նախկին կապիտան էր՝ այդ ժամանակ նոր ավարտված ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ, որտեղ նա ծառայել էր գեներալ Զաքարի Թեյլորի հրամանատարության ներքո: Թեյլորը, որն ուներ Old Rough and Ready (Ռաֆ ընդ Ռեդի) մականունը, դրանից կես տարի առաջ (1849 թվականի մարտի 4) դարձել էր ԱՄՆ 12-րդ նախագահը[5]։
Հանքագործներից մեկը գնացել է դեպի առվակը լվացվելու և այնտեղ գտել ոսկե բնակտոր։ Այնուհետև խումբը ոչ մի տեղ չի շարժվել, հիմնել է մշտական բնակավայր և սկսել ոսկու արդյունահանումը։ Թաունսենդը Նոր բնակավայրն անվանել է Ռաֆ ընդ Ռեդի։ Հաջորդ տարի հետախույզները, դժգոհ լինելով այն հարկերից, որոնցով պետությունը հարկել էր իրենց գործունեությունը, որոշել են ազատվել դրանցից՝ առանձնանալով ԱՄՆ-ից և հռչակելով սեփական հանրապետությունը։ 1850 թվականի ապրիլի 7-ին նրանք պաշտոնապես հայտարարել են իրենց սեփական պետության՝ Great Republic of Rough and Ready-ի ստեղծման մասին՝ Աբսալոմ Թաունսենդին ընտրելով նախագահ։ Սակայն, արդեն նույն թվականի հունիսին նորաստեղծ հանրապետության բնակիչները անհարմարություն են զգացել. ամբողջ երկիրը պատրաստվում էր նշել հուլիսի 4-ը, բայց նրանք ոչնչի չէին պատրաստվում, քանի որ այլևս որևէ կապ չունեին Միացյալ Նահանգների հետ: Ավելին, մոտակա քաղաքում՝ Նևադա Սիթիում, հանքագործներին հրաժարվել են ալկոհոլ վաճառել, քանի որ նրանք «օտարերկրացիներ» են: Դրա հետ կապված՝ նույն թվականի հուլիսի 4-ին ընդհանուր ժողովում որոշվել է մտնել Միացյալ Նահանգների կազմի մեջ, և այդ որոշումն անմիջապես կյանքի է կոչվել: Այնուամենայնիվ, որոշ աղբյուրների համաձայն՝ բնակավայրը միայն 1948 թվականին է իրավաբանորեն միացել ԱՄՆ-ին[6]։
1851 թվականի փետրվարին (կամ հուլիսին) Ռաֆ ընդ Ռեդիում բացվել է փոստային բաժանմունք, փոստային ինդեքս՝ 95975։ Առաջին փոստապետը Մարկուս Նաթինգն է եղել[7]։ Այն չի գործել մի քանի ամիս 1855 թվականին, մի քանի ամիս 1913 թվականին և 1942-1948 թվականներին։ ԱՄՆ փոստային ծառայությունը բնակիչներից պահանջել է իրենց աշխատանքը պարզեցնելու համար փոխել իրենց բնակավայրի անունը Ռաֆ կամ Ռեդի, սակայն նրանք հրաժարվել են[3]։
1980-ականների կեսերին բնակավայրը հասել է SR20 մայրուղի, ինչը մեծապես նպաստեցլ է զբոսաշրջիկների հոսքին դեպի այդտեղ: Ռաֆ ընդ Ռեդիի տեսարժան վայրերից մնացել է 1850-ական թվականների կառուցված երեք շենք, ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է «սեփական անկախության օրը»:
Այժմ բնակավայրը Կալիֆոռնիայի ազգային տեսարժան վայրերից է։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռաֆ ընդ Ռեդիում բնակվում էր 963 մարդ։ Ռասսայական կազմ՝
- սպիտակամորթ ամերիկացիներ՝ 92 %
- սևամորթներ և աֆրոամերիկացիներ՝ 0,3 %
- հնդկացիներ՝ 0,6 %
- ասիացիներ՝ 1,7 %
- խաղաղօվկիանոսյան կղզիների բնիկներ՝ 0,6 %
- այլ ռասսաներ՝ 1,1 %
- խառը ցեղեր՝ 3.6 %
- լատինաամերիկացիներ (ցանկացած ռասսայի)՝ 5.8 %
Կար 262 ընտանիք, 428 տնային տնտեսություն, որոնց 22,2 %-ում ապրում էին 18 տարեկանից ցածր երեխաներ, 47,4 %-ը ներկայացնում էին համատեղ ապրող հետերոսեքսուալ զույգեր, 7,2%-ը՝ ընտանիքի կին ղեկավար՝ առանց ամուսնու, 6,5 %-ը՝ ընտանիքի տղամարդ ղեկավար՝ առանց կնոջ, 7,7%-ը՝ համատեղ ապրող հետերոսեքսուալ զույգեր, որոնք, սակայն, պաշտոնապես ամուսնացած չեն, 0,5%-ը՝ միասեռ զույգեր (պաշտոնական ամուսնության մեջ կամ առանց դրա)։ Տնային տնտեսության միջին չափը կազմել է 2.25 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը՝ 2.77 մարդ։ Տարիքային բաշխումը.
