Jump to content

Ռաֆինյա (ֆուտբոլիստ, 1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆինյա
պորտ.՝ Raphael Dias Belloli
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն Raphinha
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1996(1996-12-14)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ռաֆայել Դիաս Բելլոլի (դեկտեմբերի 14, 1996(1996-12-14)[1], Պորտու Ալեգրի, Բրազիլիա), հայտնի որպես Ռաֆինյա, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես հարձակվող Լա Լիգայում Բարսելոնա ՖԱ-ի և Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր տեխնիկական կարողությունների,արագության և դրիբլինգի շնորհիվ համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը[2][3]։

Ռաֆինյան սկսել է իր կարիերան Ավայ ֆուտբոլային ակումբում, նախքան 2016 թվականին Վիտորիա դե Գիմարայնշի հետ պայմանագիր ստորագրելը, որտեղ էլ ունեցել է իր առաջին պրոֆեսիոնալ ելույթը։2018 թվականին նա միացել է Պորտուգալիայի ֆուտբոլային առաջնությունում հանդես եկող Սպորտինգ ֆուտբոլային ակումբին՝ 2019 թվականին դառնալով Պորտուգալիայի և լիգայի կրկնակի գավաթակիր։Կարճ ժամանակահատված Ռենում և Լիդս Յունայթեդում հանդես գալուց հետո 2022 թվականին նա տեղափոխվել է Բարսելոնա 58 միլիոն եվրո (50 միլիոն ստերլինգ) արժողությամբ տրանսֆերով։

Չնայած երիտասարդ տարիքում ազգային հավաքական չհրավիրվելուն, նա իր առաջին միջազգային ելույթը ունեցել է 2021 թվականին և Բրազիլիայի կազմում հանդես է եկել Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 և Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2024 մրցաշարերում։

Ռաֆինյան ծնվել է Բրազիլիայի Ռեստինգա գավառի Պորտո Ալեգրի քաղաքում ՝ քաղաքի կենտրոնից հեռու գտնվող ֆավելայում[4][5][6]։ Նրա հայրը ունի իտալական արմատներ իսկ մայրը խառնածին բրազիլացի է[7]։Հայրը աշխատող երաժիշտ էր[8]։Նա դժվար մանկություն է ունեցել, մի ննջասենյակում քնել են և՛ ինքը, և՛ ծնողները, և՛ կրտսեր եղբայրը, և՛ ընտանի կենդանիները։Դժվարացել են վճարել ճանապարհորդության ծախսերը և անգամ մուրացկանությամբ են զբաղվել։

7 տարեկանում մասնակցել է Ռոնալդինյոյի ծննդյան խնջույքին,քանի որ հայրը և հորեղբայրը լավ հարաբերությունների մեջ էին ֆուտբոլիստի հետ։ Նրանք մի քանի անգամ հանդիպել են դրանից հետո և լավ ընկերներ դարձել։

Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա սկսելը Ռաֆինյան մասնակցել է վարզեա մրցումների մինչև 18 տարեկանը[9], որոնք նա նկարագրում է որպես տեղական համայնքի կողմից կազմակերպվող ինքնուրույն հանդիպումների և մրցումների ցանց,որոնք ակադեմիական մակարդակից ցածր են և յուրաքանչյուր հեռանկարային խաղացողի թույլատրվում է մասնակցել։Այս մրցումների հանդիպումները անց էին կացվում դաժան պայմաններում,ներառյալ,երբ տնային երկրպագուները հարձակվում էին հակառակորդ թիմի խաղացողների վրա հանդերձարանների մոտ խաղից առաջ՝ կրակելով,փոշոտ և ավազոտ կավե դաշտ,ուժեղ շոգ,ցանցի փոխարեն սյուներ,առանց վերնաշապիկ խաղացողներ մարզահագուստի բացակայության պատճառով։

Նա երկար ժամանակ ընկերություն է անում Բրունո Ֆերնանդեշի հետ Սպորտինգում խաղընկերներ լինելու պատճառով։ Ըստ Ռաֆինյայի Ֆերանդեշը շատ է օգնել իրեն և իր ֆուտբոլային կարիերային։ Լիդս Յունայթեդին միանալուց առաջ Ֆերնանդեշը ասել է Ռաֆինյային,որ իր խաղաոճը հարմար է լիգային (նկատի ունենալով Անգլիայի Պրեմիեր Լիգան

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնասիոնալում և Գրեմիոյում ունեցած ձախողված փորձերից հետո, Ռաֆինյան սկսել է իր կարիերան Իմբիտուբայում երիտասարդական մակարդակի ֆուտբոլ խաղալով,որտեղ էլ ավելի ուշ նկատել են Ավայի ներկայացուցիչները[8]։18 տարեկանում Ռաֆինյան սկսել է իր կարիերան Ավայի մինչև 20 տարեկանների թիմում 2014 թվականին Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Վնասվածքից հետո նա չի ներառվել կազմի մեջ բայց շարունակել է ինքնուրույն մարզվել։ Չնայած Բրազիլայի բազում թոփ ակումբներ հետաքրքրված էին Ռաֆինյայով Ավայը նրան պահեց մինչև 2016 թվականը,որտեղ նա ցույց տվեց իր հմտությունները Սան Պաուլոյի երիտասարդական ֆուտբոլի գավաթի խաղարկության ժամանակ[8]։

Վիտորիա դե Գիմարայնշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 2-ին, Ռաֆինյան պայմանագիր ստորագրեց պորտուգալական Վիտորիա դե Գիմարայնշի հետ, երբ նրան նկատել էր Դեկուն Սան Պաուլոյի երիտասարդական ֆուտբոլի գավաթի խաղարկության ժամանակ և հրավիրել իր գործակալություն՝ D20 Sports[8][10]։Նա իր նորամուտը նշել է 2016 թվականի մարտի 13-ին Պասուշ դը Ֆերերիա ակումբի դեմ[11]։Ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2016 թվականի օգոստոսի 20-ին Մարիտիմոյի դարպասը[12]։ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում 2017-2018 իր նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ[12]։ 2017 թվականի հաղթել է Վիտորիա դե Գիմարանյշի տարվա բեկումնային խաղացող մրցանակը[13]։ 2017-2018 մրցաշրջանում ակումբի կազմում խաղացած 43 խաղերում (բոլոր մրցաշարերում) խփել է 18 գնդակ[6]։

Ռաֆինյան(հետևում) խաղում է Վիտորիա դե Գիմարայնշի համար 2017 թվականին

2018 թվականի մայիսին նա տեղափոխվել է պորտուգալական Սպորտինգ մինչև 2019 թվականը[14]։Իր նորամուտը նշել է օգոստոսի 12-ին Մորեյրենեսի դեմ։ Ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2018-2019 Ղարաբաղի դեմ 2-0 տարած հաղթանակի ժամանակ[15]։ Ռաֆինյայի արդյունավետությունը պակասել էր՝ 4 գոլ և 4 ասսիստ կապված մկանային վնասվածքի հետ,որը խանգարում էր նրա առաջընթացին,բայց նա մասկացություն է ունեցել 2018-2019 Պորտուգալիայի և լիգայի գավաթների հաղթական խաղերում՝ խփելով 11-մետրանոց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Պորտուի դեմ խաղում[12][16]։

2019 թվականին 21 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերով[17] (որը ակումբի համար ռեկորդային էր[12]) տեղափոխվել է ֆրանսիական Ռենն։ 2020-2021 մրցաշրջանում Լիգա 1-ում Ռեյմսի դեմ 2-2 ավարտված խաղում նա դարձել է գոլի հեղինակ և գրանցել է ասիստ[18]։Ակումբում լինելու ընթացքում դարձել է 8 գոլի և 7 ասիստի հեղինակ,օգնել է Ռեննին մրցաշրջանը ավարտել 3-րդ հորիզոնականում և որակավորվել 2020-2021 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի համար[19]։

Լիդս Յունայթեդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 5-ին նա 4 տարվա պայմանագիր է կնքել Լիդս Յունայթեդի հետ,բայց տրանսֆերի իրական գինը չի բարձրաձայնվել և հայտնել են մոտավոր 17 կամ 20 միլիոն եվրոյի մասին[20][21]։

2020 թվականի հոկտեմբերի 19-ին նա նշել է իր նորամուտը Վուվերհեմփթոնի դեմ 1-0 պարտությամբ ավարտված խաղում երկրորդ խաղակեսում փոխարինման մտնելով[22]։ Նրա ամբողջական նորամուտը տեղի է ունեցել Արսենալի դեմ տնային խաղում 2020 թվականի նոյեմբերի 22-ին[23]։ 2020 թվականի նոյեմբերի 28-ին Ռաֆինյան խփել է իր առաջին գոլը Լիդսի կազմում Էվերթոնի դարպասը 1-0 հաղթանակած խաղում[24]։ Նրա հաղթական գնդակի շնորհիվ Լիդսը Պրեմիեր լիգայում ունեցել է առաջին հաղթանակը Գուդիսոն պարկում և իրենց առաջին հաղթանակը Էվերթոնի հանդեպ առաջնությունում 1990-ից հետո[25]։ Նա ավարտել է մրցաշրջանը իր հաշվին ունենալով 6 գոլ բոլորը առաջնությունում։

Ռաֆինյան խփել է 2021 մրցաշրջանի առաջին գոլը Լիդսի առաջին տնային խաղում 72-րդ րոպեում ներքևի անկյուն, 11-մետրանոց հատվածից Էվերթոնի դեմ 2-2 հաշվով ավարտված խաղում[26]։Գոլը նոմինացվել է որպես Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն գոլ[27][28]։

