Jump to content

Ռաֆիք Հուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիք Հուսեյնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունադրբ.՝ Rafiq Radik oğlu Hüseynov
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվմայիսի 16, 1988(1988-05-16) (36 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ՝175 սանտիմետր[2]
Քաշ82 կիլոգրամ[2]

Ռաֆիք Ռադիք օղլու Հուսեյնով (ադրբ.՝ Rafiq Radik oğlu Hüseynov, մայիսի 16, 1988(1988-05-16), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, Ադրբեջանի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի չեմպիոն (2021 և 2023), Եվրոպայի եռակի չեմպիոն (2011, 2020 և 2022 թվականներ), 2015 թվականի աշխարհի գավաթի չեմպիոն, 2015 թվականի Բաքվի Եվրոպական խաղերի և 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2018 թվականի Եվրոպայի առաջնության և 2008 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիք Հուսեյնովը ծնվել է 1988 թվականի մայիսի 16-ին Ուզբեկստանի ԽՍՀ մայրաքաղաք Տաշքենդում։ 1 տարեկանում Ռաֆիքի ընտանիքը տեղափոխվել է Բաքու։

1995-2004 թվականներին սովորել է Արազի թիվ 291 բնապահպանական ճեմարանում, որտեղ մայրը դասավանդել է անգլերեն։ 1996 թվականից ներկայացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (նախկինում՝ «Դինամո») մարզական ընկերությունը։ Ռաֆիք Հուսեյնովի մարզիչն նրա հայրն է՝ Ադրբեջանի վաստակավոր մարզիչ Ռադիկ Հուսեյնովը[3]։

2005-2006 թվականներին ուսումը շարունակել է Բաքվի հանրապետական օլիմպիական մարզական լիցեյում։ 2006 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 2010 թվականին «Մաքսային գործերի կազմակերպում և մաքսային փորձաքննություն» մասնագիտությամբ։

Ռաֆիք Հուսեյնովը (ձախում) Բաքվում 2017 թվականի Իսլամական համերաշխության խաղերի մրցանակաբաշխության ժամանակ։

2010-2011 թվականներին ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի շարքերում։ 2011 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2009 թվականից՝ սպորտի վարպետ, 2015 թվականից՝ սպորտի վաստակավոր վարպետ։

2017 թվականին Բաքվում անցկացվող Իսլամական համերաշխության խաղերում Հուսեյնովը դարձել է արծաթե մեդալակիր մինչև 80 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում զիջելով Իրանի մարզիկ Յուսեֆ Խադերյանին[4]։

Ղազախստանի մայրաքաղաքում կայացած 2019 թվականի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել մինչև 82 կգ քաշային կարգում՝ եզրափակչում զիջելով վրացի ըմբիշ Լաշա Գոբաձեին։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում կայացած մայրցամաքային առաջնությունան մինչև 82 կգ քաշային կարգում Ռաֆիքը չեմպիոնական տիտղոսի համար պայքարում հաղթել է բուլղարացի մարզիկ Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

2021 թվականի մայիսի 8-ին Սոֆիայում 2020 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագրված մրցաշարում Ռաֆիք Հուսեյնովը մինչև 77 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչում հաղթելով 2017 թվականի աշխարհի չեմպիոն սերբ Վիկտոր Նեմեշին, դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում ստացավ օլիմպիական խաղերի ուղեգիր[5]: Այս մրցաշարում Հուսեյնովը քաշը իջել է 12 կգ-ով՝ այդպիսով յոթ տարվա ընդմիջումից հետո վերադառնալով մինչև 77 կգ քաշային կարգ[6]։

2021 թվականի օգոստոսին Ռաֆիք Հուսեյնովը իր դեբյուտը նշեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Մինչեւ 77 կգ քաշային կարգում Հուսեյնովն առաջին գոտեմարտում 1։1 հաշվով հաղթել է շվեդ Ալեքս Քեսիդիսին։ Քառորդ եզրափակիչում 1։9 հաշվով զիջել է ղրղզստանցի Ակժոլ Մախմուդովին։ Մախմուդովի եզրափակիչ դուրս գալը Հուսեյնովին հնարավորություն է տվել հանդես գալ բրոնզե մեդալի համար նախատեսված ռեփեշաժի գոտեմարտերում[7]։ Հուսեյնովն առաջին ռեփեշեյջում 11։1 հաշվով հաղթել է թունիսցի Լամջեդ Մաաֆիին։ Հաջորդ գոտեմարտում Ռաֆիք Հուսեյնովը հաղթել է հայ Կարապետ Չալյանին և նվաճեց բրոնզե մեդալ[8]։ Հուսեյնովն իր հաղթանակն անվանել է իր հոր՝ իր անձնական մարզիչ Ռադիկ Հուսեյնովի հաղթանակը[9]։

2024 թվականի մայիսին Ստամբուլում կայացած համաշխարհային որակավորման մրցաշարում իր քաշը փոխած Ռաֆիք Հուսեյնովին հաջողվել է հաղթել կիսաեզրափակիչ գոտեմարտում և ստանալ 2024 թվականի Օլիմպիական խաղերի արտոնագիր[10][11]։

Ռաֆիքի հայրը և անձնական մարզիչը՝ Ռադիկ Հուսեյնովը, Ադրբեջանի վաստակավոր մարզիչ է, ոստիկանության գնդապետ։ Մայրը՝ Գյուլնարան անգլերեն է դասավանդում Արազի թիվ 291 էկոլոգիական ճեմարանում։ Ռաֆիքի կրտսեր երկվորյակ եղբայրներ՝ Ադիլը[12] և Ռուֆաթը [13], նույնպես պրոֆեսիոնալ ըմբիշներ են և ազգային հավաքականի անդամներ են։

Ռաֆիք Հուսեյնովն ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/en/results/wrestling/athlete-profile-n1433016-huseynov-rafig.htm
  2. 2,0 2,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=E1DB29DC9EC34070B6F19DC778065403
  3. Gənclər və İdman Nazirliyində fəxri adların təqdimetmə mərasimi keçirildi Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
  4. «Нуриев стал чемпионом Исламиады». Արխիվացված օրիգինալից 2021-10-20-ին. Վերցված է 2021-05-09-ին.
  5. «Рафик Гусейнов завоевал олимпийскую лицензию». Արխիվացված օրիգինալից 2021-05-09-ին. Վերցված է 2021-05-09-ին.
  6. «Рафик Гусейнов: Я сбросил 12 кг для турнира, но к Олимпиаде буду в хорошей форме». Արխիվացված օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2021-05-09-ին.
  7. «Токио-2020. Гусейнов и Манолова получили шанс бороться за бронзу». Արխիվացված օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-04-ին.
  8. «Токио-2020. Гусейнов одолел за бронзу Чаляна». Արխիվացված օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-04-ին.
  9. «Рафик Гусейнов: Не имеет значения, кого я победил, армянского борца или представителя другой страны». Արխիվացված օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-08-04-ին.
  10. «Мамедов, Гусейнов и Шариати завоевали олимпийские лицензии». Վերցված է 2024-05-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Veteran stars Huseynov, Shariati lead Azerbaijan show in World Olympic Qualifier». Վերցված է 2024-05-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Hüseynov Adil Radik oğlu Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
  13. Hüseynov Rüfət Radik oğlu Archive copy Wayback Machine-ի միջոցով:(ադրբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիք Հուսեյնով» հոդվածին։