Ռաֆիղա Ախունդովա
Ռաֆիղա Ախունդովա ադրբ.՝ Rəfiqə Axundova | |
|---|---|
| Ի ծնե | Ռաֆիղա Հաջի ղիզի Ախունդովա |
| Ծնվել է | օգոստոսի 7, 1931 |
| Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | փետրվարի 6, 2024 (92 տարեկան) |
| Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
| Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր, դերասանուհի, բալետի պարուհի և բալետի ուսուցիչ |
| Քաղաքացիություն | |
| Թատրոն | Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն |
| Պարգևներ | |
Ռաֆիղա Հաջի ղիզի Ախունդովա (ադրբ.՝ Axundova Rəfiqə Hacı qızı, օգոստոսի 7, 1931, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 6, 2024, Բաքու, Ադրբեջան), բալետի ադրբեջանցի արտիստուհի, բալետմայստեր, պարուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1970)[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիղա Ախունդովան ծնվել է 1933 թվականի օգոստոսի 7-ին։ 1951 թվականին ավարտել է Բաքվի Խորեոգրաֆիա դպրոցը ՛Գամեր Ալմասզադեի դասարանը։ 1951-1952 թվականներին նա Մոսկվայի Մեծ թատրոնում դասընթացն է անցել։ 1951-1971 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ 1971 թվականից նա գործել է որպես այդ թատրոնի բալետմայստեր։ 1990 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Լավագույն դերակատարումներից են՝ Գյուլյանաղ (Բադալբեյլու «Կույսի աշտարակը»), Այշա (Կարա Կարաևի «Յոթ գեղեցկուհիներ»)[4], Շիրին (Արիֆ Մելիքով, «Սիրո լեգենդ»), Գյուլշան (Ս. Հաջիբեկովի «Գյուլշան»), Ժիզել (Ադոլֆ Ադանի «Ժիզել»), Մուլլա (Պյոտր Չայկովսկիի «Շչելկունչիկ»)[5]։
Նա աշխատել է Ալժիրում, Շվեդիայում, Եգիպտոսում և Բելգիայում որպես մանկավարժ-բալետմայստեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.anl.az/down/he_serencamlar.pdf
- ↑ «www.anl.az» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-12-05-ին. Վերցված է 2019-07-17-ին.
- ↑ АХУНДОВА РАФИГА ГАДЖИ КЫЗЫ
- ↑ http://konservatoriya.az
- ↑ Ռաֆիղա Հաջի կըզը Ախունդովա
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 2024 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի բալետի արտիստներ
- Խորհրդային բալետի արտիստներ