Ռաֆինյան ավարտել է մրցաշրջանը որպես Լիդսի լավագույն գոլահար 11 գոլով,ներառյալ Բրենտֆորդի դեմ տարած 2-1 հաշվով հաթական խաղում 11-մետրանոցից խփած գոլը,որն ամրապնդում էր Լիդսի Պրեմիեր լիգայում հայտնվելու կարգավիճակը[29]:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Չելսին համաձայնության էր եկել Լիդսի հետ Ռաֆինյային 55 միլիոն ստեռլինգով գնելու շուրջ,չնայած Արսենալի և Տոտենհեմի հետաքրքրությանը։Այունամենայնիվ Ռաֆինյան նախընտրում է տեղափոխվել Բարսելոնա չնայած նրանց ֆինանսական խնդիրներին։Սա ստիպում է Ռաֆինյային թռչել Բարսելոնա ավարտին հասցնելու համար պայմանագիրը և նա դուրս է մնում Լիդսի նախամրցաշրջանային խաղերի ցուցակից[30][31]։

2022-2024՝ հարմարվել Իսպանիային և 2022-2024 Լա լիգայի գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հուլիսի 15-ին Ռաֆինյան Լա լիգայի ակումբ Բարսելոնայի հետ ստորագրել է 5 տարվա պայմանագիր նախնական 50 միլիոն ստեռլինգով, որը հետո բոնուսների շնորհիվ հասնելու էր 55 միլիոնի[32][33]։ Հանդիսավոր ցուցադրության ժամանակ նրա մարզաշապիկի վրա չկար անունը և մարզահամարը գրանցման խնդիրների պատճառով՝ ակումբը պետք է վաճառեր խաղացողներ մյուս խաղացողներին գրանցելու և նորերին գնելու համար[34]։

Օգոստոսի 13-ին նա իր նորամուտը ակումբում նշել է Ռայո Վալյեկանոյի դեմ 0-0 ավարտված խաղում[35]։Բարսելոնայի կազմում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 3-ին Սևիլիայի դեմ արտագնա խաղում,որն ավարտվել է 3-0 հաշվով[36]։Սեպտեմբերի 13-ին նա նշել է իր նորամուտը միջազգային մակարդակում Չեմպիոնների լիգայում Բավարիայի դեմ խաղում,որում ակումբը պարտվել էր 2-0 հաշվով[37]։Խմբային փուլը Բարսելոնան ավարտել է 3-րդ հորիզոնականում,որն ապահովում էր Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում հայտնվելը (արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ)[38]։Գնված լինելով Ուսման Դեմբելիին փոխարինելու համար երկուսն էլ պայքարում էին մեկնարկային կազմում հանդես գալու համար իսկ մարզիչ Չավին համառորեն պնդում էր, որ երկու խաղացողն էլ մնան հուսալով նրանց մեջ մրցակցություն առաջացնել[39]։ Մրցաշրջանի ընթացքում Դեմբելեի բարգավաճումը խոչնդոտեց Ռաֆինյային զարմացնել իր հմտություններով որպես աջ վինգեր[39]։

2023 թվականի հունվարի 16-ին Բարսելոնան հաղթել է 2023 թվականի Իսպանիայի սուպեր գավաթը հաղթելով Ռեալ Մադրիդին Էլ կլասիկոյում 3-1 հաշվով[40]։Փետրվարի 16-ին Ռաֆինյան ասիստ էգրանցել և գոլի հեղինակ դարձել Մանչեստեր Յունայթեդի դեմ խաղում Կամպ Նոում[41]։ Բարսելոնան դուրս է մնացել մրցույթից Օլդ Թրաֆորդում 2-1 հաշվով պարտվելուց հետո[42]։ Մրցաշրջանի երկրորդ մասում նրան հնարավորություն էր ընձեռնվել, երբ Դեմբելեն մկանային վնասվածք էր ստացել,սակայն այդ շրջանում անկայունության պատճառով նա երբեմն դուրս էր մնում մեկնարկային կազմից[39]։Մայիսի 14-ին նա ասիստել է Ռոբերտ Լևանդովսկու երկրորդ գոլը Էսպանյոլի դեմ 4-2 հաշվով ավարտված խաղում՝ Բարսելոնային հաստատապես Լա լիգայի հաղթող դարձնելով[43][44]։

Նոր մրցաշրջանի մի մասը բաց թողնելուց հետո Ռաֆինյան դժվարանում էր հանդիպել երկրպագուների և Բարսելոնայի ղեկավարության սպասելիքներին, չնայած մարզչի աջակցությանը։Նա ի վերջո զիջել է իր դիրքը մեկնարկային կազմում երիտասարդ Լամին Յամալին, ով արդեն գոլ էր խփել Ռաֆինյայի՝ վնասվածքի պատճառով բացակայության ժամանակ[45][46][47][48]։

