Ռաֆիկ Գևորգյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռաֆիկ Գևորգյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1962 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Talgat Bigeldinov Military Institute of the Air Defence Forces? |
| Մասնագիտություն | օդաչու և ազատամարտիկ |
| Աշխատատու | Էրեբունի օդակայան և Զվարթնոց |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռաֆիկ Անուշավանի Գևորգյան (դեկտեմբերի 12, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ակտյուբինսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական բարձրագույն ուսումնարանը (1986)։ 1986-2000 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։
1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Յակ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989-1992 թվականներին՝ Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։
Ընդհանուր թռիչքաժամը Արցախ կազմել է 230 ժամ։
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |