Ռաֆիկ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Մուրադյան
Ծնվել է1921
ԾննդավայրՓանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել է1979
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Ռաֆիկ Մարտիրոսի Մուրադյան (1921, Փանիկ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - 1979), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիկ Մուրադյանը ծնվել է 1921 թվականին, Արթիկի շրջանի Փանիկ գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1940 թվականի հունվարին, զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է շատ ճակատամարտերի։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը։ Ռաֆիկը ակտիվ մասնակցություն է ունեցել Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման, Բեռլինի գրավման հաղթական մարտերին[1]։

Մուրադյանը զորացրվել է 1946 թվականի մայիսին։ Ավարտել է Երևանի Ժդանովի անվան մանկավարժական ինստիտուտի երկամյա բաժինը։ Աշխատել է Գուգարքի շրջանի Մեղրուտի միջնակարգ դպրոցում՝ միաժամանակ հեռակայելով Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Երկար տարիներ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, իսկ վերջին տարիներին միաժամանակ կատարել է դպրոցի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալի պարտականությունները։ Մուրադյանի ծառայությունները բարձր է գնահատվել հայրենիքի կողմից։ Նա արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, «Մոսկվայի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար», «Արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար», «Աշխատանքի վետերան» մեդալների[1]։

Ռաֆիկ Մուրադյանը մահացել է 1979 թվականին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար»
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]