Չնայած հիասթափեցնող մրցաշրջանին Ռաֆինյան կարևոր դեր է խաղում Բարսելոնայի Չեմպիոնների լիգայի ճանապարհորդության մեջ (Նապոլիի դեմ տարած 3-1 հաղթանակը)[49]։ 2024 ապրիլի 10-ին նա հեղինակել է Չեմպիոնների լիգայի իր առաջին գոլը ՊՍԺ-ի դեմ Պարկ դը Պրենսում 3-2 հաշվով ավարտված խաղում[50]և ստացել է խաղի լավագույն խաղացողի մրցանակը[51]։ Պատասխան խաղում տանը չնայած դառնալով խաղի բացման գոլի հեղինակը, Փարիզյան թիմը դուրս թողեց Բարսելոնային 4-1 հաշվով հաղթելով[52]։

Չնայած անցած մրցաշրջանի 37 խաղում գրանցելով 10 գոլ և 11 ասիստ նրա ապագան իսպանական ակումբում հստակ չէր և երբ Չավին լքեց մարզիչի պաշտոնը ասում էին,որ Ռաֆինյան կլքի ակումբը՝ եկամուտը ավելացնելու և ֆինանսական խնդիրները լուծելու համար[53][54]։Նա ստացել է 90 միլիոն եվրոյի առաջարկ Սաուդյան պրոֆեսիոնալ լիգայի ակումբ Ալ-Հիլալից, մինչ Դեկուն՝ Բարսելոնայի սպորտային տնօրենը տեղեկացրել է նրա գործակալին այլ ակումբ փնտրել[55][56][57]։Այնուամենայնիվ Հանսի Ֆլիկը, ով փոխարինեց Չավիին Բարսելոնայի մարզչի պաշտոնում որոշեց պահել նրան[58][59][60]։Նշելով Ռաֆինյայի կարևորությունը թիմում Ֆլիկը նրան նշանակել է թիմի ավագներից մեկը այդ մրցաշրջանի համար[61]։

Ֆլիկը սկսել է իր աշխատանքը ակումբում բարդ ռազմակավարական մոտեցումով, Ռաֆինյային տեղակայելով կենտրոնում՝ Ռոբերտ Լևանդովսկու հետևում, իսկ կողքից վինգերներ դնելով։ Նրա մարզավիճակը կտրուկ բարգավաճեց։2024 թվականի օգոստոսին նա ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը Բարսելոնայի կազմում Լա լիգայի Ռեալ Վալյադոլիդի դեմ 7-0 հաշվով ավարտված խաղում[62]։Ավելի ուշ այդ տարի հոկտեմբերի 23-ին նա ձևակերպել է հեթ-տրիկ Չեմպիոնների լիգայում Բավարիայի դեմ 4-1 հաշվով ավարտված խաղում և ստաացել խաղի լավագույն խաղացողի մրցանակը[63]։Մի քանի օր անց հոկտեմբերի 26-ին նա դարձել է Էլ կլասիկոյում իր առաջին գոլի և ասիստի հեղինակ 4-0 հաշվով ավարտված խաղում[64]։ Սանտիագո Բերնաբեուում տեղի ունեցած խաղում Ռաֆինյան և իր թիմակիցները՝ Լամին Յամալը և Անսու Ֆատին դարձել են ռասսայական վանկարկությունների զոհ[65]։ 2025 թվականի հունվարի 12-ին նա ստացել է խաղի լավագույն խաղացողի մրցանակ[66] Ռեալ Մադրիդի դեմ Իսպանիայի սուպեր գավաթի եզրափակիչ խաղում հեղինակած գոլի և ասիստի համար 5-2 հաշվով ավարտված խաղում[67]։ Նա ևս մեկ անգամ դարձել է խաղի լավագույն խաղացող 2025 թվականի հունվարի 21-ին Չեմպիոնների լիգայում Բենֆիկայի դեմ քամբեքի համար։Նա հեղինակել է հաղթական գոլը ավելացրած ժամանակում[68]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսին Ռաֆինյան հրավիրվել է Բրազիլիայի հավաքական Աշխարհի առաջնության որակավորման փուլում Չիլիի, Արգենտինայի և Պերուի հավաքականների դեմ խաղերի համար[69]։2021 թվականի հոկտեմբերին Ռաֆինյան նշել է իր նորամուտը ազգային հավաքականում դուրս գալով փոխարինման Վենեսուելայի դեմ 3-1 հաղթական խաղում[70]։Նա գրանցել է 2 ասիստ և հաղթել է 11-մետրանոց և արժանացել է գովասանքի երկրպագուների և սպորտային փորձագետների կողմից[71]։Հեկտեմբերի 15-ին նա խփել է իր առաջին երկու գոլերը ազգային հավաքականում Ուրուգվայի դեմ խաղում[72]։

2022 թվականի նոյեմբերի 7-ին Ռաֆինյան հրավիրվել է հավաքական 2022 թվականի աշխարհի առաջնության համար[73]։Բրազիլիան հասել է առաջնության քառորդ-եզրափակիչ,որտեղ նրանք դուրս են մնացել դեկտեմբերի 9-ին պարտվելով Խորվաթիայի հավաքականին 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով[74]։