- մինչև 18 տարեկան՝ 16.6 %
- 18-24՝ 6,2 %
- 25-44՝ 19,1 %
- 45-64՝ 40 %
- 65 տարեկանից բարձր՝ 18.1 %
Բնակչի միջին տարիքը եղել է 49,5 տարեկան։ 100 իգական սեռի ներկայացուցիչներին բաժին է ընկել 108 տղամարդ, ընդ որում յուրաքանչյուր 100 չափահաս կնոջ բաժին է ընկել համադրելի տարիքի 104,8 տղամարդ։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մահվան հովտի օրեր» հեռուստասերիալը պատկերել է Ռաֆ ընդ Ռեդիի անկախությունն ու անխուսափելի «հակառակ կախվածությունը» երկու դրվագներում՝ Rough and Ready (1957)[8] և Birthright (1965)[9]։
- Նյու Յորքում գործող «The Great Republic of Rough and Ready» երաժշտական դուետը իր անունը ստացել է քաղաքից[10]։
- Քլարկ Քեյսիի «կատակերգական վեստեռն» ժանրի «Ռաֆ ընդ Ռեդի» վեպը «վերաիմաստավորում է այն երեք ամիսները, երբ Ռաֆ ընդ Ռեդին ինքնիշխան հանրապետություն է եղել»[11][12]։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես քաղաքի հարբեցողը քնում է քարանձավում և արթնանում երկրաշարժի ժամանակ՝ գտնելով մի հսկա ոսկե քար, որը պետք է բերվի Սակրամենտո: Քաղաքը պաշտպանում են «տարօրինակ հանքագործները» և «շերիֆը, որը վախենում է զենքից»[11]։
- Սակրամենտոյում հիմնված Hella math rock խումբը թողարկել է «Republic of Rough and Ready» վերնագրով երգը, որը տեղ է գտել իրենց 2002 թվականի Hold Your Horse Is ալբոմում[13]։ Ի դեպ կիթառահար Սփենսեր Սեյմը ծնվել և մեծացել է Նևադա շրջանում, իսկ թմբկահար Զաք Հիլը նույնպես կարճ ժամանակով ապրել է այնտեղ[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
- ↑ United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer Files — Washington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
- 1 2 Корин Миллер. 13 Town Names We Can’t Stop Laughing Over - #8 Արխիվացված 2018-06-24 Wayback Machine(անգլ.) на сайте cosmopolitan.com, 2012 թ․ ապրիլի 18
- ↑ Արխիվացված է Հուլիս 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.) на сайте census.gov Архивировано из первоисточника 2012 թ․ հունվարի 24
- ↑ Фрэнк К. Галлант. «A Place Called Peculiar: Stories about Unusual American Place-Names» Արխիվացված 2018-06-24 Wayback Machine (2012), изд. Courier Dover Publications, стр. 29-30, ISBN 9780486483603
- ↑ Артур Уинфилд Найт. The Great Republic of Rough and Ready Արխիվացված 2017-10-14 Wayback Machine(անգլ.) на сайте theava.com, 2003 թ․ սեպտեմբերի 10
- ↑ Salley, Harold E. (1991) History of California Post Offices, 1849–1990, p. 183. The Depot, 0-943645-27-1
- ↑ Death Valley Days (1952-1970): Rough and Ready Արխիվացված 2017-02-11 Wayback Machine(անգլ.) на сайте imdb.com
- ↑ Death Valley Days (1952-1970): Birthright Արխիվացված 2017-02-08 Wayback Machine(անգլ.) на сайте imdb.com
- ↑ «The Great Republic of Rough and Ready performs tonight». The Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 7-ին.
- 1 2 staff, The Union (2021 հունիսի 8). «'Meet The Author' with Clark Casey». The Union (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Author pens 'comical Gold Rush novel' about Rough and Ready». goldcountrymedia.com (անգլերեն). Վերցված է 2021 հուլիսի 27-ին.
- ↑ «Hold Your Horse Is by Hella». Bandcamp. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ NCS Import (2003 թ․ օգոստոսի 25). «Instrumental duo returns to Nevada County». The Union. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաֆ ընդ Ռեդին(անգլ.) ghosttowns.com կայքում
- Ռաֆ ընդ Ռեդին(անգլ.) malakoff.com կայքում
- Ռաֆ ընդ Ռեդին(անգլ.) aboutnevadacounty.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆ ընդ Ռեդի» հոդվածին։ |
|

