Ռաֆայել հրեշտակապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել հրեշտակապետ
Arcángel San Rafael

Ռաֆայել հրեշտակապետ (եբրայերեն՝ רָפָאֵל,Refael նշանակում է «Տերը բժշկեց», ինչպես նաև «Աստծոբժշկություն»): Ռաֆայել հրեշտակապետի մասին տեղեկություն կարող ենք ստանալ Տոբիթի գրքից (Տոբ. 5:5-6): Նա հայտնվում է մարդու կերպարանքով և բժշկում Տոբիթի կուրացած աչքերը (Տոբ. 6:18-21, 11:13-15): Ռաֆայել հրեշտակապետն աղոթքներն առ Աստված հասցնող հրեշտակ է: Ռաֆայել հրեշտակապետը համարվում է Հայր գիտության. նա Նոյին սովորեցրեց, թե ինչպես նավ (տապան) պատրաստել ջրհեղեղից առաջ: Իսլամում Ռաֆայել հրեշտակապետին պաշտում են որպես մեծ հրեշտակապետ: Իսլամական ավանդույթում Ռաֆայելը հայտնի է որպես Իսրաֆիլ (إسرافيل‎): Ըստ Ղուրանի` նա, շունչը պահած, սպասում է Ալլահի հրամանով դատաստանի օրը սկսելուն:

Ռաֆայել և Միքայել հրեշտակապետերը հաճախ գործում են միասին: Ըստ ավանդության` Ռաֆայելը Սողոմոն թագավորին բերել է մատանի, որի վրա փորագրված էր հզոր վեցթևանի աստղը: Սողոմոնն օգտագործում էր մատանին, որպեսզի իրեն ենթարկեցնի դևերին:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ունի տոն` նվիրված հրեշտակապետերին և բոլոր հրեշտակներին՝ «Սուրբ հրեշտակապետեր Գաբրիել և Միքայել ու բոլոր երկնային զորքերի տոնը»:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://ststepanos.org/calendars/2015-11-07/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Աստվածաշունչ Հին և Նոր Կտակարաններ

2.Շնորհք արք. Գալուստյան, Հայազգի Սուրբեր, Երևան 1997թ