Մայիսի 10-ին նա հրավիրվեցլ է հավաքական մասնակցելու 2024 թվականի Կոպա Ամերիկային[75]։Առաջնության ընթացքում խփած միակ գոլը Կոլումբիայի հավաքականի դեմ էր խմբային փուլի երրորդ խաղում,որն ավարտվել էր 1-1 հաշվով[76]։Բրազիլիան դուրս է մնացել առաջնությունից քառորդ եզրափակչում Ուրուգվայի հավաքականից 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով պարտություն կրելուց հետո[77][78]։

Ռաֆինյան խաղում է Բրազիլիայի հավաքականում ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2022-ում

Ռաֆինյան շատ բազմակողմանի եզրային հարձակվող է, հայտնի իր տեխնիկական հմտությունների, արագության և պաշտպանական աշխատանքի քանակով։Հիմնականում հանդես գալով աջ եզրում նա օգտագործում է ձախ ոտքը, ստեղծելով գոլային պահեր կամ փոխանցումներ ուղարկելով վտանգավոր հատվածներ։Նրա դրիբլինգը, որը բնութագրվում է լավ հսկողությամբ, ուղղության կտրուկ փոփոխությամբ և արագության ու ստեղծարարության խառնուրդով թույլ է տալիս նրան հաղթել պաշտպաններին մեկը մեկի իրավիճակներում[79][80][81][82][83]։

Բարսելոնայում Հանսի Ֆլիկի ներքո Ռաֆինյայի ռազմավարական դերը ավանդական եզրային հարձակվողից վերածվել է երկրորդ կենտրոնական հարձակվողի։Այս փոփոխությունը հնարավորություն է տվել նրան հակառակորդի պաշտպանական և կիսապաշտպանական գծերում ազատ տարածքներ ստեղծել՝ շեղակի վազք գործել դեպի տուգանային հրապարակ կամ կտրել ներսից մինչ մյուս հարձակվողները ինչպես Ռոբերտ Լևանդովսկին ապահովում են լայնություն։Չհասմանափակվելով եզրում գործելով Ռաֆինյան ձգում է պաշտպանական գիծը իր և թիմակիցների համար ստեղծելով հավելյալ բաց տարածքներ։Նրա արագության արագ փոփոխությունը և խելամիտ շարժը թույլ են տալիս կապ պահել Դանի Օլմոյի նման խաղացողների հետ միևնույն ժամանակ աջակցելով խորքային դիրքերից սկսվող հարձակումները[84]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

խաղեր 2025 թվականի հունվարի 26-ի դրությամբ[85]

Խաղերը և գոլերը ըստ ակումբի,մրցաշրջանի և առաջնության
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային գավաթ Լիգայի գավաթներ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտորիա դե Գիմարայնշ Բ 2015–16 Լիգա Պրո 16 5 16 5
Վիտորիա դե Գիմարայնշ 2015–16 Պորտուգալիայի

առաջնություն

1 0 1 0
2016–17 32 4 7 0 2 0 41 4
2017–18 32 15 1 1 3 1 6 0 1 1 43 18
Ընդհանուր 65 19 8 1 5 1 6 0 1 1 85 22
Սպորտինգ 2018–19 Պորտուգալիայի

առաջնություն

24 4 4 0 4 2 4 1 36 7
2019–20 4 2 0 0 0 0 0 0 1 0 5 2
Ընդհանուր 28 6 4 0 4 2 4 1 1 0 41 9
Ռեն 2019–20 Լիգա 1 22 5 3 2 1 0 4 0 0 0 30 7
2020–21 6 1 0 0 0 0 6 1
Ընդհանուր 28 6 3 2 1 0 4 0 0 0 36 8
Լիդս Յունայթեդ 2020–21 Անգլիայի առաջնություն 30 6 1 0 0 0 31 6
2021–22 35 11 1 0 0 0 36 11
Ընֆհանուր 65 17 2 0 0 0 67 17
Բարսելոնա 2022–23 Լա լիգա 36 7 5 2 7 1 2 0 50 10
2023–24 28 6 1 1 7 3 1 0 37 10
2024–25 21 12 1 1 7 8 2 2 31 23
Ընդհանուր 85 25 7 4 21 12 5 2 118 43
Կարիերայի ընդհանուր 287 78 24 7 10 3 35 13 7 3 363 104

խաղեր 2024 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[86]

Խաղեր և գոլեր ըստ ազգային թիմի և տարվա
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Բրազիլիա 2021 5 2
2022 11 3
2023 4 1
2024 11 4
Ընդհանուր 31 10

Սպորտինգ

  • Պորտուգալիայի գավաթ 2018-2019[87]
  • Լիգայի գավաթ 2018-2019[88]

Բարսելոնա

  • Լա Լիգա 2022-2023[89]
  • Իսպանիայի սուպերգավաթ 2023[90], 2025[91]

Անհատական

  • Վիտորիա դե Գիմարայնշ տարվա լավագույն բեկումնային խաղացող 2017[92]
  • Կոպա Ամերիկա մրցաշարի լավագույն թիմ 2024[93]
  • Լա Լիգա օգոստոս ամսվա լավագույն խաղացող 2024[94]
  • Իսպանիայի սուպերգավաթ մրցաշարի լավագույն խաղացող 2025

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.foradejogo.net/player.php?player=199602140009
  2. Ritchie, Calum (2024 թ․ մարտի 5). «Ranking the 15 best wingers in world football right now - in order». GiveMeSport (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 15-ին.
  3. «'Raphinha one of the best' - Barcelona legend Romario feels Brazil star up there with world's elite | Goal.com US». www.goal.com (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2025 թ․ հունվարի 15-ին.
  4. «12 Things You Don't Know About Me By Raphinha». The Players' Tribune. Minute Media. 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «12 Histórias que Você Não Sabe Sobre Mim por Raphinha». The Players' Tribune. Minute Media. 2021 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Who is Raphinha – Rennes winger in profile as Leeds United target deadline day transfer». Yorkshire Evening Post. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Reportagem: Rafael Reis – Itália deve convocar Tolói para eliminatórias e já mira outros brasileiros». www.uol.com.br.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Hay, Phil; Lang, Jack (2022 թ․ նոյեմբերի 26). «Raphinha, the fiery Brazilian who has swapped the Champions League for Leeds». The Athletic. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «De cria da Restinga e recusado na dupla Gre-Nal a parceiro de Neymar na Seleção: a história de Raphinha» [From Restinga's offspring and refused in the duo Gre-Nal to Neymar's partner in the national team: the story of Raphinha]. GZH.com (portuguese). 2021 թ․ հունվարի 11. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Avaí vende jovem Raphinha para o Vitória de Guimarães, de Portugal» [Avaí sells youngster Raphinha to Vitória de Guimarães, of Portugal]. Globo Esporte (պորտուգալերեն). 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  11. «Vitória Guimarães 0–1 Paços de Ferreira». ForaDeJogo. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «10 FACTS ABOUT RAPHINHA». Leeds United. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Brasileiro conquista prêmio inédito de revelação em Portugal» [Brazilian wins unprecedented award for revelation in Portugal] (պորտուգալերեն). Terra. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «Raphinha assina por cinco épocas pelo Sporting». Público (պորտուգալերեն). 2018 թ․ մայիսի 23.
  15. «Sporting CP 2 FK Qarabag 0». UEFA.com. 2018 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «Penalties smile on Sporting again as Lions retain Taça da Liga crown». PortuGOAL.net. 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «Raphinha no Rennes é a sexta maior transferência de sempre do Sporting». Desporto (պորտուգալերեն). 2022 թ․ նոյեմբերի 25.
  18. «Raphinha's Rennes swansong gave Leeds United an enticing showcase of his undoubted potential». Leeds Live. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «Leeds Utd transfer news: Raphinha signs from Rennes for £17m». BBC Sport. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. Rayner, Stuart (2020 թ․ հոկտեմբերի 5). «Raphinha completes deadline-day switch to Leeds United». The Yorkshire Post. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «Leeds United sign winger Raphinha from Rennes for £17m». The Independent. 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. Ames, Nick (2020 թ․ հոկտեմբերի 19). «Leeds United 0–1 Wolves: Premier League – as it happened». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  23. Hay, Phil (2020 թ․ նոյեմբերի 24). «Raphinha, an astute £17m buy with the diligence and flair to satisfy Bielsa». The Athletic. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. Magowan, Alistair (2020 թ․ նոյեմբերի 28). «Everton 0–1 Leeds United: Raphinha's first Leeds goal sinks Toffees». BBC Sport. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  25. «Raphinha's excellent late goal gave Leeds a deserved victory in a match of many chances at Goodison Park». The Guardian. 2020 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  26. Dawkes, Phil (2021 թ․ օգոստոսի 21). «Leeds United 2–2 Everton». BBC Sport. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  27. «Luke and Raphinha Nominated for Premier League Goal of the Month!». Leeds Ynited F.C. 2021 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  28. «Pick August's Budweiser Goal of the Month!». Premier League. 2021 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  29. Stone, Simon (2022 թ․ մայիսի 22). «Brentford 1–2 Leeds». BBC Sport. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.
  30. «Raphinha: Leeds and Barcelona reach £55m agreement in principle for Brazil winger». The Athletic. 2022 թ․ հուլիսի 13. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. «Chelsea close to agreeing fee for Raphinha as they edge ahead of Arsenal in race for Leeds forward». The Athletic. 2022 թ․ հունիսի 28. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. «Agreement in principle to sign Raphinha». www.fcbarcelona.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  33. Pope, Adam (2022 թ․ հուլիսի 15). «Raphinha: Barcelona sign attacker from Leeds United in deal worth up to £55m». BBC Sport. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  34. «Barcelona must sell Raphinha to bankroll summer spending». Goal. 2023 թ․ հունիսի 19. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. «Barcelona frustrated by Rayo Vallecano as Lewandowski & Raphinha's La Liga debuts spoiled». 2022 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  36. Shamoon Hafez (2022 թ․ սեպտեմբերի 3). «Barca maintain unbeaten start with win at Sevilla». BBC Sport. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
  37. «Bayern Munich 2-0 Barcelona: Lucas Hernandez and Leroy Sane goals enough to see off Barca in Champions League». Eurosport. 2022 թ․ սեպտեմբերի 14.
  38. «Barcelona back where they belong right now: the Europa League». Goal. 2022 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  39. 39,0 39,1 39,2 «Barcelona must sell Raphinha to bankroll summer spending». Goal. 2024 թ․ ապրիլի 16. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. «First trophy of the Xavi era». FC Barcelona. 2023 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  41. Whitwell, Laurie (2023 թ․ հունվարի 7). «Manchester United and Barcelona are on upward arcs — this was a worthy chapter in their rivalry». The Athletic. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  42. Bate, Adam (2023 թ․ փետրվարի 23). «Man Utd 2-1 Barcelona (Agg:4-3): Antony off the bench to win Europa League play-off on big night for Erik ten Hag». Sky Sports. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  43. «Barcelona crowned La Liga champions after derby win». BBC Sport (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  44. Booth, Chuck (2023 թ․ մայիսի 14). «Barcelona clinch La Liga title over Real Madrid after bashing city rival Espanyol 4-2». CBSSports.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  45. «Barcelona confirma lesão em Raphinha, que deve ficar fora dos jogos do Brasil» (բրազիլական պորտուգալերեն). Itatiaia. 2023 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  46. Aguiar, Gustavo Viola de (2024 թ․ փետրվարի 24). «Raphinha shines in Barcelona's victory and comments on competition with Yamal». Gazeta Esportiva (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  47. «Jorge Jesus' Al-Hilal plans to offer half a billion reais for Raphinha». ge (բրազիլական պորտուգալերեն). 2024 թ․ մարտի 24. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  48. Lance! (2023 թ․ փետրվարի 2). «Target of criticism, Raphinha is defended by Xavi at Barcelona - Lance!». Target of criticism, Raphinha is defended by Xavi at Barcelona - Lance! (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  49. «Barcelona 3-1 Napoli (4-2 on agg.): Robert Lewandowski among goals as Xavi's side make Champions League quarter-finals». Eurosport (անգլերեն). 2024 թ․ մարտի 12. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  50. «Paris Saint Germain 2–3 Barcelona». BBC Sport. 2024 թ․ ապրիլի 10.
  51. MUGU (2024 թ․ ապրիլի 11). «Barcelona secures edge with a 3–2 win over PSG in Champions League quarter-final | Ansiklopedika» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.
  52. «Kylian Mbappe bags brace as PSG stun Barcelona to reach Champions League semis». beIN SPORTS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
  53. «Xavi comments on his dismissal from Barcelona: "Things didn't go as we wanted"». ge (բրազիլական պորտուգալերեն). 2024 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  54. «Staying at Barcelona? Outlet reveals how the new coach sees Raphinha in the squad and details the Brazilian's future at the club». ESPN.com (պորտուգալերեն). 2024 թ․ հունիսի 6. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  55. «Financial crisis shakes Barcelona and sparks clash between Xavi and the president». ge (բրազիլական պորտուգալերեն). 2024 թ․ մայիսի 17. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  56. «With Raphinha targeted by Al-Hilal, Barcelona sets R$524 million as asking price for his sale». ge (բրազիլական պորտուգալերեն). 2024 թ․ հունիսի 24. Վերցված է 2024 թ․ հունիսի 25-ին.
  57. «Al-Hilal targets Raphinha, and Barcelona agrees to negotiate for a minimum of €90 million».
  58. Juanmartí, Toni (2024 թ․ օգոստոսի 31). «Flick: 'Chants towards me? The team is all that matters'». Diario Sport (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 1-ին.
  59. Fernández, Judith (2024 թ․ օգոստոսի 10). «Raphinha devastated: Deco has already communicated it, and his partner must go to another team». e-noticies.es (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 1-ին.
  60. «Hansi Flick defends Deco after the transfer market». Crónica Global (իսպաներեն). 2024 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 1-ին.
  61. «New first team captains confirmed». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 21-ին.
  62. «FC Barcelona vs Real Valladolid CF – LALIGA EA SPORTS». Página web oficial de LALIGA | LALIGA (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 31-ին.
  63. Ballús, Pol (2024 թ․ հոկտեմբերի 24). «Raphinha's Bayern hat-trick is proof of his newfound confidence and Barcelona transformation». The New York Times.
  64. Corrigan, Dermot; Ballús, Pol (2024 թ․ հոկտեմբերի 26). «Real Madrid 0 Barcelona 4 – Mbappe's Clasico to forget as Flick's team stun European champions». The New York Times.
  65. «'No place for these criminals in our society!' - Vinicius Junior sends support to Lamine Yamal, Raphinha & Ansu Fati after seeing Barcelona trio targeted with racist insults in El Clasico win at Real Madrid». goal.com (անգլերեն). 2024 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 28-ին.
  66. «Raphina, designado MVP de la final de la Supercopa de España 2025» [Raphina, named MVP of the 2025 Spanish Super Cup final] (PDF). Royal Spanish Football Federation (իսպաներեն). 2025 թ․ հունվարի 12. Վերցված է 2025 թ․ հունվարի 12-ին.
  67. «Barcelona came from behind to beat Real Madrid in an incident-packed Spanish Super Cup final in Saudi Arabia». BBC Sport. 2025 թ․ հունվարի 12.
  68. «Controversial Raphinha winner seals nine-goal thriller for Barca at Benfica». Al Jazeera. 2025 թ․ հունվարի 21.
  69. «Raphinha Called Up to Brazil's National Squad». Leeds United. 2021 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  70. «Brazil rally to beat Venezuela in qualifier as Raphinha enjoys dream debut». The Guardian. Reuters. 2021 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  71. «Raphinha, la nueva joya de Brasil, fue dirigida por Deco y encantó al Loco Bielsa en la Premier League». ESPN.com.co (իսպաներեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  72. «Brazil 4–1 Uruguay: Raphinha scores twice as home side cruise to World Cup qualifying victory». Eurosport. 2021 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  73. «Seleção Brasileira está convocada para a Copa do Mundo FIFA Qatar 2022» (պորտուգալերեն). Brazilian Football Federation. 2022 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
  74. «World Cup quarter-final: Croatia 1–1 Brazil (4–2 pens) – as it happened». The Guardian. London. 2022 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  75. «Dorival Júnior anuncia convocados para a Copa América» (բրազիլական պորտուգալերեն). Confederação Brasileira de Futebol. 2024 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  76. «Brasil 1-1 Colombia (2 de Jul., 2024) Resultado Final - ESPN (CO)». ESPN (իսպաներեն). 2024 թ․ հուլիսի 2. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 20-ին.
  77. «Brazil boss slams 'very strange' Vinícius booking». ESPN. 2024 թ․ հուլիսի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  78. «Vini Jr. on Brazil Copa exit: 'It was my fault'». ESPN. 2024 թ․ հուլիսի 9. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.
  79. «Raphinha Player Profile: Complete Overview». The Titans FA. 2024 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  80. «Scout Report: Is Raphinha the Right Winger for Barcelona?». BarcaBuzz. 2022 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  81. «Raphinha: Xavi Hernandez's Dream Winger». MBP School of Football. 2022 թ․ հուլիսի 14. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  82. «Raphinha: Leeds' Brazilian Magician». Breaking the Lines. 2021 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  83. «Raphinha 2021/22: Why Europe's Best Are Ready to Sign the Brazilian». Total Football Analysis. 2022 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  84. «Raphinha is playing more like a second striker, and is making excellent runs». The Conventional Playmaker. 2024 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 22-ին.
  85. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  86. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  87. Nogueira, Carlos (2019 թ․ մայիսի 26). «Leão rei dos penáltis leva para casa o segundo troféu da época» [Penalty-king lion takes home second trophy of the season]. Diário de Notícias (պորտուգալերեն). Lisbon. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  88. «Penalties smile on Sporting again as Lions retain Taça da Liga crown». PortuGOAL.net. 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  89. «FC Barcelona, Liga champions 2022/23!». FC Barcelona. 2023 թ․ մայիսի 14.
  90. Baynes, Ciaran (2023 թ․ հունվարի 15). «Real Madrid 1–3 Barcelona: Gavi stars as Barca dominate to win Spanish Super Cup». Euro Sport. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  91. «FC Barcelona win the Super Cup in a final for the history books (2-5)» (անգլերեն). Real Federación Española de Fútbol. 2025 թ․ հունվարի 13. Վերցված է 2025 թ․ հունվարի 13-ին.
  92. «Brasileiro conquista prêmio inédito de revelação em Portugal» [Brazilian wins unprecedented award for revelation in Portugal] (պորտուգալերեն). Terra. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  93. «The CONMEBOL Copa América 2024™ Best XI». Copa América. 2024 թ․ հուլիսի 31. Վերցված է 2024 թ․ հուլիսի 31-ին.
  94. «Raphinha, LALIGA EA SPORTS Player of the Month for August». La Liga. 2024 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆինյա (ֆուտբոլիստ, 1996)» հոդվածին։